Օրվա լրահոսը
Սահմանամերձ Տավուշի գերեզմանատներից շահույթ են ուզում ստանալ
Քաղաքային գերեզմանատները շահագործող կազմակերպություններ չկան
Պուտինը դատարկաձեռն չի գնալու Բաքու. զինել, զինել մինչեւ վերջ
«Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական կարեւոր գործընկերն է» Հուլիսի 11-12-ը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով Բաքվում էր: Նրա այցի օրակարգում Ադրբեջանի հետ երկկողմ համագործակցությունն ու Ղարաբաղյան կարգավորումն էր: Լավրովի այցին ընդառաջ՝ ՌԴ-ի ԱԳՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշվեց. «Ադրբեջանը մեր ռազմավարական կարեւոր գործընկերն է տարածաշրջանում, հարաբերությունները Ադրբեջանի հետ կառուցվում են հավասարության եւ միմյանց հետաքրքրությունները հարգելու հիման
ՍԻՄ Շիրակի մարզային կառույցն ողջունում է Սամվել Բալասանյանի թեկնածության շուրջ դաշինքի ձեւավորումը
Այսօր «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության նախագահության նիստ, որը վարում էր ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաեւ Գյումրի քաղաքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ՍԻՄ մասնակցության հարցը: ՍԻՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Գագիկ Նիկողոսյանը ներկայացրեց կուսակցության մարզային կառույցի դիրքորոշումը, ըստ որի ՍԻՄ Շիրակի մարզային կառույցը ողջունում է Գյումրիի
«Իմ մեջ ռուսական զենքի ասկոլկա կա, ՌԴ-ն մեր զինվորի արյան մեջ է թաթախում իր հացը». բանավեճ՝ ասուլիսում (Տեսանյութ)
ՌԴ-ն սիրում է, որ իր հացը արյունով է թաթախված: Նա իր հացը պիտի թաթախի հայկական արյունի մեջ, մեր զինվորի արյունով: Բիզնեսը, որը զենքի հետ է կապված, արյունոտ բիզնես է: Մեր թշնամուն զենք վաճառելով, ինքը մեր զինվորի արյան մեջ է թաթախում իր հացը
Կատարվում է քննություն՝ պարզելու կալանավորի հաղորդման մեջ նշված պաշտոնատար անձանց վերաբերող դրվագների բոլոր հանգամանքները
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր
Դատական դեպարտամենտի նախկին պետը հաղթեց գլխավոր դատախազությանը «Առավոտում» տպագրված հաղորդման հիման վրա
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյով»: Բայց, արդյոք, այդպե՞ս է, ինչպիսի՞ խոչընդոտներ կարող են ծագել նման դեպքերում: Մենք գնացինք մեր իսկ լրատվամիջոցում տպագրված հանցագործության մասին հաղորդման հետքերով: Այս տարվա հունիսի 9-ին դատական դեպարտամենտի նախկին պետը՝ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական
Ժակլին Բիսեթ. «Իմ ծանոթ հայերը խանդավառվեցին, երբ իմացան Հայաստան գալուս մասին»
Աշխարհահռչակ կինոդերասանուհի Ժակլին Բիսեթը Հայաստանում է
Բուլղարիայի դեսպանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Կարաստամատովին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կարաստամատովին` հայ-բուլղարական հարաբերությունների հետևողական զարգացման գործում նրա ունեցած անձնական ներդրման համար, ընդգծելով, որ վերջին տարիներին երկու երկրների միջև նկատելիորեն ակտիվացել է քաղաքական երկխոսությունը, որը ամուր
«Մենք Ձեր սեւ շորերի համար Ձեր առաջ գլուխ ենք խոնարհում»,-ասաց ոստիկանը որդեկորույս մորը (Տեսանյութ)
«էս «սեւն» ինձ հագցրել է Սերժ Սարգսյանը». սեւազգեստ մայրը` նախագահականի դիմաց
Հարկավոր է մերժել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտը
ԷկոԼուրը միանում է Վերնաշեն և Գլաձոր համայնքների բնակիչներին, ովքեր պահանջում են մերժել Գլաձորի բազմամետաղային հանքավայրի շահագործման հայտը, որը ՀՀ բնապահպանության նախարարությունում փորձաքննություն է անցնում: ՀՀ բնապահպանության նախարարությանն ուղղված ԷկոԼուրի դիմումում ասված է. «Սույն թվականի մայիսի 23-ին և հունիսի 28-ին` Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում անցկացվեցին «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի
