Օրվա լրահոսը

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով: ՀՀ Նախագահը

Գագիկ Մինասյան. «Ալիեւը թող կրթվի իր ժողովդի սմբակների տակ» (Տեսանյութ)

Իշխող ուժի ներկայացուցչի պատասխանը Ադրբեջանի`«Փուլային տարբերակի» նկրտումներին

Նախագահ Էրդողանը կբացի նախկին նախագահ Գյուլի թանգարանը. «Յենի շաֆաք»

2016թ. հուլիսի 24-ին Կայսերիում կբացվի Թուրքիայի 11-րդ նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գլխավորած կառավարությունների առաջին վարչապետ Աբդուլլահ Գյուլի թանգարանը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Յենի շաֆաք»-ը։ Նախատեսված է, որ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլի ծննդավայր Կայսերիում հիմնադրված թանգարանի բացման արարողությանը կմասնակցի Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Թանգարանում նախատեսվում է ներառել նախարար, վարչապետ և նախագահ

Վարչապետը՝ «Հյուսիս-հարավի» մասին. «Այդ ընկերությունը չարիք է»

Արթուր Առաքելյանի պատասխանը, թե շինարարությունը ընթանում է ըստ գրաֆիկի եւ իրենք նման ահազանգ չեն ստացել, բարկացրեց վարչապետին՝ «Իմ ասածը ահազանգ չէ՞»:

Խոսրով Հարությունյան. «Վերջին նիստին տեսա՞ք Հրանտ Բագրատյանի վարքը, «հլը մի դուրս արի, տեսնենք». «Ժողովուրդ»

Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեզ ասում են էթիկայի կանոնները խախտող պատգամավոր, Դուք պատկերացնում եք հանրապետականներին։

Ռուսաստանն առաջարկներ է ներկայացրել, ձգտում են ստատուս քվոն փոխել. «Հայկական ժամանակ»

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում բավականին բարդ իրադրության է ստեղծվել հայկական կողմերի համար: Այս մասին են վկայում թե՛ հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի շեշտակի ակտիվությունը՝ հաճախ մեդիայում գործածվող Պուտինի կամ Լավրովի «պլան» ձեւակերպումներով, թե՛ Ադրբեջանի ղեկավարության՝ Մոսկվայի հասցեին ձոնվող ներբողները հայկական կողմի պասիվ դիմադրողական կեցվածքի ֆոնին, եւ թե՛ բանակցությունների մանրամասներին տեղյակ աղբյուրների հայտնած տեղեկությունները։ Ապրիլյան պատերազմից

Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցին չէ վնասուած. yerakouyn.com

yerakouyn.com.  Չորեքշաբթի, 13 Յուլիսին Հալէպի վիլլաներ թաղամասին մէջ, Ս. Աստուածածին եկեղեցւոյ հանդիպակաց բնակարանի մը վրայ զինեալ ահաբեկչական խմբաւորումներուն կողմէ արձակուած հրթիռի մը պայթիւնին հետեւանքով բնակարանը քանդուած է, սակայն Ս. Աստուածածին եկեղեցւոյ կառոյցը չէ վնասուած, ջարդուած են քանի մը փոքր ապակիներ միայն, եկեղեցին կանգուն է, անվնաս մնացած է նաեւ եկեղեցւոյ կից գտնուող Կրթասիրաց Ս. Չեմպերճեան վարժարանը։ Այս

Իշխան Զաքարյան. «300 միլիոնի չարաշահումներ սոցփաթեթներում»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում հիշեցրեց, որ մարտի 24-ի նիստում Վերահսկիչ պալատին հանձնարարվել է ուսումնասիրել սոցիալական փաթեթի հետ կապված խնդիրները: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 300 միլիոն դրամի խախտում: «Վերահսկիչ պալատը ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ խոշոր հանգստյան գոտիներ համարվող Ծաղկաձորի, Դիլիջանի, Արտավանի, Աղվերանի, Արզնիի եւ Հանքավանի ընտրանքային

«Զուլալ» ակապելլա եռյակն ԱՄՆ-ից առաջին անգամ Հայաստանում

«Զուլալ» ակապելլա եռյակն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում՝ հանդիսատեսին փոխանցելով հայկական ֆոլկ երաժշտության նուրբ ելևէջների շունչն ու ջերմությունը: Համերգը տեղի կունենա ս.թ. հուլիսի 16-ին և 17-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան երաժշտության տանը: «Զուլալ»-ի կատարումներն առանձնանում են ազգային վառ երանգավորմամբ ու մաքրությամբ, ինչով էլ պայմանավորված է տրիոյի անվանումը: «Զուլալ»-ի անաղարտ և հոգեթով ելևէջների ներքո կենդանանում են

Ղրղզըստանի նախագահ. Հայաստանն ու Եվրամիությունը նախատեսում են փաստաթուղթ ստորագրել. «ՏԱՍՍ»

Ղրղզըստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո անդրադարձել է ԵՏՄ-ԵՄ հարաբերություններին, նշելով, որ անհրաժեշտ է խորացնել դրանք։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Աթամբաևի խոսքերով՝ նմանատիպ համաձայնագիր առաջիկայում նախատեսում են ստորագրել Եվրամիությունն ու Հայաստանը, ավելի վաղ այդպիսի փաստաթուղթ արդեն ստորագրել է Ղազախստանը. «Անհրաժեշտ է աշխուժացնել ԵՄ-ԵՏՄ համագործակցությունը։ Ավելի վաղ

Վադիմ Դուբնով. «Ադրբեջանական կողմը կարողացավ ինչ-որ սյուժե ստեղծել, թե իրենք մեղավոր չեն». «Ժողովուրդ»

Եվ իսկապես, Ադրբեջանն իր այս քայլով ստիպեց բոլորին ակտիվանալ, եւ դա իսկապես հաջողություն էր։

Մեղադրանք է առաջադրվել՝ Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 26-ամյա Ռ.Սահակյանին՝ հունիսի 30-ին Ասիրյան եղբայրների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 30-ին «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին

Շաքրո կրտսերի սեփական տունն ու առաջին հարցաքննությունը. (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2016թ հուլիսի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել էր ռուսական հանցագործ աշխարհի ամենանշանավոր ներկայացուցիչը՝ Զախարի Կալաշովը՝ Շաքրո կրտսերը։ Կովկասյան ծագումով «օրենքով գողը» արդեն 63 տարեկան է։ Նրա անունը շրջանառվում է քրեական այլ հեղինակությունների՝ Ասլան Ուսոյանի և Տարիել Օնիանիի սպանությունները կազմակերպելու հնարավոր նախաձեռնողների շարքերում։ Ռուսաստանի Դաշնության իրավապահ համակարգի աշխատակիցները Շաքրո կրտսերին ձերբակալելու ընթացքում

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը իր դեմ մահափորձ իրականացրածներին ներելու խնդրանքով բաց նամակ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: « Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն Նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է

Հրդեհ «Արևիկ» ազգային պարկի տարածքում

Հուլիսի 13-ին, ժամը 14.43-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արաքսաշեն գյուղին հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 100 հա խոտածածկույթ, որից 2,5 հա՝ «Արևիկ» ազգային պարկի տարածքում: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են թիվ 56 ՀՓՋ-ից 22 հրշեջ-փրկարար, Մեղրիի ՈԲ-ից 7 աշխատակից, «Արևիկ»

Այս ընթացքում որեւէ մենաշնորհ չզիջեց իր դիրքերը. «Հայկական ժամանակ»

Մի խոսքով, պետք էր ընդամենը երկու ամիս՝ համոզվելու համար, որ մենաշնորհներն ու կոռուպցիան անհաղթահարելի են գործող իշխանության համար։

Տիգրան Արզաքանցյան. «Ես այս պահին ֆինանսական առումով որեւէ բան անել չեմ կարող». «Հրապարակ»

 Ես ասել եմ ու էլի եմ ասում, որ պիտի ոչ թե պատերազմի մասին շարունակենք մտածել, այլ պետք է հաշտություն կնքվի։

Հրդեհ «Գենացվալե» պանդոկի խոհանոցում

Հուլիսի 14-ին, ժամը 05.48-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.02-ին, մարվել՝ 06.16-ին: Կոմիտասի պողոտայի թիվ 35/4 հասցեում գտնվող «Գենացվալե» պանդոկի խոհանոցում այրվել է վարդակը և ճարպաեռոցը, մասամբ ջերմահարվել են սեղանները և հատակը՝

Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (44-5, 29 նոկաուտ) հաջորդ մենամարտը հուլիսի 16-ին է` Բեռլինի «Մաքս Շմելինգ» մարզահամալիրում: Արթուր Աբրահամի մրցակիցն է սկանդինավյան աստղ նորվեգացի 23-ամյա Թիմ-Ռոբին Լիհաուգը (15-1, 8 նոկաուտ): Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները և նրանց մարզիչները հանդիպել են մամուլի ասուլիսի ձևաչափով: Արթուր Աբրահամը շեշտել է, որ իր համար կարևոր էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և

Թող հարցնեն եւ համոզվեն, որ Արցախում ոչ ոք մի թիզ տարածք անգամ չի զիջում. «Հրապարակ»

Բայց մի րոպե ենթադրենք, թե ինչ-որ մարդիկ Արցախում հարցում անցկացնում են, հարցերից մեկն էլ ձեւակերպված է այսպես. «Պատրա՞ստ եք տարածքներ զիջել»։ Ի՞նչ կա դրանում վտանգավոր:

Երիտասարդ բասկետբոլիստները՝ Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության մասին

