Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի՝ եվրոատլանտյան քաղաքական ընտանիք անցումը դրական, բայց նաև ռիսկային գործընթաց է»

Մայիս 09,2026 13:00 Share

Ըստ «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ, Վարշավայի անվտանգության ֆորումի հիմնադիր Զբիգնև Պիսարսկիի՝ մարտահրավերները շատ մեծ են «Այն, որ եվրոպական երկրների ղեկավարները որոշեցին գալ Հայաստան, սա արդեն քաղաքական հանձնառություն է, բայց պետք է տնային աշխատանք լինի, պետք է աջակցություն լինի ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Հուսանք, որ այս քաղաքական ժեստից հետո գործնական աջակցություն կլինի»։

«Եթե կան միջազգայնորեն հաստատված կալանավորված անձինք Ադրբեջանում, նրանք պետք է ազատ արձակվեն։ Միշտ էլ ճնշումը բավարար չէ, ինչպես քաղհասարակության ներկայացուցիչներն են ասում, անկախ իրավապաշտպաններն են ասում բռնատիրական երկրների մասին։ Ադրբեջանը չունի ժողովրդավարական այն չափանիշները, որոնք մենք պահանջում ենք»,-«Առավոտի» հարցին՝ արդյոք միջազգային հանրության ճնշումն Ադրբեջանի և մասնավորապես Իլհամ Ալիևի նկատմամբ բավարա՞ր է, որ ազատ արձակի Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, այսպես պատասխանեց «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահ, Վարշավայի անվտանգության ֆորումի հիմնադիր Զբիգնև Պիսարսկին։

Ըստ նրա՝ կայունության ապահովման համար կարևոր է նաև Ադրբեջանի հետ սահմանափակել կոնֆլիկտների թիվը․ «Այսօր կա աշխարհաքաղաքական հնարավորություն, որպեսզի երկու երկրներն ուղիղ՝ առանց երրորդ կողմի աշխատեն միմյանց հետ։ Պետք է այս ամենը պահպանել, որ հակամարտությունն այլևս երբեք չկրկնվի»։

Ըստ փորձագետի՝ կարևոր է Հայաստանի՝ դեպի եվրոատլանտյան քաղաքական ընտանիք անցումը, ու պետք է ժամանակն արդյունավետ օգտագործել․ «Տարածաշրջանում ականատես ենք եղել բազմաթիվ անկայունությունների, ուստի Հայաստանն ինչքան շատ ընկերներ ունենա Արևմուտքում, այդքան լավ»։

Մեր փաստմանը՝ ԵՄ-ն ընդլայնել է իր ներկայությունը ՀՀ-ում և հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ԵՄ-ն ի՞նչ անվտանգային երաշխիքներ կարող է տալ ՀՀ-ին, Զբիգնև Պիսարսկին պատասխանեց․ «ԵՄ առաքելությունը Հայաստանում շատ կարևոր է հատկապես հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու տեսանկյունից։ ԵՄ յուրաքանչյուր երկրի պատասխանատվությունն է աջակցել Հայաստանին՝ ունենալ ժողովրդավար և արդար ընտրություններ։ Եթե հայ հասարակության ընտրությունն է ինտեգրվել ԵՄ-ին, ուրեմն ինչքան ավելի շատ լինի ԵՄ-ի ներկայությունը Հայաստանում, այնքան ավելի լավ։ Գուցե ԵՄ առաքելությունն առաջին քայլն է, կլինեն նաև այլ քայլեր։ Հայաստանի անցումը Մոսկվայից դեպի Արևմուտք ռիսկային գործընթաց է։ Այստեղ մեծ աջակցություն է պետք Հայաստանին։ Հույս ունեմ, որ եվրոպական երկրներն արդեն ապացուցել են իրենց քաղաքական կամքն աջակցելու ՀՀ-ին՝ գալով Հայաստան։ Հայաստանը կարող է ավելի շատ անվտանգային երաշխիքներ ունենալ եվրոպական երկրներից, ավելի շատ տեխնոլոգիական աջակցություն եվրոպական արտադրությունից։ Մարտահրավերները շատ մեծ են, ուստի երբեք շատ չէ աջակցությունը։ Այն, որ եվրոպական երկրների ղեկավարները որոշեցին գալ Հայաստան, սա արդեն քաղաքական հանձնառություն է, բայց պետք է տնային աշխատանք լինի, պետք է աջակցություն լինի ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Հուսանք, որ այս քաղաքական ժեստից հետո գործնական աջակցություն կլինի»։

Փաստմանը՝ ՌԴ-ի կողմից արդեն ՀՀ-ի նկատմամբ սանկցիաների տեսքով ճնշում կա, ինչպե՞ս կարող է ՀՀ-ն այս մարտահրավերները լուծել, մանավանդ որ, ԵՄ-ն ՀՀ-ին անդամակցության երաշխիքներ չի տալիս, փորձագետը պատասխանեց․ «Ունենք տարբեր երկրների օրինակներ, որոնք ցանկանում են անդամակցել ԵՄ-ին։ Սա երկարատև գործընթաց է։ Չեմ կարծում, որ Ուկրաինայի կառավարության պահանջը՝ արագացված անդամակցության ԵՄ-ին, արդյունավետ կարող է լինել։ Այն կարող է հիասթափություն առաջացնել։ Շատ եվրոսկեպտիկները այլ եվրոպական երկրներում կօգտագործեն արագացված ընթացակարգը՝ որպես պատրվակ ընդդեմ ընդլայնման քաղաքականության։ Մենք պետք է հաշվի առնենք, որ կան երկրներ, որոնք ցուցաբերել են հավատարմություն, առաջընթաց են գրանցել, բայց ԵՄ անդամակցություն արագացված գործընթացից չեն օգտվում։ Ուստի Ուկրաինայի դեպքում պատերազմը չպետք է արդարացում լինի ԵՄ անդամակցության արագացված գործընթացի համար, քանի որ այն կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Եվրոպական չափանիշներին համապատասխանեցումն ամենալավ արագացված գործընթացն է, որը կարող է երկիրն անել։ Սա նման է ճամփորդության․ կարևորն ուղղությունը չէ, այլ ընթացքը, ուղին։ Երբևէ, որ ՀՀ-ն լինի ԵՄ-ի անդամ, սա գործընթացն ավարտելու գործառույթն է, և գործընթացն ինքնին նշանակում է ավելացնել տնտեսական կայունությունը, զարգացնել հասարակության բարեկեցությունը, իսկ տնտեսական և քաղաքական բազմաթիվ երաշխիքները կլինեն դրանից հետո»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031