Օրվա լրահոսը
Միջազգային ԶԼՄ-ները շարունակում են հետևել Երևանի իրադարձություններին
Միջազգային ԶԼՄ-ները շարունակում են հետևել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Էրեբունի համայնքում տեղակայված ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման հետևանքով տեղի ունեցող իրադարձություններին։ Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում այս անգամ հայտնվել են բժիշկները, որոնք մտել էին ՊՊԾ գնդի տարածք՝ վիրավորներին օգնություն ցուցաբերելու նպատակով, որից հետո գունդը գրաված անձինք արգելել են բժիշկներին դուրս գալ իրենց վերահսկած տարածքից։ Հանրահայտ Al jazeera-ի
Սյունիքի մարզպետի խորհրդականի եւ լրատվամիջոցի դեմ գործով
14ի դատավոր Ի. Բեգլարյանը որոշում է կայացրել վերսկսել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի՝ մարզպետի խորհրդական, Արցախյան հերոսամարտի պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի եւ երրորդ անձ «Առավոտ» օրաթերթի դեմ հայցի քննությունը: Երեկ տեղեկացանք, որ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 13-ին, Սիսիանի նստավայրում: Ինչպես տեղեկացրել էինք, անցյալ տարվա հունիսի 18-ին Տիգրան Կարապետյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ
«Գոնե գամփռի պես Ձեզ պահեք». Հայրիկյանը` որոշ ցուցարարներին
«Տո դու ո՞վ ես, որ Հայրիկյանին հեռացնես»
Իջեւանում ինչո՞ւ են դիտավորյալ հրկիզել «Ժիգուլին»
Դա կապվա՞ծ է կանադահայ փորձագետի գործունեության հետ
«Թող փողատերն ինքը հետաքրքրված լինի թատրոնին օգնելով»
Ռեժիսոր Սամսոն Ստեփանյանի դիտարկումները Վերջին շրջանում անընդմեջ խոսվում է «նշաձողն իջեցրած» հայ թատրոնի մասին: Հիմնականում նման խոսքուզրույցները կրում են կուլիսային բնույթ: Միայն, առանց չափազանցության, մեկ-երկու թատերագետ են, որ այդ հարցի շուրջ ԶԼՄ-ների միջոցով կիսվում են թատերասերների հետ: «Առավոտի» հետ զրույցում, օրինակ, թատերագետ Արա Խզմալյանը մի առիթով հետեւյալ մտքերն էր արտահայտել. «Թատրոնն այսօր ամենաքիչը ինտելեկտուալներին է
«Բա Հայրիկյանը Ձեզ բարդակ պետք է ուղարկե՞ր, բա տուն պետք է ուղարկեր» (Տեսանյութ)
Պարույր Հայրիկյանը` Խորենացիում իր հասցեին հնչող քննադատությունների մասին
Փաստեր եւ ընկալումներ
Մարդ արարածը ռոբոտ չէ՝ ունի զգացմունքներ, զգայական ընկալումներ, եւ ցանկացած փաստ նախ եւ առաջ անցկացվում է զգայական ընկալումների սեփական պրիզմայի միջոցով, նոր հաստատում գտնում ուղեղում: Կան փաստեր. ա) Մարդիկ զենքով մտել են պետական հիմնարկ՝ ոստիկանական ստորաբաժանում: Զգայական ընկալումները տարբեր են. 1.Մեր հերոսները եկել են մեզ ազատագրելու 2.Խաղաղ պայքարն արդյունք չտվեց ՝ նրանք էլ անցան այդ
«Քաշաթաղն իմ տունն է» խորագրով ճամբարը սկսեց գործել Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում
Արդեն 10 տարուց ավելի է, ինչ Լիբանանում գործող ՀՅԴ «Զավարյան ուսանողական միություն»-ը մայր հայրենիքում կազմակերպում է ամառային դպրոցական ճամբարներ: Այս տարիների ընթացքում նման ճամբարներ գործել են նաև Արցախի Քաշաթաղի շրջանում՝ Բերձորի, Կովսականի քաղաքային, Այգեհովիտի, Տիգրանավանի, Մոշաթաղի և այլ գյուղական համայնքներում: Այս տարվա հուլիսի 25-ից նման ճամբար՝ «Քաշաթաղն իմ տունն է» խորագրով սկսեց գործել Բերձորի Վահան
«Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ…»
100 տարի անց, դստեր խոնարհումով Անունը՝ ի պատիվ Ավարայրի ճակատամարտի հերոս նահատակ Տաճատ Գնթունու, եւ ոչ պատահականորեն՝ հայագետ Նիկողայոս Ադոնցն է անունը կնքել 1916 թվականին հայրենի Բռնակոթ գյուղ այցի ժամանակ: Ադոնցի նախապապը՝ Ադին, երկու եղբայր ուներ՝ Սահակը եւ Աղաբեկը, նրանք եղել են Դավիթ-Բեկի զինակից Տեր-Ավետիսի ծոռները՝ ըստ տոհմի հավաստի պատմության ու տոհմածառի: Եվ այսպես՝ Տաճատ
ՀՌՀ Երևանը խորը մտահոգություն է հայտնում Լևոն Բարսեղյանի նկատմամբ ոստիկանության գործողությունների առնչությամբ
