Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօր հրապարակած ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները մինչ այս պահը կարծես բացահայտումների տեղիք չեն տվել: Մեզ հանդիպած արձագանքները հետեւյալն էին՝ մարդիկ ստուգել էին, ու պարզվել էր, որ բացակայող ընտրողների փոխարեն քվեարկած չէ:
Փոխարենը բացահայտեցինք, որ Բաղրամյան 26 հասցեում, որն ընդունված է համարել ՀՀ նախագահի նստավայրի հասցե՝ հաշվառված են մոտ 50 հոգի: Ահավասիկ՝ ապացույցը Չեխովի անվան թիվ 55 դպրոցում տեղակայված 9/60 ընտրական տեղամասի ցուցակն է:
Կարդացեք նաև
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հ. Գ. Հրապարակումից հետո պարզվեց, որ 2013-ի ընտրությունների ընթացքում «Ա1+»-ի մեր գործընկերներն էլ են անդրադարձել այս փաստին, որ Բաղրամյան 26 հասցեում, որտեղ տեղակայված է ՀՀ Նախագահի նստավայրը, գրանցված է 55 ընտրող: Եվ ոստիկանությունն այն ժամանակ տարածել էր պարզաբանում, որում մասնավորապես ասված է. «Երևան քաղաքի Բաղրամյան փողոց 26 հասցեում տեղակայված է ՀՀ Նախագահի աշխատակազմի վարչական շենքը, որտեղ ըստ բնակչության պետական ռեգիստրի և ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների որևէ քաղաքացի հաշվառված չէ:
Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ՀՀ Նախագահի աշխատակազմի վարչական շենքի հարևանությամբ տեղակայված Բաղրամյան 26 հասցեի եռահարկ բազմաբնակարան բնակելի շենքին, որը բաղկացած է 5 մուտքերից: Նշված շենքում քաղաքացիների հաշվառումներն իրականացվել է բնակարանների նշումով` մասնավորապես. Բաղրամյան 26 շենք, 3, 6, 7, 8, 9, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 20, 23, 25, 28, 29, 30 և 31»:
Ըստ այդմ՝ նույն հասցեով գոյություն ունի երկու շենք:
Ես այդպես էլ չհասկացա, հիմա որ շենքն է Բաղրամյան 26-ը՝ նախագահական, թե հարեւան բնակելի:
Իսկ վերնագրում վերջակետ չի դրվում ԱՌՑԱՆՑ Առավոտի խմբագիր: