Հունվարի 31-ին կառավարություն էին այցելել Միացյալ Նահանգների դեսպանն ու ԱՄՆ ՄԶԳ տնօրենը, որոնք Կարեն Կարապետյանի հետ քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական գործակցության հարցեր, հայտնել բարեփոխումներին աջակցելու պատրաստակամություն: Այդպիսի այցերը ամենևին արտառոց չեն, և այս տեսանկյունից տեղի ունեցածը մեծ ուշադրության արժանի չէր անշուշտ, ինչով էլ թերևս պայմանավորվեց դրա հանդեպ սովորական վերաբերմունքը:
Մյուս կողմից, սակայն, կառավարություն այցը հետաքրքիր է դիտվում մինչ այդ խորհրդարան կատարած այցերի համատեքստում, որ կատարել է ԱՄՆ դեսպանը: Նախ նա հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, իսկ հետո հայ-ամերիկյան բարեկամության խորհրդարանական խմբին: Ահա այս համատեքստում արդեն հաջորդ այցը կառավարություն դառնում է իսկապես դիտարկման արժանի, եթե այս ամենն էլ տեղավորվում է «Կրեմլի ցուցակի» հրապարակման համատեքստում:
Բանն, անշուշտ, ցուցակը չէ, որի մասին շատ է ասվել ու խոսվել: Այստեղ խնդիրն այն է, որ գլոբալ առումով Հայաստանի համար առկա է շատ պարզ մի հարցադրում, որը, սակայն, հնչելով տեքստային կամ հռետորական մակարդակում, գործնական մակարդակում, այնուհանդերձ, շարունակում է մնալ իրական և համոզիչ պատասխանների սպասող՝ Հայաստանը կատարո՞ւմ է բեկում պետական քաղաքականության, պետական կառավարման էֆեկտիվության հարցում, թե՞ ոչ:
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































