Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային միասնության կոչը հրաշալի ժեստ է

Հոկտեմբեր 10,2022 13:00 Share

Չի կարելի նպատակ ունենալ ազգային ներդաշնակության եւ միասնության, քանի դեռ ներսում ներդաշնակություն չի հաստատվել

Ազգային միասնության կոչը սկսում է իրականանալ ներսից՝ կոտրելով տաբուների շղթաները եւ ապստամբելով արհեստական դոգմաների դեմ:

Չեմ ուզում հետեւել դասական ավանդականը` կրկնելով նույն արտահայտությունը, որը լսել եմ, քանի դեռ մանկապարտեզում էի, վստահ եմ, որ նույն արտահայտությունը` «բոլորս պետք է միասնական լինենք, միասնությունը ուժ է» եւ դարեր ի վեր նմանատիպ կարգախոսներ կրկնվել են նորից ու նորից, ոչ միայն հայերի, այլեւ տարբեր ազգերի կողմից: Ես երբեք չեմ լսել, որ որեւէ մեկը չհամաձայնի միասնությանը, ասի՝ որ մենք պետք է բաժանվենք, ոչ ոք երբեւէ չի հերքել ազգային միասնության օգուտներն ու անհրաժեշտությունը, բայց ոչ ոք երբեք այդքան հիմար չէր լինի, որ հանդգնություն ունենար այլ կերպ կոչելու, սակայն հայերից շատերն այնքան հաճախ էին քայլեր ձեռնարկում հայկական միասնությունը խարխլելու եւ խոչընդոտելու համար, ոչ միայն գործերով, այլ՝ նույնիսկ խոսքով: Բազմաթիվ դեպքեր կան, երբ հայը հանդես է եկել ազգային միասնության սկզբունքին համահունչ նախաձեռնություններով եւ դատապարտվել դրա համար, ոչ թե այն պատճառով, որ նա գործում է հայկական միասնության սկզբունքով, այլ ավելի շուտ այն պատճառով, որ խախտել է որոշակի բարոյական-հայրենասիրական ուղենիշը:

Դուք պնդում եք, որ դա հնարավոր չէ՞: Լավ: Բայց հայ սերունդներին որոշակի ուղեցույցներ եւ գաղափարներ պատրաստելու եւ ուսուցանելու միջոցով, դրանք ոչ միայն հնարավոր են, այլեւ այդքան արդյունավետ եւ հաճախ հաջողությամբ կիրառված:

Որքան հաճախ ենք ականատես եղել այնպիսի սցենարների, երբ որոշակի գաղափարախոսությամբ հայը բախվում է մի իրավիճակի, երբ գտնում է, որ իր գաղափարական ընտանիքի դիրքորոշումներն ու ուղղությունները սխալ է համարում, կարող է տեսնել, որ դրանք վնասում են հայրենիքի գերագոյն շահերին, նրանց կողմնորոշումը կարող է դիտվել, որպես խախտում կամ հակադրություն իր եւ իր եղբայրների գաղափարախոսությանը: Ու եթե այդ անհատը վտանգված է տեսնում հայրենիքի բարձր ազգային շահը, եւ հատկապես երբ երկիրը վտանգված է, եթե նա նախաձեռնություն է ցուցաբերում այլ հայերի նկատմամբ, անկախ նրանից. տեսական գաղափարական տարբերությունների (եւ ես շեշտում եմ տարբեր, ոչ հակառակ կամ մրցակից բառը, որովհետեւ ինձ համար չկան հակադիր գաղափարներ եւ գաղափարախոսություններ, մրցակցություն վարդապետությունների միջեւ, ինձ համար կան միայն տարբեր գաղափարախոսություններ), եթե այդ անհատը մոտենում է այլ գաղափարախոսության, ինչպե՞ս է արձագանքում նրա գաղափարական ընտանիքը։ Չե՞ն համարում նրան դասալիք, գաղափարական հողի վրա անհաս եւ անհավասարակշիռ, պատեհապաշտ, անկայուն եւ թույլ բնավորությամբ, դա այդպես չէ՞: Ես անուններ չեմ նշում: Բոլորս էլ գիտենք շատ հայտնի դեպքեր, երբ նման վիճելի քայլերի դիմողները նույնիսկ մեղադրվում էին հոգեկան անկայունության մեջ, այլ դեպքերում՝ դավաճանությունն է դատավճիռը:

Այդ ամենը տեղի է ունեցել գրեթե ցանկացած գաղափարական ընտանիքի ներսում:

