Օրվա լրահոսը

Սերնդափոխությունը հասունացել է

Մեկ տարի առաջ ես վերջնականապես համոզվեցի, որ այն սերունդը, որը գալիս է մեզնից հետո, իր պետական որակներով ավելի լավն է, քան մենք: Դա տեղի ունեցավ «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ: Երիտասարդները, որոնք բողոքում էին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, չէին հարում որեւէ կուսակցության, նրանք չունեին վառ արտահայտված լիդերներ, հանդես չէին գալիս «ուղեղի կոշտուկ» առաջացնող, 25 տարի կրկնվող ճառերով

Նոր նշանակում՝ ՀՀ կառավարությունում

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Արթուր Խաչատրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տա­րած­­քա­յին կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Իրադրությունն առաջնագծում. պահպանվել է հարաբերական հանգստություն

Հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը հրադադարի ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից` արևելյան ուղղությամբ կիրառելով նաև ՌՊԳ-7 տիպի նռնականետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Չիլիի խորհրդարանը մերժեց ատրպէյճանամէտ բանաձեւը. asbarez.com

Արժանթինի եւ Չիլիի մօտ Հայաստանի դեսպան Ալեքսան Յարութիւնեան խորհրդարանի անդամներուն նամակներ յղած էր՝ բացայայտելով պատմական իրականութիւնները։

«Ուրեմն գաղտնիք է բացվել, չէ՞». Չուքասզյանը Սեֆիլյանի՝ զենքի շրջանառության հետ կապի եւ կալանավորման մասին. (Տեսանյութ)

Ըստ գարեգին Չուքասզյանի, շարժումը շարունակելու է անել այն, ինչը Սեֆիլյանը պիտի աներ

Էյնշտեյնի հայտնի խոսքերը՝ Մարկ Գրիգորյանի ցուցահանդեսի կարգախոս

Ճանաչված լրագրող Մարկ Գրիգորյանի լուսանկարների երկրորդ ցուցահանդեսը բացվեց հունիսի 22-ին, «Էնոտեկա» գինետանը: Ինչպես նշեց լրագրողը, ցուցահանդեսը պլանավորված չէր, գաղափարը ծագել է շատ հանկարծակի. «Գաղափարը շատ պարզ ծագեց: Ես եկա «Էնոտեկա», տեսա Զավեն Խաչիկյանի լուսանկարները, որոնք ցուցադրված էին ու խնդրեցի հնարավորության դեպքում կազմակերպել ցուցահանդես: Ինձ չմերժեցին»: Լուսանկարներն այնքան էլ շատ չեն, ընդամենը տասն են՝ բոլորը կապված

Հյուբերթ Քեփլը, Դմիտրի Մուրինն ու Դավիթ Դյակովը կնվագեն հայ հանդիսատեսի համար

Մեկնարկում է Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը Հունիսի 28-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում կանցկացվի Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը, որին կմասնակցեն յոթ երկրներից Հայաստան ժամանած կիթառահարներ: Փառատոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնն այս տարի բավական հետաքրքիր ու հագեցած ծրագիր ունի: «Փառատոնային երեք համերգները տեղի կունենան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հունիսի

Հայաստանի պատվիրակությունն առաջարկում է վերականգնել Թուրքիայի նկատմամբ մոնիտորինգը

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը Ստրասբուրգից Իրատես դե ֆակտո կայքին տեղեկացրել է երեկվա և այսօրվա կարևոր իրադարձությունների մասին. «ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի երկրորդ օրվա օրակարգում քննարկվում էին մի շարք հարցեր, որոնցից հատկապես կկարևորեի Հունաստանում փախստականների հարցը: Մեր պատվիրակության անդամները ելույթներ էին պատրաստել, որովհետև մենք համարում ենք, որ եվրոպական ընտանիքի բոլոր խնդիրները նաև մեր

Ինչպե՞ս է քվեարկել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը. ընդունվեց Թուրքիային քննադատող զեկույցը

