Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Փաշինյանի գործով տնային կալանք կիրառած դատավորին հայտարարվեց նախազգուշացում

Հունվար 29,2024 10:23 Share

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր հրապարակեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված  կարգապահական վարույթի վերաբերյալ կայացրած որոշումը։ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նշեց, որ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարվել է, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարվեց նախազգուշացում։

Հիշեցնենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հիմքը Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առեւանգման գործն է: Դատավորը 2023թ. հունիսի 5-ին քննելով Գայանե Հակոբյանի (փաստաթղթերով` Ազգուշ Մարտիրոսյան) խափանման միջոցի հարցը, որոշել էր նրա նկատմամբ տնային կալանք կիրառել: 

Դատախազը դիմել էր նախարարին, դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կիրառելու հարցով:

Միաժամանակ ԲԴԽ–ն տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել