Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվաստումների օր Վանաձորում». «Սկզբնական շրջանում կասկածում էինք, բայց հետո իմացանք, որ կարելի է»

Նոյեմբեր 06,2021 23:47

Այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում անցկացվեց «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառում: Այն կյանքի կոչվեց ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:

Գուգարք կենտրոնական պոլիկլինիկայի թաղամասային թերապեւտ Մարիետա Ուդումյանն ասում է, թե օրվա ընթացքում պատվաստվող անձանց թիվը բավականին մեծ է լինում, արդյունքում իրենք չեն հասցնում բոլորին սպասարկել. «Այսօր մենք մի որոշ ավել քանակ կպատվաստենք, մեր գործը պոլիկլինիկայում կթեթեւանա: Հիմնականում չինական պատվաստանյութն են խնդրում: Ժողովրդի մոտ թերի կարծիք կա, որ իբր թե դա քիչ կողմնակի երեւույթներ է առաջացնում: Բայց մենք էլ իրենց ենք համոզում ու ապացուցում, որ ոչ մի վտանգավոր բան չի լինի, եթե ստանան մյուս պատվաստանյութերը»:

«Պատվաստումների օր Վանաձորում» միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, պատվաստման կարևորության վերաբերյալ ձեւավորել հանրային բարձր գիտակցություն:

62-ամյա Անդրանիկի ընտանիքի համար պատվաստվելու որոշում կայացնելը հեշտ չի եղել, պատճառը՝ պատվաստանյութերի վերաբերյալ տարբեր կարծիքներն են եղել. «Սկզբնական շրջանում կասկածում էինք, բայց հետո իմացանք, որ կարելի է, քանի որ բացի դրականից որեւէ բացասական բան չենք տեսնում: Հիվանդության առումով մեր երկրի վիճակը քանի գնում վատանում է եւ յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է պատվաստվելը, պետք է կատարի»:

«Պատվաստումների օր Վանաձորում» միջոցառումը շարունակվեց մինչեւ ժամը 17:00-ին: Արդյունքում պատվաստվեցին 451 քաղաքացի:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930