Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ. «Փաստ»

Դեկտեմբեր 12,2024 09:00 Share

Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստում-ելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ:

Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ):

Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս:

Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամ երկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը… կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031