Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք

Փետրվար 05,2018 15:13 Share

Հաշվի առնելով, որ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառներից մեկը արագության ռեժիմի խախտումներն են, պատահարների նախականխման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում Ճանապարհային ոստիկանության կողմից փետրվարի 8-ից կկիրառվի շարժական լուսանկարահանող-արագաչափ սարք:

Խնդրում ենք բոլոր վարորդներին` պահպանել երթևեկության կանոնները ճանապարհների բոլոր հատվածներում՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ հատվածները հատուկ տեխնիկական միջոցներով կամ ճանապարհապարեկային ծառայության ուժերով և միջոցներով վերահսկվում են, թե՝ ոչ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մի կարևոր հանգամանք կա. պետք է տուգանված վարորդները հետևեն, որ ոստիկանի շարժվող մեքենայի արագությունը չգումարվի իր արագության: Ոստիկանության արագաչափիչները երկու կարգավորման հնարավորություն ունեն՝ կանգնած և ընթացքում:

  2. Հայ մարդ says:

    1 ամիս հետո ոնց կհիշես 68կմ/ժ էիր ընդհանում թե 71կմ/ժ ու դա ինչ, որ մի պատահական ճանապարհի հատվածում, իսկ ընթացքում էր թե կանգնած նկարահանող մեքենան, դա արդեն անհնար է հետո ուշացումով պարզել: Այստեղից պարզ է դառնում որ գործ ունենք վիճելի ու “օրենքով” պաշտպանված կոռուպցիայի հետ:

Պատասխանել Ալեքսանդր

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728