Երբ սիրո մեջ կրոնը, ռասան եւ մնացյալը տեղ չունեն
Պատերազմի դաժան դեմքը՝ «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» Իգլիկա Տրիֆոնովայի ֆիլմում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթին մասնակցում է նաեւ բուլղարուհի Իգլիկա Տրիֆոնովայի «Դատախազը, դատապաշտպանը, հայրը եւ որդին» ֆիլմը, որը ներշնչված է իրական պատմությունից: Հիշեցնենք, որ քանի տարի առաջ բոսնիացի սերբերի բանակի մի քանի նախկին հրամանատարներ Հաագայի դատարանի կողմից դատապարտվեցին բանտարկության՝ մարդկության դեմ հանցագործությունների կատարման,
«Ազգային Միաբանությունը» միանում է ՀՀԿ-ի և ՀՔԴՄ-ի նախընտրական դաշինքին
«Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահությունը միաձայն որոշել է տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում միանալ Հայաստանի Հանրապետական և «Հայաստանի Քրսիտոնեադեմոկրատական միություն» կուսակցությունների նախընտրական դաշինքին: Այս մասին որոշումը կայացվել է հուլիսի 14-ին «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահության նիստում, որը վարել է ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանը: Ինչպես տեղեկացրին «Ազգային Միաբանություն» կուսակցության լրատվական ծառայությունից, նիստում քննարկվել է ՏԻՄ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ՀՔԴՄ
Հայաստանի հավաքականը՝ 102-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
Հուլիսի 14-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը առաջադիմել է 8 տեղով և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Արգենտինան, Բելգիան երկրորդն է, Կոլումբիան՝ երրորդը: Արգենտինա – 1585 միավոր Բելգիա – 1401 Կոլումբիա – 1331 Գերմանիա – 1319 Չիլի – 1316 Պորտուգալիա – 1266 Ֆրանսիա – 1189 Իսպանիա – 1165 Բրազիլիա
«Ես էլ Ֆրանսիայում եմ հույս փայփայում, թե մի օր պիտի վերադառնամ հայրենիք»
Հայկ Դավթյանն առաջին անգամ կհնչեցնի Ռիխարդ Շտրաուսի ջութակի եւ նվագախմբի կոնցերտը Շտրաուս ազգանունը լսելիս լայն հասարակությունն այն իրավացիորեն ասոցացնում է ավստրիացի «վալսի արքա» Յոհան Շտրաուսի հետ: Սակայն համաշխարհային երաժշտական գանձարանում է նաեւ գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսը, որը նույնպես արքա է, բայց ոչ վալսի, այլ սիմֆոնիկ պոեմների: Հայտնի են նրա «Դոն Ժուանը», «Դոն Կիխոտը» եւ իհարկե՝
Օտրի տրիո. տեղի է ունեցել Հայաստանում բացառիկ անսամբլի շնորհանդեսը
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, տարիներ շարունակ նպաստում է նվագախմբի կազմում յուրօրինակ անսամբլների ստեղծմանը։ Հուլիսի 13-ին ծնունդ է առել մի նոր, ինքնատիպ անսամբլ։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Օտրի տրիո անսամբլի շնորհանդես-համերգը։ Տրիոյի կազմում են միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ, Հայաստանի պետական երիտասարդական
Թուրքիայի վարչապետ. Թուրքիան չի փոխվի մինչև չփոխվի Ասադը. «Հաբերլեր»
Թուրքիայի վարչապետ Բինտալի Յըլդըրըմը հյուրընկալվել է BBC World-ին, որի ընթացքում խոսել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի վարչապետը խոսել է Սիրիայի ճգնաժամի մասին՝ ասելով հետևյալը. «Վաղուց ժամանակը եկել և անցել է, որպեսզի Սիրիայում ինչ-որ բան փոխվի։ 500 հազար անմեղ մարդ է զոհվել։
Ասադ. Ռուսաստանը հենվում է ոչ թե պայմանավորվածությունների, այլ արժեքների վրա. Sputnik
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոսել է Սիրիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցերի մասին, տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության թուրքական ծառայությունը։ Անդրադառնալով Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին՝ Ասադն ասել է. «Հույս ունեմ՝ պատմությունն ինձ կհիշի որպես ահաբեկչության դեմ Սիրիայի պաշտպան»։ Սիրիայի նախագահ Ասադն անդրադարձել է նաև ռուս-սիրիական հարաբերություններին՝ ասելով. «Պուտինի հետ մեր հարաբերությունները շատ անկեղծ
Իսկապե՞ս այդ «Համախմբում» կուսակցությունն է պղտորում ջրերը. «Չորրորդ իշխանություն»
Թաթուլ Հակոբյանին դժվար է ասոցացնել «Համախմբում» կուսակցության հետ, եթե իհարկե, այս վերջին երկու-երեք օրերին չի հասցրել գաղտնի անդամակցել կուսակցությանը։
Բորիս Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի ԱԳ նոր նախարարն է. The Telegraph
Դևիդ Քեմերոնի ներկայացրած հրաժարականից հետո Մեծ Բրիտանիայի նորանշանակ վարչապետ 59-ամյա Թերեզա Մեյը ակտիվորեն զբաղված է նոր կառավարության ձևավորմամբ, որը պետք է բնականոն հուն տեղափոխի երկիրը՝ 2016թ. հունիսի 23-ին տեղի ունեցած հանրաքվեից հետո։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The Telegraph-ը։ Արդեն հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչությունը կղեկավարի Բորիս Ջոնսոնը, որն ամենաակտիվն էր քարոզում՝ Եվրամիությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյին՝ Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի և երկրի Վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ «Վստահ եմ, որ Ձեր բազմամյա քաղաքական փորձառության շնորհիվ Դուք Միացյալ Թագավորությունը կուղղորդեք զարգացման և բարգավաճման ճանապարհով` դիմագրավելով առկա բոլոր մարտահրավերներին և արձանագրելով նոր հաջողություններ։ Հայաստանը կարևորում է
Ինչպես Հայաստանը չդարձավ զբոսաշրջության կենտրոն. «168 ժամ»
Միջազգային զեկույց գրողներն ամեն ինչ հաշվի են առնում՝ ճանապարհների որակից՝ մինչև հյուրանոցների, ճանապարհային երթևեկության նշանների ու, ասենք, «վիզա քարտ» ընդունող բանկոմատների քանակ։ Պարզվում է՝ այդ բոլոր ցուցանիշներով զիջում ենք։
Ամռանն ինչպես պաշտպանել մաշկը ավելորդ կնճռոտությունից
Ամռանն անհրաժեշտ է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել մաշկի խնամքին: Արեւային ակնոցը, արեւից հատուկ պաշտպանիչ քսուքները եւ գլխարկները չպետք է անտեսել: Պետք չէ օրական մի քանի անգամ լվացվել եւ սրբվել կոպիտ սրբիչով: Խորը կնճռոտության դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս դեմքը լվանալ սառը վիճակում ծովի աղի լուծույթով: Անհրաժեշտ է շատ օգտագործել վիտամին A-ով հարուստ սննդամթերքներ՝ կարագ, ձու, լյարդ,
Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատը քաղաքի բյուջե չի մուծել բնապահպանական վճարները
ԲՀԿ պատգամավորները Ալավերդիում են Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչներն Ալավերդի քաղաքում հանդիպել են բնակիչների հետ, ծանոթացել բնակիչների բարձրացրած բազմաթիվ խնդիրներին։ Այս օրերին Ալավերդի քաղաքում աղմուկ բարձրացրած թիվ մեկ խնդիրը քաղաքի թվով 6 մանկապարտեզների փակումն է, որը առաջացրել է բնակիչների բողոքը։ Ալավերդցիները ԲՀԿ պատգամավորներին տեղեկացրեցին, որ քաղաքի մանկապարտեզների փակումը իրենց կանգնեցրել է անելանելի վիճակի առջեւ եւ
Վահան Բաբայանը գիտակցո՞ւմ է, որ, մեղմ ասած՝ անհարմար վիճակում է հայտնվել. «Չորրորդ իշխանություն»
Բացի այդ էլ՝ ինքն ինչո՞վ է պակաս իշխանության մեջ գտնվող «լիքը մարդ-կուսակցություններից»։
Ցուցադրվե՞ց այս ֆիլմը 200 երկրներում, նայեցի՞ն 450 մլն զբոսաշրջիկների գոնե կեսի կեսը. «168 ժամ»
