Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ճանաչմանը կողմ քվեարկած խորհրդարանական. Մենք ներկայացնում ենք Գերմանիան, այլ ոչ թե Թուրքիան. «Յենի շաֆաք»

Հունիս 09,2016 10:18

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին կողմ քվեարկած ծագումով թուրքերից մեկը՝ այդ երկրի կառավարության փախստականների և միգրացիայի հարցերով պատասխանատու Այդան Օզօղուզը խոսել է նախագծի ընդունման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Յենի շաֆաք» պարբերականը։

Անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը կողմ քվեարկած ծագումով թուրք խորհրդարանականների դիրքորոշմանը՝ Օղօղուզն ասել է. «Մեզանից թող չսպասեն, թե մենք ներկայացնելու ենք Թուրքիան։ Դա արդարացի սպասելիք չէ։ Մենք գերմանացի խորհրդարանականներ ենք, իհարկե, պաշտպանում ենք Գերմանիայում բնակվող ազգությամբ թուրքերի շահերը, որովհետև նրանք այստեղի մարդիկ են, այստեղ են ապրում։ Նրանց իրավունքները պաշտպանելը, նրանց համար քաղաքացիություն պահանջելը շատ բնական է, բայց դա չի նշանակում, որ մենք իրականացնում ենք Թուրքիայի քաղաքականությունը»։
Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագում տեղի ունեցած քվեարկությանը, ի թիվս այլ խորհրդականների, ցեղասպանության ճանաչման բանաձևին կողմ քվեարկեց նաև ծագումով 11 թուրք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930