Լրահոս
Օրվա լրահոսը

Հինգից երեքը՝ Սյունիքից

Սեպտեմբեր 09,2019 20:35

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կազմակերպել է ուսումնական այց Գերմանիա՝ «Քաղաքացիների մասնակցությունը համայնքային բյուջետավարման գործընթացներում» Արևելյան գործընկերության հանրային կառավարման բարեփոխումների  ռեգիոնալ հիմնադրամից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:

Ուսումնական այցին մասնակցել են Հայաստանի  5 համայնքների՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Դիլիջանի և Նոյեմբերյանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, որոնք  ուսումնասիրել են  «Քաղաքացիների մասնակցությունը բյուջետավարման համայնքային գործընթացներում» գերմանական փորձը: Այցի շրջանակներում Հայաստանի պատվիրակության անդամները եղել են Գերմանիայի տարբեր քաղաքների քաղաքապետարաններում, այցելել են նաև Լեհաստան՝ ուսումնասիրելու հանրային մասնակցությունը խթանող մոդելներ:  Ծրագրի նպատակն է ապահովել համայնքների վարչակազմերին որոշումների կայացման գործընթացներում քաղաքացիական մասնակցության ակտիվ մեթոդների հետագա կիրառման համար անհրաժեշտ գիտելիքներով և փորձով՝ առկա իրավական դաշտի լիարժեք օգտագործմամբ, ինչպես նաև հետագայում քաղաքացիական մասնակցության բաղադրիչների կիրառման ուժեղացումը։

Ծրագրին մասնակցել են նաև Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Վրաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։ Ուսումնական այցի  ընթացքում անդրադարձ է կատարվել մասնակցային գործընթացներում Գերմանիայի և Արևելյան գործընկերության երկրների առկա արդյունքներին, փորձին և տարածաշրջանային փոխանակումներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30