Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ բռնցքամարտիկները պայքարում են Հայաստանի չեմպիոնի կոչման համար

Փետրվար 02,2022 22:07 Share

Շուրջ 141 երիտասարդ բռնցքամարտիկներ, որոնցից 9 աղջիկ, սկսել են պայքարը այս տարիքային խմբում Հայաստանի չեմպիոնության համար: «Դինամո» մարզադահլիճում այսօր մեկնարկած նախնական մենամարտերում ռինգ մտել են 51, 54, 57 եւ 60 կգ քաշային տղաները: 18 զույգերի պայքարում հաղթել են 51 կգ քաշայիններ Մաքսիմ Դանիելյանը, Սաշիկ Պետրոսյանը, Վեհմեր Մարտիրոսյանը, Էրիկ Թերզիկյանը, Էրիկ Հայրապետյանը, Սարգիս Չունչուլյանը, Սամվել Գրիգորյանը, 54 կգ քաշայիններ Հովհաննես Հովհաննիսյանը, Գոռ Ազիզյանը, Սամվել Մկրտչյանը, Արթուր Մանսուրյանը, Վահրամ Անտոնյանը, Խաչատուր Մանուկյանը, 57 կգ քաշային Սարգիս Թումանյանը, եւ 60 կգ քաշայիններ Էրիկ Իսրայելյանը, Սարգիս Ղահրամանյանը, Սարգիս Սիմոնյանը եւ Արթուր Գոհարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել