Իրավիճակը բանակցությունների ձախողումից հետո
«Իրանն այսօր». Պահպանվում է ոչ ակտիվ ռազմական գործողություններ, ոչ լիարժեք հրադադար դրությունը: Լարվածությունը հիմնականում կենտրոնանում է Հորմուզի նեղուցի շուրջ:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Թրամփի հրահանգով այսօրվանից իրանական բոլոր նավահանգիստների ուղղությամբ «ծովային շրջափակում» է սկսելու։ Ըստ հայտարարության՝ սահմանափակումները կտարածվեն բոլոր այն նավերի վրա, որոնք մուտք են գործում կամ հեռանում են իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, իսկ այն նավերը, որոնք չեն ուղևորվում դեպի իրանական նավահանգիստներ կամ չեն գալիս այնտեղից, կկարողանան ազատորեն անցնել Հորմուզի նեղուցով։ Գործողությունների նպատակն Իրանի նավթի արտահանումը թույլ չտալն է:
2️⃣ Իրանից խոստացել են պատասխանել թշնամական գործողություններին՝ ընդգծելով, որ եթե Հորմուզի նեղուցին ռազմանավ մոտենա, դա հրադադարի խախտում կհամարվի: Իրանցիները նաև ակնարկում են, որ, Հորմուզում գործողություններին ի պատասխան, Բաբ էլ-Մանդեբի նեղուցը կարող է փակվել (հութիների կողմից):
Կարդացեք նաև
3️⃣ Բանակցությունների նոր փուլի մասին հստակ ինֆորմացիա դեռ չկա: Եթե կողմերի ընթացիկ դիրքավորումը պահպանվի, ապա դժվար թե հերթական բանակցությունները որևէ արդյունք ունենան: Թե՛ պատերազմից առաջ, թե՛ հիմա կողմերը լիովին հակադիր մոտեցումներ են հայտնում,ու նախկինում եղած հարցերին հիմա ավելացել է նաև Հորմուզի խնդիրը:
4️⃣ ԱՄՆ-ն, օրինակ, պահանջում է հարստացված ուրանի դուրսբերում, ուրանի չհարստացում, միջուկային հիմնական օբյեկտների ապամոնտաժում, պրոքսիներին աջակցության դադարեցում, Հորմուզի նեղուցի բացում ու տուրքերի չգանձում:
5️⃣ Իրանի համար նման պայմաններն անընդունելի են. պատերազմը ցույց տվեց, որ ռազմական առումով գերակայություն ունեցող հակառակորդի դեմ Թեհրանի հիմնական ու արդյունավետ լծակներից են Հորմուզի նեղուցը, պրոքսիները, հրթիռային պոտենցիալը, հետևաբար այս ամենից Թեհրանը չի հրաժարվելու:
6️⃣ Փոխզիջումների բացակայության պայմաններում ռազմական գործողությունների վերսկսման հարցը մնում է օդում առկախված: Նման գործողությունները կարող են վերսկսվել նաև Իսրայելի թեթև ձեռքով:


















































