Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի ճանապարհային քարտեզը բխում է ազգային ռեֆորմի օրակարգից». Քրիստինե Գրիգորյան

Նոյեմբեր 11,2021 18:45 Share

«Այս համաձայնագիրը համակողմանի անդրադառնում է մեր ազգային ռեֆորմի օրակարգի բոլոր ոլորտներին՝ սկսած տնտեսությունից մինչև մարդու իրավունքներ»,- «Մեդիա կենտրոնում» «ԵՄ-Հայաստան համապարփակ համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը:

Նա շեշտեց՝ ոչ թե համաձայնագրից են բխում մեր ռեֆորմները, այլ հակառակը, ճանապարհային քարտեզը բխում է ազգային ռեֆորմի օրակարգից: Համաձայնագիրն ընդհանուր առմամբ անդրադառնում է երկրի ժողովրդավարական զարգացմանը, ինստիտուցիոնալ կայունացմանն ու զարգացմանը, դատ համակարգի զարգացմանը, հակակոռուպցիոն համակարգին:

Փոխնախարարը հայտնեց՝ համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2021-ի մարտի 1-ից: Սակայն մինչ այդ իրականացվել են նաև համաձայնագրի տարբեր կետեր: Այս առիթով պարզաբանեց. «Դա նշանակում է, որ ունեինք համաձայնագրի դրույթներ, որոնք կարող էինք սկսել իրականացնել մինչև համաձայնագրի՝ ամբողջությամբ վավերացումը»:

Հարցին՝ Ընտրական օրենսգրքի ո՞ր փոփոխություններն են բխում համաձայնագրից, Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց. «Ընտրական բարեփոխված օրենսդրությունը բխում էր նաև ՀՀ-ԵՄ համաձայնագրի նպատակներից: Որպես այդպիսին համաձայնագիրը չի մտնում ներպետական գործերի մեջ այդքան, որ ասի՝ այս դրույթը այսպես փոխի: Նա արձանագրում է նպատակ՝ առավել ժողովրդավարական ընտրական համակարգեր: Այդ նպատակին մի երկրի դեպքում հնարավոր է հասնել մի ճանապարհով, մյուսի դեպքում՝ մեկ այլ: Այստեղ կարևորը ժողովրդի պահանջն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930