Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալուգայի հակառակ կողմում» սիթքոմն էլ կարգին չեք անում: Եթե ուզում եք «Երկրի հակառակ կողմին» այլընտրանք ստեղծել, պետք է անմիջական ու անկեղծ լինել. Արայիկ Հարությունյան

Հունիս 24,2025 11:22

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

«Կալուգայի հակառակ կողմում» սիթքոմն էլ կարգին չեք անում: Ինչո՞ւ: Որովհետև, եթե ուզում եք «Երկրի հակառակ կողմին» այլընտրանք ստեղծել, պետք է անմիջական ու անկեղծ լինել:

Վերջինիս հեղինակ Նիկոլ Փաշինյանն այդ մտքերի ու բառապաշարի կրողն է, բայց դուք բանտային նոթերի բառապաշարի կեսին սկի չեք տիրապետում, հետևաբար՝ կեղծում եք:

Նետվել, ձեռնամարտ, նսեմացնել, պարկեշտ, նզովյալ, առերեսվել՝ սրանք ձերը չեն: Եթե գրեիք գցվել, բոքս, ստորացնել, ղայդին, անիծված, պատին հագնել, կհավատայի, որ խցում նստած անկեղծ ձեր մտքերն եք շարադրել:

Լավ օր բոլորին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30