Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը ՀՀ-ին խորհուրդ է տալիս ընդունել համապարփակ հակախտրականության օրենսդրություն

Ապրիլ 13,2026 12:18 Share

Հայաստանը պետք է ընդունի հակախտրականության ամուր իրավական շրջանակ․ Եվրոպայի խորհրդի հանձնակատար Օ’Ֆլահերթի

Ստրասբուրգ, 13 ապրիլի 2026 թ. — Հայաստանի վարչապետին ուղղված և այսօր հրապարակված նամակում Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթին խորհուրդ է տալիս, որ Հայաստանը ընդունի համապարփակ հակախտրականության օրենսդրություն։

Հանձնակատարը ողջունել է Հայաստանի առաջընթացը, այդ թվում՝ նոր ոլորտային օրենսդրությունը և Քրեական օրենսգրքում նախատեսված երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ ներգրավվածությունը։ Նշելով, որ Արդարադատության նախարարությունը պատրաստում է «Խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, հանձնակատարը կոչ է արել վարչապետին օգտագործել այս հնարավորությունը՝ ստեղծելու ամուր հակախտրականության շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին։

Այս գործընթացը պետք է իրականացվի քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ։

Օ’Ֆլահերթին առանձնացրել է մի շարք հարցեր՝ ապահովելու համար, որ ապագա օրենքը լիովին համահունչ լինի Եվրոպայի խորհրդի չափանիշներին։

Կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել հստակ սահմանված մանդատ՝ որպես հավասարության մարմին՝ անհրաժեշտ լիազորություններով, գործիքակազմով և ռեսուրսներով՝ խտրականության դեմ արդյունավետ պայքարելու և հավասարությունը խթանելու համար։

Այլ հարցերի թվում են՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների իրավական պաշտպանության հստակության ապահովումը, իրավաչափ շահ ունեցող կազմակերպություններին հակախտրականության գործերով դիմելու կամ ներգրավվելու հնարավորություն տալը, ինչպես նաև ատելության խոսքի խնդրի հասցեագրումը։

Մայքլ Օ’Ֆլահերտին իր վեցամյա պաշտոնավարումը որպես Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար սկսել է 2024 թվականի ապրիլին։ Նա նպաստում է մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանը և դրանց արդյունավետ պահպանմանը կազմակերպության 46 անդամ պետություններում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930