Հարցազրույց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ
– Ո՞ր ռազմական կառույցներին են դիմում՝ պատերազմական հանցագործությունները ֆիքսելու համար։
– Պատերազմական հանցագործությունները համարվում են միջազգային իրավունքի դեմ լրջագույն խախտումներ, միջազգային հանցագործություն է, դրա համար տարբեր ձեւեր կան։ Իհարկե, ՄԱԿ-ն ունի իր միջազգային քրեական դատարանը, բայց մենք ունենք այն դեպքերը, երբ հատուկ տրիբունաներ են ստեղծվում, օրինակի համար՝ Ուգանդայի դեպքը, Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ դեպքերը։ Առնվազն երկու ուղղություններ կան։ Մենք դեռ չունենք այդպիսի դեպքեր, որ դիմենք հենց պատերազմական կամ ռազմական հանցագործությունների համար։ Այս օրերին տեղի են ունենում մի քանի տեսակի հանցագործություններ՝ միջազգային իրավունքի դեմ։ Դրանք որո՞նք են․ մարդասիրության դեմ, ի վերջո, ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն։ Առայժմ այդպիսի տիպերի շուրջ մենք չենք կազմել փաստաթղթերի փաթեթ եւ չենք դիմել դեռ։
– Պատերազմում զոհվածի դեպքում ի՞նչ հոդվածով է քրեական գործ հարուցվում։
Կարդացեք նաև
– Մենք ունենք Քրեական օրենսգրքի մեջ հատուկ մաս։ Մենք չպետք է նոր բան հնարենք։
– Մենք հակառակորդ երկրում նաեւ գերիներ ունենք, մտավախություն չկա՞, որ պատերազմի ֆոնին նրանք շատ ավելի մեծ վտանգի տակ են, քան ռազմաճակատում կռվողները։ Նրանց հետ կապված տեղեկություններ ունե՞ք։
– Մենք չունենք այդպիսի տվյալներ։ Մենք՝ որպես կազմակերպություն, ունենք արձանագրված մեկ դեպք, մյուսն ուսումնասիրում ենք դեռ, չեն հաստատել՝ երբ հայտնվել է ազգանունը զոհվածների ցուցակում, բայց մորգում չեն գտել, ստացվում է այսօրվա օրով, որ անհայտ կորած է։
– Ի՞նչ կարգավորումների եւ բանակցությունների պետք է գնալ պատերազմից հետո։
– Ես կարծում եմ, որ խոսքը գնում է 2 ուղղությամբ․ մեկը, որը ես ամբողջությամբ վստահում եմ մեր ռազմական վերնախավին, որովհետեւ, անշուշտ, յուրաքանչյուր պատերազմ իր հետ բերում է այնպիսի բացահայտումներ, ոչ թե թերացումներ, այլ այնպիսի մարտահրավերների առջեւ է կանգնում ռազմական գործողությունների ժամանակ, որ այստեղ լինելու է աշխատանք, պետք է նոր մեթոդներ կիրառվեն։ Մյուս մասն այն է, որ պետք չէ սպասել պատերազմի ավարտին։ Ամենաթույլ կողմը մեր դիվանագիտությունն է, դա մեր տեղեկատվական զարգացած հիբրիդային պատերազմի մեր հատուկ մեթոդներն են, որոնք բավարար չեն, եւ մենք մնում ենք արձանագրողի դերում, այսինքն՝ նախաձեռնողականություն լինի տեղեկատվական, դիվանագիտական դաշտում։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում


















































