Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները քաղաքաշինության, ենթակառուցվածքների, ճարտարապետության, քաղաքային նախագծման ոլորտներում

Հունիս 29,2026 18:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլի առաջին պաշտոնական հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները քաղաքաշինության, ենթակառուցվածքների, ճարտարապետության, քաղաքային նախագծման, ինչպես նաև կանաչ և կայուն քաղաքային լուծումների ոլորտներում։

Միացյալ Թագավորությունն ունի քաղաքաշինության, որակյալ ենթակառուցվածքների, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման երկարամյա փորձ։ Դեսպան Քոուլը և քաղաքապետ Ավինյանը քննարկել են, թե ինչպես կարող է Միացյալ Թագավորության փորձը նպաստել Երևանում ընթացիկ և ապագա ծրագրերի իրականացմանը։

Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները և Երևանի արդիականացմանն աջակցելու ուղիները՝ միաժամանակ պահպանելով քաղաքի յուրահատուկ բնույթն ու պատմական միջավայրը։

Միացյալ Թագավորությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ քաղաքաշինության, փորձի փոխանակման և գործնական նախաձեռնությունների ուղղությամբ։

 

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930