Ամերիկյան GK Brand ընկերության հիմնադիր և ղեկավար Վազգեն Քալաջյանը (Vasken Kalayjian) մի քանի օր առաջ Linkedin ցանցի իր էջում ներկայացրեց Հայաստանի բրենդը՝ լոգոն և կարգախոսը։ Հայաստանի բրենդավորման գործընթացը մեկնարկել է 2012 թվականից՝ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի խորհրդի առաջարկությամբ։ 2014 թվականի փետրվարին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը փաստաթուղթ ստորագրեց ամերիկյան GK Brand ընկերության հետ՝ Հայաստանի ազգային բրենդի
Ըստ ադրբեջանցիների՝ Ադրբեջանի բնակչությունը մոտենում է 10 միլիոնի. Trend
2016թ. հունվարից մինչև 2016թ. մայիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի բնակչությունն ավելացել է 41 հազար 800 հոգով (0.4%) և այժմ կազմում է 9 միլիոն 747 հազար 400 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Trend լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն՝ 1 քառակուսի կիլոմետրի վրա Ադրբեջանում ապրում է 112 մարդ։ Բնակչության 53,1%-ը քաղաքաբնակներ են, 46,9%-ը՝ գյուղաբնակներ։
«Ժողովրդական Սահմանադրության» հայտարարությունը Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ
Սույն թվականի մարտի 31-ին ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին է ներկայացվել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի համառոտ տարբերակը: Շարունակելով այդ գործընթացը, ս.թ. հուլիսի 14-ին «Ժողովրդական Սահմանադրություն» հասարակական նախաձեռնությունը հանձնաժողովին է ներկայացրել Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը՝ խնդրելով կազմակերպել այդ առաջարկի հանրային քննարկումը: Նախագծի տեքստը Նախաձեռնության համակարգողներն են «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցության խորհրդի անդամ Վարուժան Գաբրիելյանը եւ «Նոր
Թուրքիայի փոքրամասնությունները ցուցահանդես են կազմակերպել փախստականների թեմայով. akithaber
Թուրքիայի Հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների առաջնորդներն Իրաքի և Սիրիայի փախստականների խնդիրներին նվիրված «Հարյուրամյակի դրաման փախստականներն են» խորագրով ցուցադրություն են կազմակերպել, որի նպատակն է բևեռել մարդկության ուշադրությունը փախստականների խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում է akithaber-ը։ Ցուցահանդեսին մասնակցել են Թուրքիայում բնակվող ասորական, հունական, հրեական և հայկական համայնքների առաջնորդները։ Թուրքիայի հայ համայնքը ներկայացրել է Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ
Համատեղ ստուգայցեր`մեքենաների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման և այլ ուղղություններով
Վերջին շրջանում մայրաքաղաքում ավելացել էին տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը ապօրինաբար խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների տեղադրման դեպքերը: Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, քաղաքապետարանի «Երևանտրանս» ընկերության և ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով շուրջ 2 շաբաթ է՝ համատեղ ստուգայցեր են կազմակերպվում`անթույլատրելի այս երևույթը մայրաքաղաքում վերացնելու նպատակով: Հերթական համատեղ ստուգայցի ընթացքում ևս մի քանի փողոցներից առգրավվել են մետաղյա արգելապատնեշներ, իսկ
Հացի պահպանման կանոնները
Շատերիս սննդակարգում հացը կարեւոր սննդամթերք է: Այն պարունակում է սպիտակուցներ, ածխաջրեր, վիտամիններ (հիմնականում՝ B խմբի), հանքային նյութեր եւ բջջանյութ: Հացի որակի ցուցանիշներ են արտաքին տեսքը, փափուկ միջուկի վիճակը, համը, հոտը, ինչպես նաեւ խոնավությունը, թթվայնությունը եւ ծակոտկենությունը: Պահպանման ընթացքում հացը հնանում է, սակայն նրա կենսաբանական եւ սննդային արժեքները չեն նվազում: Թեթեւակի հին եւ չոր հացը նույնիսկ


















