Օրեր անց Հունաստանի Խալկիդա քաղաքում կմեկնարկի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի հավաքականի անդամներն արդեն մրցավայրում են: Մեկնումից առաջ, ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում բասկետբոլիստները խոսեցին իրենց ակնկալիքների մասին: Էդգար Բաբայան. Բասկետբոլի Հայաստանի հավաքականի հաղթանակից հետո մենք հետևում էինք, թե ինչպես են նրանց ընդունում, ոգևորում: Ցանկանում ենք զգալ հաղթանակի մթնոլորտը և լինել այդ

«Ջրի գողը գող չէ». ֆիլմ-հետաքննություն

Ջրի հասանելիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Պետությունները պարտավորված են ապահովել այս իրավունքը, իսկ մասնավոր հատվածը պարտավոր է չխոչընդոտել պետությանը իր պարտավորությունների իրագործման մեջ։ Ջրային պաշարների անարդարացի բաշխումը արմատական խնդիր է Հայաստանում, և Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի վերաբերյալ «Հանրային դիվանագիտություն» օնլայն հեռուստատեսության ներկայացրած «Ջրի գողը գող չէ» հեղինակային ֆիլմ-հետաքննության նպատակն է փորձել հասկանալ, թե ինչպես

Եղիշե Խաչատրյանի սպանության գործով ամբաստանյալի մայրը դիմել է ՀՀ նախագահին

Ուսանող ամբաստանյալ Յուրի Հակոբյանի մոր՝ Նարինե Գեւորգյանի նամակն «Առավոտը» տպագրում է ամբողջությամբ «Հարգելի՛ պարոն Նախագահ, Ձեզ գրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց, առաջին հերթին, հուսահատված մի մայր, ում 23-ամյա որդին արդեն տեւական ժամանակ անհիմն գտնվում է կալանքի տակ։ Որդիս՝ Յուրի Հակոբյանը, մեղադրվում է ճանաչված լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության մեջ։ Այդ սահմռկեցուցիչ դեպքը

Հավի եւ ձվի պատմությունը

Ժամանակակից Սինգապուրի հիմնադիր Լի Քուան Յուն գտնում էր, որ իսկական ժողովրդավարության համար պետք է, որ բնակչության գոնե կեսը ստանա ամիսը 5000 դոլար եւ լավ կրթված լինի։ Ենթադրենք։ Իսկ ի՞նչ է պետք, որ բնակչությունը լինի այդքան կրթված եւ բարեկեցիկ։ Ենթադրում եմ, որ… ժողովրդավարություն։ Եթե ոչ, ապա ո՞րն է դրա այլընտանքը: Որ ոչ ժողովրդավարական ճանապարհով իշխանության գան

ԱՍԵԿՈՍԵ

Մենք միշտ լավն ենք: ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԼՂՀ ՊՆ. արձակվել է ավելի քան 200 կրակոց

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լարսի ավտոճանապարհը բաց կլինի այսօր ժամը 05.30-19.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 11-ին ժամը 05.30-ից մինչև 19.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. . միաժամանակ

«3-4 հարկանի առանձնատուն ինչի՞ ես սարքում, այ տերդ թաղեմ». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը՝ Ռուբեն Հախվերդյանի հետ (Տեսանյութ)

«Սեյրան Օհանյանը պետք է հրաժարական տար: Ամբողջ կառավարությունը պետք է հրաժարական տար»,- անդրադառնալով ապրիլյան քառօրյա դեպքերին՝ նշեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը: Իսկ առհասարակ, զրուցակցիս կարծիքով 25 տարի է ապրում ենք կառավարական անպատժելիության մթնոլորտում և անկախացումից հետո ունեցել ենք միայն հակաժողովրդական կառավարություններ և խորհրդարան: Թե ինչ դեր ունի մտավորականությունը պետության կայացման հարցում, իր անդեմ, կամ ստրկամիտ

ԼՂ հիմնահարցի նշանակությունն ավելանում է (Տեսանյութ). VOA

«Այսպիսով, Հայաստանը, որը նախկինում կարող էր իրեն թույլ տալ չբանակցել, այսօր նման բան անել չի կարող»:

Բասկետբոլի Եվրոպայի երկու չեմպիոն՝ 10 օրում

Թբիլիսիում ավարտվեց բասկետբոլի մինչեւ 18 տարեկանների կանանց Եվրոպայի «C» դիվիզիոնի առաջնությունը, որտեղ գերազանց հանդես եկավ Հայաստանի հավաքականը: Խմբային մրցաշարում եւ կիսաեզրափակչում միմյանց հետեւից հաղթելով բոլոր մրցակիցներին՝ ավագ մարզիչ Վահագն Հարությունյանի սաները մտան եզրափակիչ, որտեղ երեկ ուշ երեկոյան ուժերը չափեցին տանտիրուհիների՝ Վրաստանի ընտրանու հետ: Մեր աղջիկների առավելությունը որոշիչ խաղում առավել քան ակնհայտ էր: Նրանք 66-32 հաշվով՝

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930