Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության իրական կառավարումը դարձել է ընդամենը դեկորացիա. ապագայի հանդեպ տոտալ անվստահության ծանր հետևանքները․ «Փաստ»

Փետրվար 02,2021 11:19
artagaxt

Մարդիկ հոգնել են իշխանությունների անընդմեջ արդարացումներից ու ամեն ինչում նախկիններին ուղղված մեղադրանքներից։

Մեծ հաշվով, քաղաքականությունը վերածվել է պրիմիտիվ երևույթի, իսկ պետության իրական կառավարումը դարձել է ընդամենը դեկորացիա, երբ իրենց բուն գործառույթների իրականացման վրա կենտրոնանալու փոխարեն պետական ինստիտուտները դարձել են փիառի, սոցցանցերում լայվերի ու լայքերի գործիքի։ Իշխանությունների ապաշնորհությունն է պատճառը, որ մարդիկ Հայաստանում չեն տեսնում իրենց ապագան, քանի որ ինչքան Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության, այնքան երկիրը թուլանում է, նորանոր զիջումներ են կատարվում հակառակորդին, իսկ տնտեսությունը գլորվում է անդունդը։

Ընդ որում, հետաքրքրական է, որ ըստ ավիաընկերությունների կողմից տրամադրվող տվյալների, հիմնականում տոմսերի միակողմանի ամրագրումներ են, այսինքն՝ մարդիկ Հայաստան վերադառնալու ցանկություն չունեն։

Այսպիսով՝ համընդհանուր հուսահատության մթնոլորտը խոստանում է շատ դառը հետևանքներ ունենալ մեր՝ առանց այդ էլ ոչ բարվոք վիճակում գտնվող պետականության համար, քանի որ արդեն իսկ նկատելի են մեծ արտագաղթի առաջին լուրջ նախադրյալները։ Այս իրավիճակի ելքերից մեկն էլ այն է, որ իշխանության գան բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող, հաստատակամ գործիչներ, որոնք կկարողանան համազգային նպատակների տանիքի տակ համախմբել հանրությանը և իրենց հետևողական քայլերի արդյունքում վերականգնել հայության հույսն ու հավատն ապագայի նկատմամբ։

Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728