Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատությունը չի կարող կառուցվել էմոցիաների վրա: Ցավալի է, որ կառավարման 8 տարիների ընթացքում իշխանություններն ավելի խորացրին այս արատավոր երևույթը. Հասմիկ Հարությունյան

Մայիս 08,2026 16:09 Share

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք տեսնում, որ արդարադատությունը իրականացվում է ոչ թե օրենքի և իրավական ընթացակարգերի, այլ հանրային ճնշումների, պաշտոնյաների կոչերի կամ տվյալ պահին գերակշռող էմոցիաների ազդեցության ներքո։

Օրինակ, երբ կալանքը վերացվում է ոչ թե դատարանի կամ նախաքննական մարմնի մասնագիտական ու անկախ գնահատման արդյունքում, այլ հանրային աղմուկի պատճառով /ինչը չնայած դրական կարող է որակվել/ բայց միևնույն ժամանակ երևույթի դրսևորումը վտանգավոր նախադեպ է։

Նույնքան վտանգավոր է նաև հակառակ իրավիճակը՝ երբ մարդուն ձերբակալում են միայն հասարակական պահանջը կամ հանրային զայրույթը «բավարարելու» համար՝ տևական ժամանակ անգործություն ցուցաբերելուց հետո միայն։

Արդարադատությունը չի կարող կառուցվել էմոցիաների վրա։ Եթե իրավապահ և դատական համակարգերը սկսում են առաջնորդվել ոչ թե օրենքով, այլ ամբոխի և/կամ պաշտոնյայի արձագանքով, ապա արժեզրկվում են պետական ինստիտուտները, խաթարվում է իրավական գործընթացների նկատմամբ վստահությունը և վտանգվում օրենքի գերակայությունը։

Պետությունը նախ գոյություն ունի այնտեղ, որտեղ որոշումները կայացվում են օրենքի հիման վրա՝ անկախ հանրային տրամադրություններից։ Հակառակ դեպքում մենք կանգնում ենք ոչ թե ուժեղ ինստիտուտների, այլ իրավիճակային ու էմոցիոնալ կառավարման առաջ։

Ցավալի է, որ կառավարման 8 տարիների ընթացքում գործող իշխանությունները ոչ միայն չկարողացան վերացնել այս արատավոր երևույթը, այլ ավելի խորացրեցին այն և նպաստեցին ինստիտուտների նկատմամբ վստահության պակասին ու իրավիճակային հախուռն կառավարմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031