Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի բացթողումների ու թերացումների հետեւանքով է, որ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցան մեզ արդեն ծանոթ տհաճ միջադեպերը. Գեւորգ Գրիգորյան

Փետրվար 02,2021 15:16 Share

Առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանն անդրադառնալով ՀՀ կառավարության գործարկած «Ճամփորդիր առանց COVID-19» ծրագրին, որը առողջապահության նախարարության պատասխանատվության ներքո է եւ նախարարությունն է որոշել, թե Հայաստանից դուրս գնացողների համար ինչ լաբորատորիաներ ներառի «Android» համակարգում, ասաց. «Հերթական անգամ իշխանությունների, մասնավորապես, ԱՆ՝ բնակչության հետ թերի աշխատանքի եւ ինֆորմացիոն լուրերի թերի տարածման հետեւանքով մարդիկ շփոթմունքի մեջ են ընկել: Հասարակությունն արդեն սովորել է, որ ՖԲ-ում է հրապարակվում պաշտոնական տեղեկատվությունը, բայց պաշտոնական տեղեկատվությունը եւ դրա տարածումը ավելի ինտենսիվ ու աշխատաշատ գործ է, ինչը չի արվել:

Կառավարության որոշումը, որով կարգավորվում է այդ թեստավորումը, դրանց QR կոդերը եւ այլն, ունիվերսալ չէ, ունի թերություններ եւ չնախատեսված կոնկրետ դեպքեր եւ դրվագներ: Օրինակ, եթե մարդը չունի սմարթֆոն, ուրեմն չի՞ կարող մեկնել արտագնա աշխատանքի: Կամ մարդիկ, որոնք ունեն սմարթֆոն, բայց իրենց հետ տանում են, ասենք, մայրիկին, երեխային, հարազատին, պետք է բոլորն անպայման սմարթֆո՞ն ունենան: Որեւէ կերպ սահմանված չէ, թե, օրինակ, երեխայի, ծնողի, տարեց մարդու հետազոտության տվյալը ինչպես պետք է ներկայացվի: Այսպիսի բացթողումների ու թերացումների հետեւանքով է, որ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցան մեզ արդեն ծանոթ տհաճ միջադեպերը:

ԱՆ որոշումով քննությունն իրականացնող ԲԿ-ն պետք է ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում թեստի տվյալը ներբեռնի համակարգ, իսկ հետազոտությունը իրականացվի ոչ ավելի վաղ, քան 72 ժամում: Այսինքն, մարդը պետք է հանձնի երեք օր շուտ, որպեսզի երկու օրվա ընթացքում լաբորատորիան արդյունքը հասցնի ներբեռնել համակարգ: Բայց այդ դեպքում մարդուն ընդամենը մեկ օր է մնում հասկանալու՝ ի վերջո ինքը մեկնելո՞ւ է, թե չի մեկնելու, որովհետեւ այդ 72 ժամվա նորմատիվը իր մեջ ներառում է այդ 48 ժամը: Ավելի շուտ թեստ հանձնելը չի անցնում:

Խնդիրները իսկապես բազմաթիվ են: Մեկ օրինակ եւս. ասենք օդանավակայանում ինտերնետը գրանցումից ու թռիչքից մեկ ժամ առաջ անջատվեց: Ուրեմն, մարդը դրա պատճառով պետք է զրկվի՞ մեկնելու իրավունքից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728