Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան. «Դատավորի աշխատավարձը պետք է լինի ոչ պակաս 8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ազգային դրամ». «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2019 11:41

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին հարցրինք՝ ինստիտուցիոնալ առումով ի՞նչ փոփոխություններ են պետք, որ դատավորները հնարավորինս անկախ եւ անաչառ լինեն՝ չնայելով ուրիշի ձեռքին:

«Դատավորը պետք է ստանա բավարար աշխատավարձ, ապրի բարեկեցիկ կյանքով, դատավորին վայել կյանքով եւ ունենա աշխատելու բավարար պայմաններ։ Դրանից հետո նոր կարելի է խոսել դատավորի իրական անկախության եւ անկաշկանդվածության մասին»,- կարծում է Ռուբեն Վարդազարյանը, ով համոզված է, որ դատավորներն այսօր հոգեպես ավելի ազատ ու անկաշկանդ են, քան նախկինում։

– Կմանրամասնե՞ք՝ ինչպե՞ս եք պատկերացնում՛այդ բավարար աշխատավարձի չափն ու բարեկեցիկ պայմանները, որ «վայել են դատավորին»:

– Վերջերս նման ճեպազրույց ունեցա, որտեղ բացատրեցի, որ մի քանի միջազգային հասարակական կառույցներ՝ դրանք Դատավորների միջազգային միությունն է, Դատավորների եվրոպական միությունն է, բազմաթիվ խարտիաներ կան ստորագրված, եւ ամբողջն ընդունված է, որ դատավորի աշխատավարձը պետք է լինի ոչ պակաս 8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ազգային դրամ։ Եվ նշանակություն չունի՝ Հայաստանում, թե աֆրիկյան որեւէ երկրում կամ ԱՄՆ-ում։ 8 հազար դոլարից պակասի դեպքում կոռուպցիոն ռիսկերը միշտ առկա են։ Դրանից է բխում ե՛ւ բարեկեցիկ կյանքը, ե՛ւ հոգեվիճակը:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քրիստափոր says:

    Վիրաբույժն էլ պետք է ստանա 80 /ութսուն/ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, ինչպես աֆրիկյան որևէ երկրում կամ ԱՄՆ – ում:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031