Լրահոս
Օրվա լրահոսը

2/09 տեղամասում «Իմ քայլը» 665 ձայն հավաքեց

Դեկտեմբեր 10,2018 00:15

Երեւանի թիվ 141 դպրոցում տեղակայված 2/09 տեղամասում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Իմ քայլը» դաշինքը բացարձակ առաջատար է:

Հաշվարկն ավարտվեց այսպիսի պատկերով`«Իմ քայլը»`665, ՀՀԿ` 53, ՀՅԴ`7, ԲՀԿ` 35, «Լուսավոր Հայաստան»` 64, «Մենք»` 6, ՕԵԿ`7, «ՔՈ» 7, «Սասնա ծռեր» 9:

«Ով ՔՊ-ից ա, իմ համար շատ լավն ա, բայց ձեր Մանե Թանդիլյանին էլ եմ շատ սիրում: Լավ կաներ «Լուսավորից» դուրս գար, նախարար մնար»,- քվեաթերթիկները հանելիս իր տեսակետն էր հայտնում հանձնաժողովի նախագահ Անահիտ Մկրտչյանը`հավելելով, որ «Լուսավոր Հայաստանի» քվեաթերթիկները  «շատ սրտով» է հանում:

«Ես մտածում էի, որ «Մենքը» լուրջ ձայն է հավաքելու: Տպավորությունն ընենց էր, որ իրանք դեմք են, փաստորեն, ծառուկյանենք են դեմք»,- ընթացքում իր տպավորությունները շարունակեց բարձրաձայնել հանձնաժողովի նախագահը:

Իսկ «Իմ քայլը» դաշինքի 4-րդ համարի քվեաթերթիկն անընդհատ հանելով, անգամ ՔՊ-ական հանձնաժողովի նախագահը չդիմացավ. ամեն դեպքում, ինքն էլ մտահոգ է`«ՀՀ-ում անձի խնդիրը շատ բարդ է»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31