Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ. Մանե Թանդիլյան

Սեպտեմբեր 01,2023 10:27

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Գիտելիքն ուժ է և ինքնավստահություն, գիտելիքը հզոր զենք է՝ ուղղված տգիտության, մտավոր խավարի դեմ։

Ու միայն որակյալ կրթությունը կարող է տալ մրցունակ գիտելիք, միայն ժամանակակից ու արդյունավետ կրթական համակարգն է ի զորու բացել դեպի հաջողություն տանող դռները։

Այսօր Գիտելիքի և դպրության տոնի խորհուրդն այն է, որ սովորել պետք է անընդհա՛տ, մի՛շտ ու յուրաքանչյուրի՛ս։

Մենք պարտավոր ենք մեր երեխաների մեջ դեռ մանկուց սերմանել սեր առ կրթություն, նրանց համար ապահովել կրթական այնպիսի միջավայր ու հաստատություններ, որտեղ սովորելն ապահով է ու անվտանգ, հաճելի ու հետաքրքիր։

Սեպտեմբերի 1-ը հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր առաջին քայլերն են անում  դեպի դպրոց, դեպի ԲՈՒՀ՝ բացահայտելու նորն ու հետաքրքիրը։

Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Կրթության մեջ արված յուրաքանչյուր ներդրում, ջանք ու եռանդ անպայման հետ է վերադառնալու հաջողության, ձեռքբերման ու նվաճումների տեսքով։

Եվ թող երբևէ չմարի նորը սովորելու ձգտումն ու վառվող ցանկությունը։ Համոզված եղեք՝ ցանկացած նպատակ իրագործելի է, երբ կան գիտելիք ու աշխատասիրություն:

Երբեք չմոռանանք, որ գրագետ հասարակությունն է քաղաքակրթության  հիմքը, պատասխանատու և հայրենասեր քաղաքացի ձևավորողը, զարգացած ու առաջադեմ երկրի և պետության հիմնասյունը։

Շնորհավո՛ր Սեպտեմբերի 1:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930