Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. Ադրբեջանում հույսեր են կապում Հայաստանում առկա տաք տրամադրությունների հետ. «168 ժամ»

Հուլիս 07,2016 12:13

«168 ժամի» զրուցակիցն է Ռուսաստանի հանրային պալատի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը

-Ինչպե՞ս եք գնահատում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը, մասնավորապես՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած նախագահական հանդիպումների արդյունքները։

– Տեղի է ունենում հակամարտության կարգավորման գործընթացը խթանելու հերթական փորձը, հետևելով իրադարձությունների տաք հետքերին, այդպիսով պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այնպիսի միջոցով, ինչպիսին ռազմական գործողությունների վերսկսումն է, հասնել ինչ-որ դրական արդյունքի։ Իմ կարծիքով՝ դա քիչ հավանական է, և այն փաստը, որ այսօր Ադրբեջանը հանդիպումների ընթացքում հայտարարում է, որ հավատարիմ է կարգավորման գործընթացին, խոսում է այն մասին, որ նա իր ռազմավարությամբ, եթե դա կարելի է կոչել ռազմավարություն, չհասավ իր նպատակին։

Ռազմական գործողությունների վերսկսումն Ադրբեջանին դիվիդենտներ չտվեց, բացի այն օգուտից, որ կարողացավ երկրի ներսում օգտագործել տեղի ունեցածն ու շեղել հասարակության ուշադրությունն առկա այլ խնդիրներից։

Կարծում եմ, որ Ադրբեջանում, ավելին՝ վստահ եմ, որ հույսեր են կապում Հայաստանում առկա տաք տրամադրությունների հետ, որոնք ռևանշ կպահանջեն, զգացմունքների հիման վրա կլինեն, գիտեմ, որ նման տեսակի խոսակցություններ տարվում են Ղարաբաղում և Հայաստանում, դա հիմար վարքագիծ կլինի, քանի որ իրատեսորեն գնահատելով արդյունքները՝ տեսնում ենք, որ ռազմական առումով Ադրբեջանը ոչնչի չի հասել, իսկ դիվանագիտական հարթակում արժանացավ քննադատությունների։ Այս ամենից ելնելով՝ ինձ համար բարդ է վերջնական կանխատեսում անել, թե ինչ կտա կարգավորման այս փուլը, քանի որ չեմ տեսնում, որ կողմերի մոտեցումները մոտեցել են, չկա նման երևույթ։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031