Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է Գլենդել քաղաքի կառավարման մարմիններում հայերի ակտիվ գործունեությունը». Տարոն Մարգարյան

Հուլիս 09,2016 14:06

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԱՄՆ Կալիֆորնիա  նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Վարդան Գարպետյանի հետ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը կարևորել է ԱՄՆ-ում, և հատկապես հայաշատ Գլենդելում քաղաքի կառավարման մարմիններում մեր հայրենակիցների ակտիվ գործունեությունը, ինչը վստահաբար նպաստում է երկկողմ կապերի էլ ավելի ամրապնդմանն ու ընդլայնմանը:

«Երևանն ու Գլենդելն համատեղ ծրագրերի իրականացման հարցում մեծ ներուժ ունեն: Համոզված եմ, որ Դուք ևս, շահագրգռված լինելով երկու քաղաքների կապերի ընդլայնմամբ, Ձեր անմիջական մասնակցությունը կունենաք համատեղ ծրագրերի իրագործման հարցում»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընակալության և համագործակցության պատրաստակամության համար՝ Վարդան Գարպետյանը նշել է, որ, տարվա ընթացքում հաճախակի լինելով Երևանում, ամեն այցի ընթացքում նկատում ու արձանագրում է այն դրական փոփոխությունները, որոնք կատարվում են մայրաքաղաքում՝  հատկապես ընդգծելով ձևավորված անվտանգ քաղաքի մթնոլորտը, ինչը, վերջինի դիտարկմամբ, քաղաքային իշխանության հետևողական աշխատանքի արդյունք է:  Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում կարևորելով Երևանի և հայաշատ Գլենդելի ակտիվ փոխգործակցությունը՝ Վարդան Գարպետյանն իր հերթին հավելել է, որ արդեն հաջորդ տարի, ստանձնելով Գլենդելի քաղաքապետի պաշտոնը, անելու է հնարավոր կապերն էլ ավելի խորացնելու և համագործակցությունն ընդլայնելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031