Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հայկական եւ ադրբեջանական կողմերը գնում են հարցը ռազմական ուղիով լուծելու ճանապարհով»

Օգոստոս 08,2016 13:18

«Տպավորությունն այն է, որ բանակցային դիրքորոշում է փոխվում»,- օգոստոսի 8-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Ըստ նրա, հաշվի առնելով Ադրբեջանի մաքսիմալիզմը բանակցային դիրքորոշման փոփոխությունը ավելի մեծ է դարձնելու հակամարտության վերսկսման վտանգը: Նա համարում է, որ ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի նախագահի եւ իշխանությունների որոշումներից, այսինքն՝ արդյոք կգնան նրանք պատերազմի վերսկսման, թե ոչ. «2-3 գործոն են այստեղ որոշիչ դերակատարում ունենալու: Առաջինը՝ արտաքին աջակցությունն է, իհարկե՛, Թուրքիայի մասին է խոսքը: Մենք տեսնում ենք Թուրքիայի հետ հարաբերություններում նոր զարգացումներ կան, հատկապես՝ թուրքական ռազմաբազայի տեղակայումը Ադրբեջանի տարածքում: Կարծես թե տպավորություն կա, որ Թուրքիան անկախ իր ներքին եւ արտաքին բոլոր մարտահրավերներից աջակցելու է Ադրբեջանին հնարավոր պատերազմում:

Երկրորդը Ռուսաստանի գործոնն է, թե ինչպես կպահի Ռուսաստանը, եթե պատերազմը վերսկսի: Ադրբեջանը այսօր ամեն ինչ փորձում է անել, որպեսզի չեզոքացնի Ռուսաստանի հակազդեցությունը: Կարծես թե ինչ-որ չափով հաջողություններ կան այս տեսակետից, դրա համար, անկեղծ ասած, չուզենալով վախեցնել եւ հոռետես հայտարարություններով հանդես գալ, բայց բոլոր դեպքերում զարգացումների տրամաբանությունը ցույց է տալիս, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը գնում են հարցը ռազմական ուղղով լուծելու ճանապարհով»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ այդ արտաքին մարտահրավերը հաղթահարելու համար բավականին լուրջ նախապատրաստական աշխատանքներ պետք է տանել, առաջին հերթին՝ հասարակության ներսում. «Ցավոք սրտի, ապրիլի սկզբին ձեւավորված մեր հասարակության ներսում միասնական մոտեցումն այսօր ի սպառ ոչնչացվել է եւ բեւեռացումն ու հակասությունները Հայաստանի ներսում ակնհայտ են եւ նաեւ ինչ-որ չափով պայմանավորված են վերջին զարգացումներով: Ես կարծում եմ, որ առաջիկա 1-2 ամիսները, ինչը քիչ ժամանակ է, պետք է առավելագույնս օգտագործել այս խնդիրները՝ ներքին տարաձայնությունները, ինչ-որ կերպ հաղթահարելու համար: Հակառակ պարագայում, իհարկե՛, ստիպված ենք լինելու գնալ պատերազմի, մեղմ ասած, ոչ պատրաստ հասարակությունով եւ լուրջ ներքին տարաձայնություններով, ինչը, բնականաբար, բավական վտանգավոր զարգացում է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031