Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքը չի դարձել Բիշարյանի դեմ մեղադրանքի հիմք, այլ կասկածելի գործարքը. «Ժողովուրդ»

Փետրվար 20,2024 10:22

Անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հրաժարվում են ընդունել ԴՆԹ թեստերի արդյունքները, երեկ գնացել են Հակակոռուպցիոն կոմիտե եւ պահանջել են կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հանդիպել իրենց հետ։

Վերջիններս մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մամուլից տեղեկանալով, որ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի դեմ հարուցված քրեական գործ կա՝ շտապել են Հակակոռուպցիոն կոմիտե, որ հասկանան, թե արդյոք քրեական գործը հարուցվել է 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացությունների խայտառակ դեպքերի հետ, ինչի մասին իրենք տարիներ շարունակ բարձրաձայնում են։ Եղել է նախադեպ, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ այդ երեք ձեռքն էլ զոհված որդունն են: Մեկ այլ ծնողի դեպքում էլ, 43 համարի կոշիկ հագնող ու բարձրահասակ զինվորի ԴՆԹ-ի փոխարեն, 1,60 հասակով զինվորի ԴՆԹ են նույնականացրել եւ այսպես շարունակ:

Արդյունքում պատերազմի մասնակից զինվորների ծնողներին Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար կազմը բացատրել է, որ իրենք քննություն են իրականացնում ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռք բերման նպատակով դեռեւս երեքուկես տարի առաջ կնքված կասկածելի գործարքի շուրջ եւ իրենց մատնանշած դեպքերով քննություն չեն իրականացնում։ Այսինքն՝ ծնողների բողոքը չի դարձել մեղադրանքի հիմք:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829