Լրահոս
Օրվա լրահոսը

Պորտուգալիայի մասնակիցը դարձավ «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող (Տեսանյութ)

Մայիս 14,2017 02:57

Ուկրաիանայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցավ  «Եվրատեսիլ-2017»-ը: Այս տարի Եվրոպան «Եվրատեսիլ-2017»-ի հաղթող ճանաչեց եզրափակիչ անցած 26 երկրների ներկայացուցիչներից Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալին՝ 758 միավորով:

Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը  79 միավորով  18-րդ տեղում է: Նրան միավորներ տվեցին հետեւյալ երկրները

Սան Մարինո-4
Մոնտենեգրո-4
Ալբանիա-7
Մալթա-1
Դանիա-1
Հունաստան-8
Լիտվա-3
Մոլդովա-6
Սերբիա-5
Ավստրալիա-1
Բուլղարիա-4
Իտալիա-4
Հունգարիա-2
Սլովենիա-3
Վրաստան-3
Լեհաստան-2

Երկրորդ տեղում էր Բուլղարիան՝ 615 միավորով, իսկ 374 միավորով երրորդ տեղում Մոլդովան էր:

Նշենք, որ Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբրալի հաղթանակի գործակիցը նշվել էր 15/8, իսկ Արծվիկ Հարությունյանին՝ 9/4:

Մրցույթն այս տարի կիսաեզրափակիչ փուլերով անցկացվեց մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին՝ եզրափակչով: Արծվիկը ելույթ էր ունեցել մայիսի 9-ին՝ կիսաեզրափակիչ փուլում՝ հաղթահարել այդ փուլը եւ եզրափակչում ներկայանալով 5 համարի ներքո:

Հաղորդավար Լուսինե Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը միշտ էլ շատ լավ է ներկայանում մրցույթին. «Իմիջիայլոց, այդքան  հեշտ չէ տասնյակ մտնել, նույնիսկ կիսաեզրափակիչ անցնելն է բավական բարդ»:

Մրցույթն այս տարի անցկացվեց  «Տոնենք բազմազանությունը» կարգախոսի ներքո:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031