Հյուման Ռայթս Հաուս Երևան իրավապաշտպան ցանցը ահազանգում է, որ ցանցի անդամ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին հուլիսի 27-ի լույս գիշերը ժամը 3-ի սահմաններում առանց հիմքի բերման են ենթարկել Երևան քաղաքի ոստիկանական վարչության պարեկապահակային ծառայության հատուկ գումարտակի աշխատակիցները (կարմիր բերետները)։ Թեև լրագրողները Լ. Բարսեղյանի որդուն հայտնել էին, թե առավոտյան 6։30-ին նրան ազատ են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը շրջանների մեծ մասում` առավելապես գիշերվա առաջին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Երեկոյան ժամերին
Ստուգումների արդյունքում պարզվել է՝ քրեակատարողական հիմնարկի պատասխանատու ծառայողները չարաշահել են լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի տնտեսական ապրանքների և սննդամթերքի ընդունման ու բաշխման պարտականություններ իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով ծառայողական պարտականությունները չկատարելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ ՀՀ
Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին
Վերջին օրերին հանրապետությունում, հատկապես Երևան քաղաքում, ստեղծվել է ծայրահեղ լարված և անկանխատեսելի հետևանքներով հղի պայթյունավտանգ իրավիճակ՝ պայմանավորված ս.թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա իրականացված զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձություններով: Հազարավոր քաղաքացիներ դուրս եկան փողոց՝ սատարելու «Սասնա ծռեր» խմբին և նրանց պահանջները, քանի որ երկրում տիրող համակարգային
Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավան քաղաքի բնակիչ Գ.Մանվելյանի սպանության դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հայտնաբերվել է և ձերբակալվել։ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 16:30-ին, «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ մարմնի բազմակի
Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց: Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լեւոն Բարսեղյանին: Մամլո հաղորդագրություն
Ամառային օգտակար դիմակներ
Պզուկոտ կամ բորբոքված մաշկին անհրաժեշտ է նաեւ դնել երիցուկից պատրաստված դիմակ Ամռանը, երբ արեւն առավել վնասակար է մաշկի համար, անհրաժեշտ է հատուկ խնամք: Առավել վնասվում է չոր մաշկը, որն ավելի ջրազրկվում, թեփոտում եւ չսնուցվելու հետեւանքով կնճռոտվում է: Կոսմետոլոգները չոր մաշկի համար խորհուրդ են տալիս հաճախակի մաքրել նուշի յուղով կամ պարզապես կաթով։ Առաջարկվում են տարատեսակ դիմակներ,
Մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների հանգիստը՝ Ծաղկաձորում
Հուլիսի 27-29-ը Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոն» բարեգործական ՀԿ-ի ցերեկային խնամքի կենտրոնի մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 40 սաների ամառային հանգիստը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում։ «Փրկություն» ՀԿ-ի շահառուներին ուղեկցում է կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոնի անձնակազմը և կազմակերպում նրանց առօրյան։ Այս օրերի ընթացքում նրանք կայցելեն Կեչառիս վանական համալիր, Օրբելի եղբայրների թանգարան, շրջայց
Աշակերտի աչքը վնասած ուսուցչի գործով տուժող կողմի վերաքննիչ բողոքը բավարարվեց մասնակիորեն
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2016 թ. հուլիսի 27-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մասնակիորեն բավարարեց 2014 թ. դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի ավագ դպրոցում աչքը և աչքի տեսողությունը կորցրած 8-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Խաչատրյանի գործով տուժող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը և բեկանեց ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2016 թ․ ապրիլի 25-ի որոշումը՝ նյութական վնասի
Վահագն Խաչատրյան. «Այս ամենը բարենպաստ վիճակ չի ստեղծում երկրի տնտեսության համար». «Ժողովուրդ»
Կասկածից դուրս է, որ հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ տարածքը գրավելու արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը բացասական հետեւանքներ կունենա նաեւ երկրի տնտեսության վրա։ Իսկ թե կոնկրետ ինչպիսի դրսեւորումներ կլինեն, «Ժողովուրդը» փորձել է պարզել տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ զրույցում։ -Պարոն Խաչատրյան, հուլիսի 17-ից Հայաստանում ստեղծված արտակարգ իրավիճակն ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ երկրի
