Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հերքում է. «Սպուտնիկ Արմենիա»-ն խեղաթյուրել է փաստերը

Ապրիլ 13,2026 23:33 Share

«Ադրբեջանական անտառահատումներ Շիկահողի արգելոցում. ՇՄՆ-ն տեղյակ է, Փաշինյանը՝ ո՞չ» վերնագրով հրապարակման մեջ առկա են պնդումներ և մեկնաբանություններ, որոնք վերագրվում են Շրջակա միջավայրի նախարարությանը՝ ներկայացվելով որպես փաստ, մինչդեռ, բնավ չեն համապատասխանում իրականությանը։ Ինչպես վերնագիրը, այնպես էլ բովանդակության մի շարք ձևակերպումներ մոլորեցնող են։

Միաժամանակ, հրապարակման մեջ նախարարության պատասխանը ներկայացվել է ընտրովի մեջբերումներով՝ անտեսելով ամբողջական համատեքստը։

Արդյունքում ձևավորվել է իրականությանը չհամապատասխանող տպավորություն, թե իբր գերատեսչությունը հաստատել է նոր կամ ընթացիկ անտառահատումներ։

Բացի այդ, նույն նյութում փորձ է արվում ստեղծել հակադրություն ՀՀ վարչապետի հայտարարության և նախարարության պատասխանի միջև։ Սակայն նման մեկնաբանությունը բխում է ոչ թե պաշտոնական պատասխանից, այլ դրա ընտրովի և խեղաթյուրված ներկայացումից։

Կոչ ենք անում առաջնորդվել պաշտոնական աղբյուրների ամբողջական տեղեկատվությամբ և զերծ մնալ դրա աղավաղված մեկնաբանություններից։

 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930