Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրանք է ակնկալելը, որ ՀԱՊԿ-ը ադրբեջանական զորքերի ներխուժման խնդիրը կլուծի… այս զորավարժությունները պետք է բոյկոտել». Արման Բաբաջանյան

Հունվար 01,2023 21:33

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ  Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը։ Ավելորդ է նույնիսկ հիշեցնել, որ խոսքը մի ռազմաքաղաքական դաշինքի մասին է, որը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը և որի բոլոր անդամներն ավելի շատ դաշնակից են հակառակորդ  Ադրբեջանի, քան անդամ Հայաստանի հետ, որը մինչ օրս քաղաքական գնահատական չի տվել Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիային»։

Այնուհետեւ նա հավելում է. «Ռուսներն ու ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգային հարցերը ոչ միայն չեն լուծելու, այլ դրանք ավելի են սրելու։ Այդ պատրանքին տրվելը Հայաստանից թանկարժեք ժամանակ է խլում, որն այլապես պետք է ուղղել կրիտիկական կարողությունների ձեռքբերմանը։

Պատրանք է ակնկալելը, որ ՀԱՊԿ-ը ադրբեջանական զորքերի ներխուժման խնդիրը կլուծի Հայաստանի համար առավել նպաստավոր ելքով, ուստի այս զորավարժությունները պետք է բոյկոտել, չի կարելի որևէ դեպքում թույլ տալ, որ այն տեղի ունենա Հայաստանի տարածքում, քանի դեռ մի շարք կարևոր՝ վերոնշյալ իրողությունների վերաբերյալ Հայաստանը չի որոշակիացրել ՀԱՊԿ-ի դիրքորոշումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031