Օրվա լրահոսը

Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Լոռու մարզ

ՀՀ վարչապետի` Հայաստանի մարզեր այցեր իրականացնելու հանձնարարականի շրջանակում հուլիսի 27-ին կայացավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի աշխատանքային այցը Վանաձոր քաղաք և հանդիպումը Լոռու մարզպետարանում: ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական ուղղությունները և խնդիրները, փոխհարաբերություններն անմիջական հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի,

«Բացասական եմ գնահատում ՄԻՊ-ի պասիվ դիրքորոշումը, զարմանում եմ միջազգային կառույցների լռությունից»

Փաստաբան Հայկ Ալումյանը վստահեցրեց, որ ունենք այնպիսի ոստիկաններ, որոնք գործ սարքելու համար կարող են մարդու գրպանը զենք գցել Երեկ ՊՊԾ գնդի հարակից տարածքից, Խորենացի փողոցից կարմիր բերետավորները քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկեցին: Անհարգալից էին վարվում անգամ կանանց, տատիկների նկատմամբ: Նրանք նույն անհարգալից ձեւով բերման ենթարկեցին նույնիսկ հայտնի կինոդերասանուհի Արսինե Խանջյանին: Երեկվա իրադարձություններից իրավական առումով զավեշտալի ու

Կյանքից հեռացավ լրագրող, վերլուծաբան, հայ մտավորական Հարություն Խաչատրյանը

Հուլիսի 27-ին ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո, 61 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի վերլուծաբան Հարություն Խաչատրյանը: Նա լրագրություն եկավ 1990-ականների սկզբում: Հ. Խաչատրյանը այն հեղինակների թվում էր, ովքեր աշխատում էին «դեպի արտաքին աշխարհ»՝ ճեղքելով Հայաստանի լրատվական շրջափակումը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.): Հ. Խաչատրյանը կանգնած է եղել «Նոյյան Տապան»-ի

«Նա համոզված էր, որ կոլորիտի զգացումը հայկական գեներից է գալիս. ժառանգական է»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Սարգիս Խաչատուրյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

Պետք է բացատրել` հանուն ինչի

Հասարակությունը բաժանվել է երեք չափազանց անհավասար մասերի զինյալների գործողությունների պաշտպաններ (մեծամասնություն), ոստիկանության գործողությունների պաշտպաններ (փոքրամասնություն) եւ սթափ մարդիկ (ճնշող փոքրամասնություն): Առաջին երկուսի դիրքորոշումը պարզ է` եթե դու հալած յուղի տեղ չես դնում Ալեք Ենիգոմշյանի բացատրությունները կրակոցների, վիրավորների եւ պատանդների մասին, ուրեմն դու տականք ես, ռեժիմի սպասարկու: Եթե դու «բացեր ես տեսնում» կատարվածի վերաբերյալ Աշոտ Ահարոնյանի

ԱՍԵԿՈՍԵ

Ես զզված եմ բոլորից՝ ամբողջ էդ քաղաքական դաշտից ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆ

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 06.00-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. -միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է

Թալիշի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է ՌՊԳ-7 տիպի նռնականետ. ԼՂՀ ՊՆ

Հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 24 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 130 կրակոց, իսկ շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ): Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները լիարժեք

Հազիվ, թե աշխարհի որևէ երկրի խորհրդարան այսպիսի իրավիճակում իրեն պահեր այնպես, ինչպես այս օրերին իրեն պահում է Հայաստանի ԱԺ-ն

Իհարկե, ես տեղյակ եմ, որ այս օրերին ՀՀ Ազգային Ժողովը հերթական արձակուրդի մեջ է, սակայն վերջին 10 օրերին, երբ Հայաստանի գլխին՝ բառիս բուն իմաստով, ռեալ կերպով կախված է արնահեղության և քաղաքացիական պատերազմի վտանգը, ո՞ւր է մեր Ազգային Ժողովը, ո՞ւր են պատգամավորները, որոնք համարվում են ժողովրդի ընտրյալները, ովքեր ամենամեծ պատասխանատվությունն են կրում երկրի և ժողովրդի անվտանգության

Հայաստանի իշխանություններին պետք է դուրս գալ քնից. ամերիկացի փորձագետ (Տեսանյութ). VOA

Ու թեեւ պատանդ վերցնելը երբեք թույլատրելի չէ, այն փաստը, որ հասարակական այդքան մեծ համակրանք կա այդ գործողությունն իրականացնողների հանդեպ, նշանակում է, որ ապագայում արմատական բարեփոխումների անհրաժեշտություն կա

