Օրվա լրահոսը

Անթույլատրելի է առանց պատշաճ բացատրության քաղաքացիներին բերման ենթարկելը. ՄԻՊ

Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը: Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման: Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և

Գյումրիում մեկնարկում է հանրահավաք՝ ընդդեմ Երևանում կատարվող զանգվածային ձերբակալությունների

Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում հավաքվել են մի խումբ գյումրեցիներ՝ իրենց բողոքն արտահայտելով մայրաքաղաքում կատարվող զանգվածային ձերբակալությունների դեմ: Հավաքը դեռ նոր է սկսել, մարդիկ հերթով գալիս են՝ արտահայտելու իրենց վրդովմունքը: Նախատեսվում է նաև երթ: Հիշեցնենք, որ քիչ առաջ հարուցվել է քրեական գործ Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք

Պատանդառված բժիշկը գնդի տարածքից մեկնաբանել է իրավիճակը (Տեսանյութ)

ՊՊԾ գնդում հուլիսի 27-ից «Սասնա ծռեր» խմբի կողմից որպես պատանդ պահվող բժիշկներից Սալվադոր Խեչոյանը «Արմենիա» հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում պատասխանել է հարցերին ու պատմել, որ իրենց գնդում որպես պատանդ են պահում: Նա նաև դրական է պատասխանել հարցին այն մասին, թե արդյոք որ զինյալներին բացատրել են, որ բժիշկներին պատանդ վերցնելն ու պահելն արգելված է միջազգային բոլոր կոնվենցիաներով:

Պավել Մանուկյանին ու նրա որդուն սպառնում է 6-12 տարվա ազատազրկում

Հայր եւ որդի Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել

Ալեք Ենիգոմշյանին բերման են ենթարկել ԱԱԾ

Հանրահավաքը տեղափոխվել է Ազատության հրապարակ

ՀՀ ոստիկանություն. «Խորենացի փողոցում առկա է լարվածության կտրուկ սրման իրական և անմիջական վտանգ»

ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի վրա զինված հարձակմանը հաջորդող օրվանից Երևանի Խորենացի փողոցի արգելափակված հատվածի անմիջական հարևանությամբ կազմակերպվել են տարաբնույթ հավաքներ, որոնք կրել են չիրազեկված բնույթ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 20-ի հավաքի ընթացքում մի խումբ անձինք ակնհայտ ագրեսիվ նախատրամադրվածությամբ, իրենց հետ նախապես բերված քարերով և այլ առարկաներով հարձակվել են ծառայություն իրականացնող ոստիկանների

Մի աղջիկ ոստիկաններին` «Զզվում եմ ձեզնից, ինձ մի՛ կպեք»

Անի Զախարյանին էլ բերման ենթարկեցին

Արամ Մանուկյանին կալանավորեցին 2 ամիս ժամկետով

Պավել Մանուկյանի դատական նիստի օրն ու ժամը հայտնի չէ

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորների եւ պարգեւատրել դատարանի նախագահի

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 12-ի հրամանագրի համաձայն՝  ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը որպես դատավոր կշարունակի պաշտոնավարել մեկ այլ՝  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրի համաձայն՝ Սիմա Իսկանդարյանը և Արման Օհանյանը նշանակվել են ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության

Ճապոնիայի դեսպանն արձագանքում է Հայաստանում կատարվող իրադարձություններին. (Տեսանյութ)

Այսօր Գյումրի էր ժամանել ՀՀ-ում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչինը: Aravot.am-ը դեսպանից հետաքրքրվեց` հետևում է արդյոք Հայաստանի մայրաքաղաքում կատարվող իրադարձություններին և ինչ գնահատական կտա: «Անխոս Ճապոնիայի դեսպանատունը հետևում է, ուսումնասիրում է Երևանում կատարվող իրադարձությունները: Անշուշտ, Հայաստանը դեմոկրատական երկիր է, մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, սակայն դա պետք է անել առանց

Պավել Մանուկյանը հիվանդանոցում ասել է՝ «Կմեռնեմ ժողովրդիս ոտքերի տակ»

Հայր եւ որդի Մանուկյանների՝ խափանման միջոցի մասին այսօր դատարանը որոշում կկայացնի

Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը հայտնում են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում

