«Եթե դիտավորություն լիներ, կարող էի այս նիստն այսօր չնշանակել, այլ նշանակել ուրբաթ։ Ընդհակառակը, իմ կողմից մտադրություն կար օրինագիծն այս քառօրյայում ներկայացնելու, դրա համար էլ այսօր էի նշանակել նիստը»,-ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան հարցերի՝ դիտավորություն չկա՞, որ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգվեց և այն չի ներառվի այս քառօրյայի օրակարգում, այսպես պատասխանեց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Նա վստահեցրեց՝ այս պարագայում կա քաղաքական կամք, ուստի տեխնիկական դետալները շատ բան չեն փոխում․ օրենքի բուն տեքստի մասով առարկություն չկա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս կգնահատի Թրամփ-Զելենսկի սկանդալը, Արման Եղոյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել։ Ամեն դեպքում նոր վարչակարգ է։ Սովորաբար նման խոսակցությունները մի քանի օր չեն տևում․․․Ամեն պետություն իր դիրքորոշումն էր հայտնում»։
Լրագրողների դիտարկմանը՝ երանի թե Նիկոլ Փաշինյանն էլ կարողանար այդպես հակադարձել, երբ հարցը վերաբերում է իր երկիրը պաշտպանելուն։ Արման Եղոյանն արձագանքեց․ «Այն պետության հետ, որի հետ մենք գտնվում էինք բանակցությունների մեջ, այդ պետության հետ հանդիպումներին նախորդող բրիֆինգներ չէին անցկացվում։ Ու դա ամերիկյան մշակույթ է ավելի շատ։ Ռուսաստանը նկատի ունեմ»։
Կարդացեք նաև
Լրագրողների դիտարկմանը՝ փաստորեն բանակցությունները կուլիսներո՞ւմ էին անցնում, Արման Եղոյանն այսպես պատասխանեց․ «Կուլիսները լինում են թատրոնում։ Կուլիս չէ։ Բանակցությունն ընթանում է այն երկրի մեդիա ավանդույթներով, որը հյուրընկալում է բանակցությունը, որի հետ վարվում են բանակցությունները, այդ ձևաչափով են տեսակետներ արտահայտվում»։
Լրագրողների հարցին՝ եթե այդպիսի հնարավորություն լիներ ծանոթանալու ՌԴ-ի հետ բանակցությունների ընթացքին, կարող էինք տեսնե՞լ, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, պաշտպանելով ՀՀ-ն հակադարձում Վլադիմիր Պուտինին, Արման Եղոյանը պատասխանեց․ «Եթե դա լիներ, դուք կտեսնեիք Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ շահերի աննահանջ պաշտպանություն այդ բանակցություններում՝ նկատի ունեմ եռակողմ, երկկողմ բանակցությունները։ Նույնը կարող եք տեսնել նաև Բրյուսելում, բայց այնտեղ էլ բրիֆինգի ավանդույթ չկա, հետևաբար այնտեղ էլ այդպես հրապարակային չի դառնում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։
Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։