Լևոն Բարսեղյանի 1000 դրամանոց դանակը եւ ձերբակալությունից հետո թողած գրությունը

«Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը ձերբակալվելուց հետո թողել է այս գրությունը եւ խնդրել ներկայացնել հանրությանը: Գրության վերեւում նկարված է 1000 դրամանոց դանակը, որը ձերբակալության հիմք է հանդիսացել:

Փոխգնդապետը` ցուցարարներին. «Բերման ենթարկվածներն ազատ են արձակվել» (Տեսանյութ)

Ցուցարարները հակադարձեցին` հիշեցնելով բոլոր պահանջները

Լեւոն Բարսեղյանի որդին՝ հոր մասին. «Նա լավ է»

«Պայքարի մեթոդ է` առանց նրանց գլուխը ջարդելու եւ քաղմաս գնալու»,-«Ազատության» հետ զրույցում ասաց «Ասպարեզ» ակումբի՝ բերման ենթարկված  նախագահ Լեւոն Բարսեղյանի որդին` Հայկ Բարսեղյանը, որը մի խումբ քաղաքացիների հետ Խորենացի փողոցում նստել է գետնին: Ըստ նրա՝ նստած վիճակում ավելի հեշտ է դիմագրավել ոստիկանների ճնշումներին: Նա տեղեկացրեց, որ   հոր հետ կապը փաստաբանի միջոցով է պաշտպանում: «Նա լավ է»,-ասաց

Հիմնադիր խորհրդարան. «…ողջ պատասխանատվությունն ընկնում է իշխանության եւ անձամբ Սերժ Սարգսյանի վրա»

ՀԻՄՆԱԴԻՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Այս պահին Երևանի Խորենացի փողոցում ընթանում է Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը, որն իր համերաշխությունն է հայտնում Սասնա Ծռերի ապստամբների պահանջներին: Հնարավոր անհարկի սադրանքներից , առավել ևս արյունահեղությունից խուսափելու նպատակով պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Հակաճգնաժամային նախաձեռնող խմբի՝ այսօր ավելի վաղ ձերբակալված բոլոր անդամներին: Հայաստանի հանրապետության քաղաքացիների բազմահազարանոց ցույցը բռնի ուժով ճնշելու

Գյումրեցիները փակել են գլխավոր փողոցը ու դեղին քարտ ցույց տվել իշխանություններին

Այսօր Գյումրիում տեղի է ունեցել բողոքի երթ՝ ընդդեմ մայրաքաղաքում կատարվող զանգվածային ձերբակալությունների: Երթը ինքնաբուխ էր. ոտքի են կանգնել գյումրեցի մի խումբ երիտասարդ մտավորականներ, որոնց միացել են անցորդները: Երթի մասնակիցները «Միացեք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Ոչ ապօրինի ձերբակալություններին», «Ոչ բռնություններին», «Սասնա ծռեր» կարգախոսներով ու դեղին քարտերը վերև պարզած՝ մոտ քսան րոպե փակել են քաղաքի գլխավոր

Երթի մասնակից. «Ոչ մի ցուցարար չի ցանկանում արյունլվիկ տուն գնալ »

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը գլխատվելու դեպքում հնարավոր է անցնի ցանցային կառավարման

Մոսկվան չի խառնվի Երեւանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին. Արեշեւ. Sputnik Армения

Ռուսաստանցի փորձագետ. «Ապատեղեկատվությունը սպառնում է կայունությանը»

Բերման ենթարկվածներին պահում են զորամասում

«Հայազն» կուսակցության ղեկավար Արմեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հիմա մեզ առևանգել ու մասկեքով դահիճները պահում են Երևանյան լճի մոտ ինչ-որ զորամասում: Իմ մոտ ինչ-որ զենք էին փնտրում. հիմա ոչ մեկիս չեն թողնում` խնդիրը Ազատության հրապարակի հավաքը պռավալ տալն է: Հեռախոսներս հետ տվին, բայց դեռ պահում են: Ստեղ ես եմ, Արտոն, Սանասարյան Դավոն, Արմենը

