Լրահոս
Օրվա լրահոսը

Չինաստանը, Իրանը. կորոնովիրուսը տարօրինակ վարքագիծ է դրսեւորում, այնպիսի երկրներ է ընտրում, որոնց փլուզման համար ջանքեր են գործադրվում. Վերլուծաբան

Մարտ 02,2020 19:30

«Կորոնովիրուսը սովորական, իր «անձնագիրն» ունեցող վիրուս է եւ խուճապի մատնվելու կարիք չկա: Ճիշտ է, բժիշկները, գիտնականներն ասում են, որ քիչ հետազոտված, նոր վիրուս է, բայց իրենից ոչ մի արտառոց բան չի ներկայացնում. ոչ այնքան բարձր ջերմաստիճանում վիրուսը կարող է մահանալ, այնքան ծանր է, որ ամենատարրական դիմակների միջով չի անցնում եւ այլն»,-այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսում ասաց վերլուծաբան Դավիթ Ասլանյանը: Ըստ նրա, վիրուսի առողջապահական բաղադրիչի մասին բժիշկները խոսում են եւ դեռ կխոսեն, ինքը ցանկանում է

անդրադառնալ այս երեւույթին երեք այլ տեսանկյունից՝ քաղաքական, տնտեսական եւ արժեբանական: Պարոն Ասլանյանը համոզված է,որ կորոնովիրուսը, նախեւառաջ՝ վախի միջոցով մարդկանց կառավարելու զինատեսակի փորձարկումն է:

«Մենք պիտի սովորենք ապրել խուճապի պայմաններում, որովհետեւ չլինի կորոնովիրուսը՝ կլինի էբոլան կամ մեկ այլ վարակ կամ երեւույթ, որն անընդհատ խուճապի մեջ կպահի մարդկանց, որովհետեւ առանց խուճապի մթնոլորտի մարդկանց կառավարելը հեշտ չէ»:

Նրա ներկայացմամբ, 2002-2003 թվականներին էլ կորոնովիրուսի մեկ այլ տարատեսակ Չինաստանում բռնկվել է, որը խլել է 813 մարդու կյանք եւ համաշխարհային տնտեսության վրա վիրուսի տարածումը նստել է նստել է 40 միլիարդ դոլար. նավթի գինն ընկել է 35 տոկոսով, արժեթղթերինը՝ 15 տոկոսով:

Մանրամասները՝ տեսանյութում

Դավիթ Ասլանյանի խոսքով, մահվան դեպքերի թիվն էլ ոչինչ չի ասում, որովհետեւ ոչ ոք չունի վիճակագրություն. «Չենք իմանում ովքե՞ր են այդ մարդիկ, ի՞նչ հիվանդություններ են ունեցել: Կորոնովիրուսը տարօրինակ վարքագիծ է ցույց տալիս, այնպիսի երկրներ է ընտրում, որոնց փլուզման համար ջանքեր են գործադրում: Օրինակ՝ Չինաստանը, Իրանը: Ինչո՞ւ նաեւ Իտալիայում, որովհետեւ այնտեղ Հռոմի պապ կա, որի փռշտոցը կարող է մեծ խուճապ առաջացնել»:

Ըստ պարոն Ասլանյանի, Համաշխարհային տնտեսության ճգնաժամի հաջորդ փուլը թակում է մեր դուռը. «Հայաստանում ապրելը ուժեղ մրցակցային առավելություն եմ համարում, որովհետեւ, տնտեսությունը որքան անլուրջ է, այնքան փլուզման հետեւանքները թեթեւ են: Տնտեսությունը որքան մեծ է, փլուզումը շատ ավելի ցավոտ է»: Դավիթ Ասլանյանը կարծում է՝ այս վիրուսի տարածումով խնդիր է դրված համաշխարհային տնտեսության աճի տեմպը դանդաղեցնելու, համաշխարհային տնտեսությունը սառեցնելու: «Չինաստանի միջոցով համաշխարհային տնտեսության սառեցումն ավելի արդյունավետ է»,-ասաց պարոն Ասլանյանը՝ նշելով, որ հիմա համաշխարհային պատերազմներ չեն լինում, լինում են հիբրիդային պատերազմներ, իսկ «կորոնովիրուսը հիբրիդային պատերազմի օրինակ է»:

Երեւույթի արժեբանական կողմն էլ, ըստ վերլուծաբանի, այն է, որ նպատակ է դրված հասարակությունները զրկել մարդկային դեմքից, սակայն հույս ունի, որ հայկական մենթալիտետը՝ միմյանց օգնելու, ձեռք մեկնելու ու այլ իրավիճակներում համախմբվելու, թույլ չի տա:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031