Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եւ Ղազախստանը կհամագործակցեն միգրացիայի ոլորտում

Սեպտեմբեր 05,2025 14:33

Համաձայնագրով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ եւ արդյունավետ ընթացակարգեր միգրացիոն ոլորտի կարգավորման գործընթացների վերաբերյալ՝ ձգտելով ստեղծել իրավական հիմք երկկողմ համագործակցության համար: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 5-ի նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղազախստանի Հանրապետության կառավարության միջեւ միգրացիայի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրով, որը ստորագրվել է 2024 թվականի ապրիլի 15-ին, նախատեսվում է կողմերի միջեւ համագործակցություն միգրացիայի ոլորտում: Կողմերը կհամագործակցեն տեղեկատվական, վիճակագրական, իրավական եւ գիտամեթոդական տեղեկատվության փոխանակման հարցերում: Համաձայնագրով նախատեսվում է կողմ պետությունների տարածքում գտնվող կողմ պետությունների քաղաքացիների մասին տեղեկությունների փոխանակում, փորձի փոխանակում եւ գործնական օգնության ցուցաբերում համագործակցության գործընթացում ի հայտ եկող հարցերում:

Նաեւ նախատեսվում է կողմ պետությունների քաղաքացիների իրավունքների, այդ թվում՝ նրանց ընտանիքների անդամների բնակության իրավունքի պաշտպանություն՝ բնակության համար տրված թույլտվության ժամկետների ընթացքում, կողմ պետությունների տարածքում գտնվելու կացության հիմքեր ունեցող անձանց իրավական կարգավիճակի վերաբերյալ հարցերի քննարկում:

Նշված կարգավորումներն իրականացվելու են կողմերի ներպետական օրենսդրությունների եւ միջազգային պարտավորությունների համաձայն:

Փոխնախարար Արմեն Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են անձնագրային ոլորտի խնդիրներին եւ ընթացող բարեփոխումներին:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Արտյոմ Մեհրաբյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել օրենքի նախագծին:

Համաձայնագրին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930