Այսօր ԱԻՆ-ը տեղեկատվություն տարածեց, որ «ժամը 04:12-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ նախկին Լենինի հրապարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել 2 հարկանի շինության 2-րդ հարկում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Ռելաքս» գիշերային ակումբի երկհարկանի շենքի 2-րդ հարկում:
Այրվել է մոտ 100 քմ երեսապատումը՝ ամբողջությամբ, իսկ գույքը՝ մասամբ»: Բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նշենք, որ գիշերային ակումբի բաժնետերերից մեկը գյումրեցի երգիչ Գագիկ Մկոյանի որդին է՝ Ժորա Մկոյանը։ Այնտեղ, ըստ գյումրեցիների, հաճախում են ինչպես մարզի բնակիչները, այնպես էլ 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայողները։ Երկհարկանի շենքի առաջին հարկում զուգարաններն են, գիշերային ակումբը գտնվում է շենքի երկրորդ հարկում։
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը Aravot.am-ին փոխանցեց, որ իր հանձնարարությամբ՝ քննիչը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն ՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով։
Այս պահին, ըստ դատախազի, որպես կասկածյալ ներգրավված անձինք չկան, դեպքի կապակցությամբ բերման ենթարկված անձինք նույնպես չկան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իսկ մյուս բաժնետերերը ովքեր են?
Դե քանի որ հարց ես տալիս,ուրեմն լավ էլ գիտես:Գրի մենք էլ իմանաք……