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների 96 «կողմ» 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը: Այստեղ քննադատության է ենթարկվում խոսքի ազատության վիճակը Թուրքիայում, շեշտադրվում է ժողովրդավարության ապահովման ոլորտում խնդիրների, հետապնդումների հարցերի հրատապ լուծումը: Ընդունված զեկույցում քննադատության է ենթարկվում այն, որ բազմաթիվ պատգամավորներ զրկված են անձեռնմխելիությունից, որ հարյուր հազարավոր կայքեր

«Աղմուկ հանեցին, նման կռիվ Երեւանում օրական տասը հատ լինում է». Գուրգեն Արսենյան

ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար նորմալ չէ իր որդու նկատմամբ հարուցված քրեական գործի արձագանքը:

Արտառոց աշխուժություն Գյումրիում՝ Հռոմի պապի այցին ընդառաջ (Ֆոտոշարք)

Մի քանի օր է՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցին ընդառաջ Գյումրի են ժամանում հյուրեր տարբեր երկրներից, նույնիսկ որոշ հյուրանոցներում արդեն իսկ տեղ չկա: Արտառոց աշխուժություն  ու ոգեւորություն է նկատվում վերջին մի քանի տարիների ընթացքում անկենդան դարձած այս քաղաքում: Ամենուր խոսակցության հիմանական թեման Հռոմի պապն է, նրան՝ ըստ արժանվույն ընդունելն ու ճանապարհելը, հրավիրատոմս վերցնելն ու շաբաթ առավոտյան

«Նախանձով էի նայում, թե կողքի հանձնաժողովում ինչ է կատարվում». Արա Խանջյան

Ներկայացվեցին 13-րդ «Ոսկե ծիրան»-ի մրցութային ծրագրերը

Սեֆիլյանին սատարող բերման ենթարկված կանանց ազատ են թողել

Սյուզան Սիմոնյանին եւ Անուշ Կարապետյանին բերման էին ենթարկել վարչական իրավախախտումների համար

Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին ժամանել է Արցախ։ Հանրապետության հարավային թեւում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը եւ ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության

Լրագրողներ Հակոբ Կարապետյանի եւ Թեհմինե Ենոքյանի դեմ բռնությունների գործը հասել է եվրոդատարան

Բաղրամյանի դեպքերի ժամանակ ԶԼՄ-ների 25 աշխատակիցներից 21-ը տուժող է ճանաչվել, բայց այս մեկ տարվա ընթացքում բողոքող լրագրողների շրջանակը շատ նեղացել է: Տուժած լրագրողների բացարձակ մեծամասնությունն այլեւս չի պայքարում:

«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի գա». «Ազատություն»

Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդը հունիսի 15-ին Մոսկվա կատարած այցի ավարտին պետք է մեկներ Երևան, սակայն Հայաստանում բարձրացած դժգոհության ալիքի պատճառով նա վերադարձել է Ստամբուլ: Տեղեկությունը «Ազատության»֊ը փոխանցած Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը հավելեց, որ թեև Ստամբուլի Հայոց պատրիարքարանը Աթեշյանի հայաստանյան այցը չեղյալ հայտարարելու մասին որևէ պաշտոնական հայտարարություն առայժմ չի արել, պատրիարքի

Գյումրիում մոր և որդու սպանության մեջ կասկածվում է նրանց վաղեմի ծանոթը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են մոր և որդու՝ Սիրիկ Հակոբյանի և Սարգիս Հակոբյանի սպանության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2016 թվականի հունիսի 20-ին՝ ժամը 15:20-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրու «Ֆանտաններ» թաղամասում բնակվող Սարգիս Հակոբյանը և նրա մայրը մի քանի օր է, ինչ չեն

Ժիրայր Սեֆիլյանը կալանավորեց երկու ամսով

Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել երկու ամսով: Հիշեցնենք, որ Սեֆիլյանի պաշտպանը դատարանին առաջարկել էր նրան գրավի դիմաց ազատ արձակել, սակայն դատարանը մերժեց պաշտպան Արա Զաքարյանի առաջարկը: Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ժիրայր Սեֆիլյանը կապ է ունեցել նաեւ ահաբեկչական «Դրո» խմբի հետ

Այսօր դատարանի որոշմամբ կալանավորված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանը անուղղակի կապ է ունեցել նաեւ 1994 թվականի դեկտեմբերին ՀՅԴ կասեցման պատճառ դարձած «Դրո» ահաբեկչական խմբի գործին: «Նա անուղղակի մի դրվագով առնչվում էր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Մեր հարցին, թե ինչ անուղղակի դրվագով է առնչվել հայտնի այդ