Հիմա ես կարող եմ նույնիսկ ավելի ընդլայնվել, եթե գաղափարական ընտանիքի որոշակի ճյուղը կազմալուծվի կենտրոնական ղեկավարությունից՝ կամ հեռացմամբ, կամ առանձնանալով, կամ շատ դեպքերում երկուսն էլ, քանի որ երկու կողմերն էլ հայտարարում են բաժանման մասին, այժմ, եթե ինչ-որ մեկը նման թեւից որոշում է լայնամիտ լինել (open-minded) եւ չբոյկոտել դիմացինին, եթե նա միանա նրանց գործունեությանը, ապա շատ դեպքերում նրանք «պատշաճ կարգապահության չե՞ն ենթարկվել», հանդիմանված, արգելված է կրկնել նույն օրինաչափությունը:

Հիմա այս բոլոր սցենարները ամենից հաճախ հիմնված են որոշակի ուղենիշների վրա՝ երբեմն հայտարարված, երբեմն նույնիսկ գրված կոնկրետ հստակ քաղաքական ծրագրերում, երբեմն չհայտարարված դեռեւս կիրառված, իսկ երբեմն չնշված կամ թույլատրված դեռեւս գործադրված քաղաքական ծրագրերում։

Այս մոտեցումներն արդյո՞ք նպաստում են ազգային համախմբմանը, կարծում եմ այս ամենը որոշակի ուղենիշների սխալ ըմբռնման, սխալ մոտեցման արդյունք է: Մարդիկ սխալ են ըմբռնել գաղափարական ուղենիշների նպատակն ու բուն էությունն ու առանցքը, եւ քանի որ մենք չունենք թափանցիկ անկեղծ երկխոսություն, այնպես որ, մենք կրթում ենք քաղաքականապես ներգրավված խանդավառներին, մենք ընկել ենք սխալ պատկերացումների եւ շփոթության մեջ, եւ սա այն իրական բացն է, որտեղ ազգային միասնությունն այնքան դժվար է դարձել պահպանել եւ իրականացնել:

Ուղեցույցներն այն են, ինչ կան, դրանք զուտ ուղեցույցներ են, դրանք կոչված են ստեղծելու մի տեսակ իրազեկում, թե ինչպես պետք է վարվեն գաղափարական ընտանիքների շարքային անդամներն ու կողմնակիցները, բայց տարիների ընթացքում դրանք դիտարկվել եւ մոտեցվել են որպես դոգմա:

Ուղեցույցները որոշակի չափով պետք է հարգվեն, սակայն ուղեցույցների եւ դրանց հիմնական քաղաքական գաղափարախոսությունների ամբողջ նպատակը հանրապետության, հայրենիքի եւ ազգի եռանկյունիին ծառայելն է, երբ այդ ուղեցույցները հակասում են դրա կրողի ըմբռնմանը եւ չկան գիտակցության մեջ: «Եռանկյունու» ավելի բարձր շահերը պետք է զիջեն, դադարեն այդ իրավիճակում գոյություն ունենալ:
Երբ ես Լիբանանում էի, ինչ-որ գաղափարախոսական ընտանիք ոչ պաշտոնապես, բայց բարձրաձայն կրկնվող կարգախոսով հայտարարեց՝ «Ով մեր մասնիկը չէ, հայ չէ», եւ հայերը միմյանց պիտակավորում էին «զանգակ», «կարմիր», «սիոնիստ»:

Ցավոք, եկա Հայաստան, հանդիպեցի նույն միջավայրին՝ «սորոսական», «ծռեր», «զոմբի», «դականք», «քոչոյագան», «ոուսլուման», ես էլ ստացա իմ բաժինը՝ «գլուխգովան պուրճ համուդցի», «ուզբեկ»…

Այսօր մենք կանգնած ենք այնպիսի ծանր գոյատեւման վտանգի առաջ, թուրքերն ու ադրբեջանցիները մյուսների հետ միասին, ովքեր գաղտնի մեղսակից են այդ ռազմական գործողություններին եւ դավադրություն են կազմակերպում ազգի դեմ, ժամանակն է կասեցնել ցանկացած ուղեցույց, երբ այն փորձի խախտել ազգային միասնությունը: Ազգային միասնության կոչը հրաշալի ժեստ է, բայց պետք է սկսել նույն գաղափարական ընտանիքում ներդաշնակություն հաստատելուց, չի կարելի նպատակ ունենալ ազգային ներդաշնակության եւ միասնության, քանի դեռ ներսում ներդաշնակություն չի հաստատվել։

Ժամանակն է կոտրել տաբուները եւ արհամարհել դոգմաները, այս պահին ամենաբարձր քաղաքական դոգման Հայաստանի Հանրապետությունն է:

Թող Տերը օրհնի, պահպանի եւ պաշտպանի ազգին արտաքին թշնամանքից եւ ներքին նախապաշարմունքներից:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լիբանանահայ բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
08.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31