«Սասնա ծռերի» Արամ Հակոբյանից ընտանիքի անդամները ոչ մի լուր չունեն

«Սասնա ծռերի» խմբի անդամ, գյումրեցի ազատամարտիկ Արամ Հակոբյանի տան անդամները խիստ անհանգստացած են. նրանք ոչ մի տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի մասին: Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության, ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Արամ Հակոբյանի որդին՝ Ռոբերտը, Aravot.am-ին ասաց, որ ոչ մի լուր չունեն հորից, անգամ գտնվելու

Այս պահի դրությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում բերման ենթարկվածներ չկան. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին և հանդիպել բերման ենթարկված և տվյալ պահին դեռևս այնտեղ գտնվող թվով յոթ անձանց, ովքեր Ոստիկանության բաժնի աշխատակիցների գործողությունների վերաբերյալ որևէ բողոք և գանգատ չեն ներկայացրել: Բերման ենթարկվածները Պաշտպանի ներկայացուցիչներին բողոք են հայտնել իրենց անհիմն բերման ենթարկելու առիթով: Այս պահի դրությամբ

Դիմակավորված ոստիկաններ՝ Խորենացի փողոցում

Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում

«ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ ենք ունենալու». Հայկ Ալումյան

Փաստաբան Հայկ Ալումյանը խիստ բացասական է գնահատում այսօր ՊՊԾ գնդի հարակից տարածքից` Խորենացի փողոցից, քաղաքացիներին զանգվածային բերման ենթարկելը: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը հայտնեց, որ եթե այս գործերը հասնեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի վճիռների տարափ կլինի քաղաքացիներին ապօրինաբար ազատություններից զրկելու հետ կապված: Ըստ նրա`հետևողական լինելու դեպքում ՄԻԵԴ-ում կարելի կլինի հասնել հաղթանակի, անգամ

Քաղաքացուն իր 4 երեխաների հետ բերման են ենթարկել ոստիկանություն

Ազատության հրապարակում տարաձայնությունները շատ են. Ալբերտ Բաղդասարյանը չի ուզում լսել հանրությանը, որ երթ անեն, գնան Խորենացի. «Ո՞վ երաշխիք ունի, որ մինչեւ վաղը տղաները այնտեղ կլինեն, ես ռայոնից եկել հասել եմ ստեղ, որ մի բան անենք»: Ազատության հրապարակում Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց, որ խորհրդի անդամներից մեկի գրպանը ոստիկանները գցել են ատրճանակ ու հայտարարել՝ «դու ունես ապօրինի ատրճանակ»,

Երթի մասնակից. «Ջանդամին թե չեն տանի»

Վալերի Օսիպյանը ցուցարարներին զգուշացրեց՝ոստիկանությունը թույլ չի տա մտնել Խորենացի

Մոսկվան եւ Անկարան գիտակցում են, որ սա կարճաշունչ մերձեցում է

Սեպտեմբերի 9-ին  Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Պուտինն ու Էրդողանը։ Սա սպասվող հանդիպում էր համարյա մի տարվա ընդմիջումից հետո։ Ռուսական ինքնաթիռից հետո ստեղծված լարված իրավիճակի պարունակում արձանագրվող պարանձգության խաղն ավարտվել է. նախ` ինքնաթիռը իմանալո՞վ թե՞ չիմանալով են խփել, հետո Թուրքիայի օդային սահմանը հատե՞լ է, թե՞ չի հատել, ապա Էրդողանը ցավակցությո՞ւն է ասել, թե՞ ներողություն, գրավո՞ր է ասել,

«Ուզում էին, որ ժողովուրդը ճեղքի, աշխատի մսաղացը, հետո կհայտարարեն, որ Սասնա ծռերն են գնդակահարել». Բաղդասարյան

Ալբերտ Բաղդասարյանը նեղվել է, որ լրագրողներից մեկը հարցրել է՝ Սերժ Սարգսյանը չլինի նախագահ, բա ո՞վ լինի. «Պապս լինի, ո՞վ լինի»:

«Պավլիկ Մանուկյանին հրավիրել են բանակցությունների ու գնդակահարել». Ալբերտ Բաղդասարյանն

Նա հայտարարեց, որ ստեղծելու են իրենց փոխարինողներ, որ եթե իրենց ձերբակալեն, անկախ այդ ամենից, մարդիկ բոլորը հավաքեն Ազատության հրապարակում. «Բոլոր այն քաղաքական գործիչերը, ովքեր վերջին 20 տարում կամերաների դեմից չեն գնում, եթե վաղը չգան այստեղ մեզ փոխարինեն, ուրեմն իրենք բոլորը 0 են»:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930