Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծագույն երեսպաշտություն է՝ գրկել քո ենթադրյալ ապօրինի ձեռք բերած 200 մլն-ը եւ ասել՝ ինձ հետապնդել են, որովհետեւ ասացի՝ Արցախ»

Օգոստոս 27,2026 12:08 Share

«Պարոն Խաչատրյանն ասում է՝ ով ասում է Արցախ ու գերիների վերադարձ, գործ են հարուցում։ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով անցնում է ոչ թե, որ ասում է՝ Արցախ, այլ որովհետեւ, ըստ մեղադրանքի, մեկ տարածք է առել 40 մլն դրամով, փոխանակել է մեկ այլ պետական տարածքի հետ ու ծախել է 1 մլրդ 743 մլն դրամով։ Ոչ թե որովհետեւ ասել է՝ Արցախ կամ գերիները պետք է վերադառնան։ Ես ասում եմ՝ մեր գերիները պետք է վերադառնան, զգում եք, չէ՞, որ ԱԱԾ-ն չեկավ իմ հետեւից, պարոն Խաչատրյան»,- ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին։

«Դուք կտրվել եք իրականության զգացողությունից։ Պարոն Խաչատրյանը հասուն մարդ է, հավատում է, որ Նիկոլ Փաշինյանը Թրամփին ասել է՝ խնդրում եմ՝ հանկարծ գերիներից չխոսեք։ Արդեն նստեցնում էին օդանավ, որ մեր գերիները գային, Փաշինյանն ասաց՝ ոչ։ Հասկանո՞ւմ եք ասածի աբսուրդը։ Սիրելի բարեկամներ, եթե ունեք բարեկամներ, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում կամ կալանավորված են, հանգիստ շարունակեք խոսել գերիների վերադարձի մասին, դրա համար չէ, որ ձեզ քրեական հետապնդման են ենթարկում»,- ասաց Ռուբինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա հավելեց․ «Մեծագույն երեսպաշտություն է՝ գրկել քո ենթադրյալ ապօրինի ձեռք բերած 200 մլն-ը եւ ասել՝ ինձ հետապնդել են, որովհետեւ ես ասացի՝ Արցախ»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31