Փոխնախարարը՝ թատրոնի տնօրենին հովանավորելու մասին. «Թյուրիմացություն է, բայց եթե խոսում են, թող խոսեն»

Ըստ Արթուր Պողոսյանի, Կամերային երաժշտական թատրոնում ընդամենը ստեղծագործական բնույթի վեճեր են:

Հռոմի պապն ուղերձ է հղել Հայաստան այցին ընդառաջ (Տեսանյութ). «Արմենպրես»

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուղերձ է հղել Հայաստան այցին ընդառաջ: «Արմենպրես»-ն այն ներկայացնում է ամբողջությամբ. «Սիրելի եղբայրներ և քույրեր, մի քանի օր անց ես մեծ ուրախությամբ կլինեմ ձեր մեջ, Հայաստանում: Այս պահից արդեն հրավիրում եմ ձեզ աղոթելու այս առաքելական ճանապարհորդության համար: Աստծո օգնությամբ գալիս եմ ձեզ մոտ, իրականացնելու համար ինչպես ճանապարհորդության կարգախոսն է ասում «այց առաջին

Վարչապետն ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ռամկավար Ազատական Կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության ատենապետ, Արգենտինայի «Սարդարապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ՌԱԿ գործունեությունը հայապահպանության և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ ավանդական այս կուսակցությունը մշտապես կարևոր դերակատարում է ունեցել համահայկական նշանակություն ունեցող գործընթացներում և իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է

Թուրքական քաղաքականությունն իր դեմքը չի փոխել 1915 թվականից

Ասված է Նաիրա Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված ելույթում Հարգելի գործընկերներ, Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներ տիկին Գոդսկեսենին և տիկին Վուչկովիչին՝ այս կարեւոր զեկույցը ներկայացնելու համար։ Այն, ինչ այսօր կատարվում է Թուրքիայում՝ մարդու իրավունքների եւ խոսքի ազատության հետ կապված, այլ կերպ, քան ազատ անկում դեպի վերջնական ավտորիտարիզմ, դժվար է որակելը։ Մինչ թուրքական իշխանությունները

Առաջարկվել է Սեֆիլյանին 10 միլիոն դրամի եւ երկու բնակարանի դիմաց ազատ արձակել. (Տեսանյութ)

Ըստ քննիչի Ժիրայր Սեֆիլյանը վտանգ է ներկայացնում հասարակության համար:

«Ամնեզիա». հարցաքննվող ոստիկանին հեգնեցին դատական նիստի մասնակիցները

Ում է պետք ոչինչ չհիշող վկան. Դատարանից ամեն ինչ հիշող վկայի պահանջեցին

Վարչապետն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին: Վարչապետը, ողջունելով հյուրին, նշել է, որ Հայաստանի և Արգենտինայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և անհրաժեշտ է ջանքեր գործադրել հատկապես երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձեռքբերումները և շնորհակալություն

Ինչու՞ է ձգձգվում բոլոր 18 տարեկաններին բանակ զորակոչելու նախագիծը

«Թևան Պողոսյանի և Ռուբեն Հակոբյանի առաջարկած նախագիծը տարբերակներից մեկն էր, և կառավարությունն ուներ իր տեսակետը, որի մասին մի քանի անգամ Դավիթ Հարությունյանը հայտարարեց հարց ու պատասխանի ժամանակ. հիմա դա իր հերթական փուլում է»,- «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների նախագծի հիման վրա կառավարության պատրաստած նոր փաթեթի` 18 տարեկան բոլոր տղաներին բանակ զորակոչելու վերաբերյալ, Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ

Մեղադրանք է առաջադրվել՝ համակարգչային սաբոտաժ կազմակերպելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի նոյեմբերին բուքմեյքերական երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակում է կազմակերպվել նույն անձի կողմից։ Բացի այդ, վերջինս ապօրինաբար տիրացել է ՍՊ ընկերության տնօրենի էլեկտրոնային փոստի գաղտնաբառին։

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930