Ալեք Ենիգոմշյանը և Արմենակ Կյուրեղյանը հայտնում են, որ հավաքը տեղի կունենա Ազատության հրապարակում և կոչ են անում մեր հայրենակիցներին հավաքվել Ազատության հրապարակում այս պահից սկսյալ։ «Հիմնադիր խորհրդարան»

«Իշխանությունները վարում են «մաշեցնելու» քաղաքականություն». Հակոբ Ավետիքյան

«Եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, երկիրն ո՞վ է կառավարելու»

Կինոդերասանուհի Արսինե Խանջյանին էլ Կարմիր բերետավորները տարան (Տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյանին հրավիրեցին ոստիկանության արգելապատնեշից ներս

Խորենացի փողոցում ոստիկանական ուժեր են կուտակվում (Տեսանյութ)

Բերման ենթարկեցին նաեւ Դավիթ Սանասարյանին

«Ժամանակն է, որ Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրի». Նիկոլ Փաշինյանը քայլեր է ձեռնարկում

Հարկավոր է, որ 44 պատգամավոր ստորագրի սահմանված ձեւաթղթի տակ

Ընդունել են որոշում՝ վերակազմավորել Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը

Հուլիսի 26-ին Խորենացի փողոցից դեպի ՀՀ ոստիկանություն եւ ԱԱԾ իրականացված խաղաղ, բազմամարդ երթը հայ ժողովրդին և միջազգային հանրությանը ցույց տվեց, որ ապստամբած «Սասնա ծռեր» խմբի առաջ քաշած պահանջները համահունչ են մեր երկրի քաղաքացիների իղձերին: Քաղաքացիները ցուցաբերեցին աննախադեպ ինքնակազմակերպվածություն, բարձր գիտակցություն և վճռական պատրաստակամություն՝ Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար: Ի հակառակ դրան, Սերժ Սարգսյանը և նրան

Հարուցվել է քրեական գործ՝ սառը զենք կրելու դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից

50 հազար եվրո պետբյուջեից ՄԻԵԴ-ի որոշումով` «Մատաղիսի գործով» անհիմն դատապարտվածներին

Հարկատուների գրպանից 50 հազար եվրո դատավորի անհիմն վճռի համար

«Պավելի ծանր հրազենային վիրավորումը շատ ավելի է գրգռելու հասարակությանը». Ավետիք Իշխանյան

Իշխանությունները գնացին ընտրովի մարդաորսի. իրավապաշտպան

Փարիզում ՀՀ դեսպանատան առջեւ կայացել է «Սասնա Ծռեր» խմբին զորակցող հանրահավաք

2016 թվականի հուլիս 26-ին Փարիզի Հայկական դեսպանատան առջեւ կայացավ «Սասնա Ծռեր» խմբին եւ հայ ժողովրդին զորակցող հանրահավաք, որ կազմակերպել էին մի քանի հասարակական կազմակերպություն ի դեմս Հայկական Վերածնունդ, Շարժում, Հայրենաբաղձ Հայերը Հանուն Հայաստանի Ազատագրության, Ազատ Խոսք, Հայաստանի  քաղբանտարկյալների Զորակցության Կոմիտե եւ այլն: Հանրահավաքին ելույթ ունեցողները, հատկապես պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականն ու Հայաստանի մեջ քաղաքական բոլոր

Human Rights Watch. Բժիշկներին պատանդ պահելը միշտ էլ հանցագործություն է

Միջազգային մարդասիրական իրավունքը չի կարող վերաբերել այս իրավիճակին

Վարչապետն այցելել է Տավուշի մարզ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած  վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են  ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը

«Միայն իշխանությունից կախված չէ». հոգեբան

«Մեր ազգի հոգեբանական մթնոլորտը բարդ ու ծանր է»:

Մարդու իրավունքների պաշտպանը Լեւոն Բարսեղյանի գործով սկսել է հարցի քննարկման ընթացակարգ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ Լեւոն Բարսեղյանը բերման է ենթարկվել եւ նրա դեմ հարուցվել է քրեական հետապնդում առանց օրինական հիմքերի, ինչպես նաեւ այն մասին, որ խոչընդոտվում է նրա տեսակցությունը փաստաբանի հետ: Հաղորդման հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Շենգավիթի բաժին եւ տեսակցել Գյումրիի «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին:

ԱԱԾ. «Հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է» (Տեսանյութ)

Ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների:

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930