Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան-Երևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն

Հունիս 13,2025 19:22

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին գտնվող գազալցակայանում կայանած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել է գազալցակայանի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 10 քմ)։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ գազալցակայանի աշխատակիցը (Ն․ Խ․, ծնված 1964 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

 

ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30