Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդան» մարզադաշտի մոտ լսվել են կրակոցներ

Սեպտեմբեր 12,2018 10:03

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2018թ. սեպտեմբերի 9-ին՝ ժամը 15:35-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ քաղաքացին հեռախոսազանգի միջոցով հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտի մոտ լսվել են կրակոցներ:

Նույն օրը՝ ժամը 16:35-ին, «1-ին համալսարանական» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք աջից վնասվածքով» իրենց է դիմել 1992թ. ծնված քաղաքացի:

Դեպքի վայրում օպերատիվ խումբը պարզել է, որ քաղաքացին վնասվածքը ստացել է «Հրազդան» մարզադաշտի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, տեղազննությամբ հայտնաբերվել են 1 պարկուճ, 2 փամփուշտ և արնանման հետքեր:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

09.09.2018թ. դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930