Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսվարողն առաջարկում է՝ Կոմիտասի կամերային տան հարակից ջրավազանը քանդել՝ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել

Հոկտեմբեր 10,2019 14:00
kamerayin

Երեկ ավագանու նիստի օրակարգի հարցերը քննարկելուց, ապա հաստատելուց հետո հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն անդրադարձավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարակից տարածքի, մեղմ ասած, անմխիթար վիճակին: Իսպիրյանը նկատեց՝ այս տարի մեծ շուքով նշեցինք Կոմիտաս վարդապետի 150 ամյակը, սակայն, այսօր նրա անունը կրող կամերային երաժշտության տան շրջակա միջավայրը գտնվում է շատ վատ վիճակում. «Այնտեղ ավտոկայանատեղի է դարձել, արդեն տասնամյակներ շարունակ սրճարաններ կան, որոնցից մի քանիսը վերջին 3 տարում չեն աշխատում, կիսաքանդ մնացել են: «ՍԱՍ» սուպերմարկետն է այնտեղ ընդլայնել իր տարծքը եւ   կամերայինի տնից մի փոքրիկ փողոց է բաժանում սուպերմարկետից: Ե՞րբ է այդ վիճակը բարելավվելու, ավտոկայանատեղին, կարծում եմ, ընդհանրապես պետք է հանվի, չաշխատող սրճարաններն էլ՝ վերացվեն, տեսարանը տգեղ է»:

Իսպիրյանի հարցին պատասխանեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, քանի որ քաղաքի գլխավոր ճարտարապետը ներկա չէր:

Մնացականյանն ասաց, որ արդեն 2 շաբաթ է ավարտել են շինբարեկարգման վարչության հետ համատեղ աշխատանքները, նշված տարածքի մի հատվածը բետոնապատել են, սալիկները փոխվել են, բարեկարգել են  տարածքը, նոր լուսավորություն են տեղադրել՝ լեդ համակարգով. «Խնդիրն այն է,  որ օղակաձեւ այգու 3-րդ հատվածը տնօրինում են 3 տնտեսվարողներ, մեկը՝ «ՍԱՍ» սուպերմարկետն է՝ իր հարակից տարածքներով, կողքի մեծ կտորը մեկ հեկտար մի տնտեսավարող է տիրապետում՝ այդ գեղեցիկ ջրային ավազանը: Բոլորի հետ հանդիպել ենք, բոլորը ոգեւորվել են: Այնտեղ կա գրքի շուկա, դիզայինը փոխում ենք, ուզում ենք տուրիստական «լոքեյշն» ստեղծենք, նստարաններ ենք դրել: Ցավոք, տնտեսվարողներից մեկը ծրագիր է բերել, ասում է՝ ջրային ավազանը քանդենք, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցենք: Բայց դա լավագույն կոթող է, ճարտարապետի հետ կքննարկենք, արդյոք քաղաքին հարկավոր է ստորգետնյա կանգառը, ու ուզում է նույն ձեւ վերականգնի ջրային ավազանը՝ շատրվաններով»:

Իսպիրյանը նաեւ նկատեց՝ կոմպոզիտորների միության շենքը  կարիք ունի  լուսավորության:

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ ի պատասխան ասաց, որ հանձնարարական է տվել գույքագրել մայրաքաղաքի հուշարձան շենքերը. «Միայն լուսավորումով չենք սահմանափակվելու, «ռեստավրացիա» ենք անելու, լվացում, հետո լուսավորում: Գույքագրումն ընթացքի մեջ է: Վստահ եմ՝ ձեր ասած շենքն էլ  կլինի այդ ցանկում: հերթով անելու ենք. Մաշտոցի պողոտան ամողջությամբ սալիկպատելու ենք,  եզրաքարերը փոխելու, շենքերը «ռեստավրացիա» անելու, մալուխները լուսատուներից ներքեւ ենք իջեցնելու, սարքելու ենք իդեալական, հետաքրքիր փողոց: Օպերայի ամբողջ տարածքն ենք բարեկարգելու, ընդհանուր նոր նախագիծ է լինելու՝ Տերյան-Թումանյան-Սայաթ-Նովա փողոցներով, որոնք հարում են Օպերային: Տեսնենք, գումարը որքան կբավականացնի, ամեն տարի կոնկրետ օջախներ են լինելու՝ վերջնական, համալիր լուծումով»:

Վիկտոր Մնացականյանն էլ հավելեց՝ կոմպոզիտորների միության շենքի ֆասադային լուսավորության հարցը կլուծեն, թաղապետարանի միջոցներով նաեւ կբարեկարգեն պատշգամբները, որպեսզի մեկ ամբողջական տեսքի լինի եւ նույն գունավորությամբ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031