Կարեն Մեժլումյան. «Լևոնի բախտը չբերեց ու փաստորեն ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը»
Պարզապես հետաքննիչը, այնուհետև քննիչը պետք է վերցնեին սանտիմետրը, դնեին դանակի շեղբի վրա, չափեին դրա երկարությունը (նկարեին դա) և պարզելով, որ 91 մմ-ից կարճ է, ներողություն խնդրեին անհանգստություն պատճառելու համար և ազատ արձակեին։
Բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, բայց հետո բաց են թողել
Երեկ ոստիկանությունը Աբովյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկից բերման է ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության մի քանի անդամների եւ 3,5 ժամ պահելուց հետո բաց է թողել: Կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը Aravot.am-ին ասաց հետեւյալը. «Մենք, ես ինքս, մեր բողոքն էինք հայտնում Խորենացի փողոցում ոստիկանության ապօրինի գործողությունների դեմ, երբ Խորենացի փողոցում մարդկանց ձեռքերը ոլորած բերման են ենթարկում: Մենք
Վարչակազմի նկատմամբ ատելությունը բավարա՞ր է գնալու մի մարդու հետեւից, որի ասածներն ընդամենը 3 ամիս առաջ իր համար ուղենիշ չէին. «Ժողովուրդ»
Ընդամենը 2-3 ամիս առաջ նույն Ազատության հրապարակից Ժիրայր Սէֆիլյանը քաղաքական պայքարի կոչ էր անում, եւ հրապարակը դատարկ էր… Նա եւ «Հիմնադիր խորհրդարանի» մնացած անդամներն արդեն շուրջ 2 տարի է՝ փորձում էին քաղաքական պայքար տանել այս իշխանությունների դեմ։ Հիշենք նրանց շուրջօրյա նստացույցերը Ազատության հրապարակում, որոնք մեծավ մասամբ խիստ սակավամարդ էին, հիշենք ամիսներ շարունակ նախապատրաստվող դեկտեմբերի 1-ի
Արտահանվել է 18 268 տոննա ծիրան
Ընթացիկ տարվա հուլիսի 28-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 18 268 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 20 160 տոննայի դիմաց: Հայկական ծիրանը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան և Բելառուս։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Ձերբակալել են Ալեք Ենիգոմշյանին
Երեկ, հուլիսի 27-ին, ձերբակալել են Ալեք Ենիգոմշյանին։ Նա այժմ պահվում է ԱԱԾ ՁՊՎ-ում։ Ալեք Ենիգոմշյանի շահերը պաշտպանում է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Սասնա ծռերի» գործողությունները ցույց տվեցին՝ ՀՀ-ն պաշտպանված չէ ոչ ներսից, ոչ՝ դրսից
Զինյալ խմբի ու իշխանությունների մարտավարական սխալները՝ ըստ Ազատ Արշակյանի
Հայաստանի քաղաքական դաշտի մյուս քաղաքական ուժերի շրջանում գերակայող դարձավ «լուսանկարվելու մարտավարությունը». «Հայոց Աշխարհ»
Այս առումով տարբեր ուժերի որդեգրած մոտեցումների սկզբունքային տարբերությունը թերեւս միայն այն էր, որ ապրիլյան պատերազմի օրերի Ղարաբաղին փոխարինել էր ՊՊԾ-ն։
Եղիշե Պետրոսյան. Ոստիկանները, եթե կարողանան ծիտ բռնեն, ծտին էլ բերման կենթարկեն
Եղիշե Պետրոսյանի խոսքերով՝ քաղաքացիներին անմարդկային պայմաններում են տեղափոխել ոստիկանության զորքերի զորամաս
Թամար Հովհաննիսյանը՝ բժիշկներին պատանդ վերցնելու մասին. «Եթե իրենք այդպես են ճիշտ գտել, ես էլ եմ ճիշտ գտնում». «Հայկական ժամանակ»
Ես ինչ կարող եմ ասել, եթե իրենք դա են ճիշտ համարել որպես քայլ, ուրեմն ճիշտ են։
Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Հուսով եմ՝ կհաջողվի ինչ-որ կերպ լեզու գտնել զինված խմբի անդամների հետ». «Հայոց Աշխարհ»
Բարեբախտաբար նոր զոհեր չկան՝ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են դրա համար, բոլոր վիրավորները հիմնականում ոտքի վնասվածք են ստացել՝ հիմնականում այդ ուղղությամբ են կրակում։
ՊՊԾ գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ
Հուլիսի 28-ին, ժամը 10:00-ի դրությամբ Երևանի բժշկական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զինված միջադեպի և հետագա զարգացումների հետևանքով հիվանդանոցային բուժօգնություն է ստանում 11 հիվանդ, որից 4-ը` ոստիկան : Եվս 3 հիվանդ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Առողջապահության նախարարության հաղորդագրություն


















































