Օրվա լրահոսը

Սեւ հաղարջը օգնում է աթերոսկլերոզը եւ հիպերտոնիկ հիվանդությունները բուժելիս

Կարմիր տեսակի հաղարջի հյութը լեղամուղ է, արյունաստեղծ եւ հակաբորբոքիչ Հաղարջն ամենաօգտակար հատապտուղներից է: Այն լինում է մի քանի տեսակի: Հաղարջն իր մեջ պարունակում է ասկորբինաթթու, շաքարներ, խնձորաթթու եւ կիտրոնաթթու, դաբաղանյութեր, պեկտինային նյութեր, B2, B6, D, E, P, K վիտամիններ, ցինկ, մոլիբդեն, կոբալտ, երկաթ եւ յոդ: Կարմիր տեսակի հաղարջի հյութը միզամուղ է, քրտնամուղ, լեղամուղ, արյունաստեղծ, ջերմությունը

Նույնականացման քարտեր` դատապարտյալներին

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում հունիսի 22-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի 12 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր: 2015թ. հունվարի մեկից առ այսօր արդեն 395 դատապարտյալներ ստացել են նույնականացման քարտեր: Գործընթացը շարունակվում է:   ՀՀ ԱՆ ՔԿՎ

«Թուրքիայի զեկույցը ես համարում եմ գոլորշի բաց թողնելու պես մի բան». Նաիրա Զոհրաբյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) երեկ լիագումար նիստում ձայների 96 «կողմ» 24 «դեմ», 10 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը: Հայկական պատվիրակության քվեարկության պատկերն է. «կողմ» են քվեարկել ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, անդամներից ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ԲՀԿ նախագահ Նաիրա

Ակնհայտ սուտ մատնության փաստով՝ ևս մեկ քրեական գործ. քննիչը հանիրավի մեղադրվել է քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում Կարապետ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր կողմից տրված ցուցմունքն իրականում ինքը չի գրել, այլ այն կեղծել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչը: Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ

Վիճաբանություն է տեղի ունեցել Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ճամբարում. «Հաբերլեր»

Ֆրանսիայում ընթացող Եվրո-2016-ի շրջանակներում Եվրոպայի ֆուտբոլային ամենահեղինակավոր առաջնությանը մասնակցելու նպատակով այդ երկիր մեկնած Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ճամբարում վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել, երբ հավաքականի ֆուտբոլիստներն ու տեխնիկական սպասարկման անձնակազմը հյուրանոցում դիտել են Իտալիայի և Իռլանդիայի մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումը։ Որպեսզի թուրքերն իրավունք ստանային շարունակել

Ռոնալդուն խլել և ջուրն է նետել լրագրողի միկրոֆոնը. The Guardian (Տեսանյութ)

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն խլել և ջուրն է գցել հարց ուղղելու նպատակով իրեն մոտեցած լրագրողի միկրոֆոնը։ Այս մասին տեղեկացնում է The Guardian -ը։ Եվրո-2016-ի շրջանակներում Պորտուգալիայի ազգային հավաքականի ցույց տված արդյունքների հետևանքով՝ հավաքականի առաջատար Ռոնալդուն հայտնվել է լրագրողների քննադատության թիրախում։ Նրա հասցեին հնչած քննադատություններն էլ ավելի սաստկացան, երբ Ռոնալդուին չհաջողվեց իրացնել Ավստրիայի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունիսի 24-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-26-ն էապես չի փոխվի, 27-28-ը կբարձրանա 4-5

Հոգնած աչքերին խոտաբույսերի թուրմով թրջոց դրեք

Անքնությունը, երկարատեւ համակարգչով կամ ընթերցանությամբ զբաղվելը, ինչպես նաեւ ուժեղ արեւը կամ փոշոտ քամին վնասում եւ չափազանց հոգնեցնում են մեր աչքերը: Թրջոցների կամ մերսումների միջոցով կարելի է հանգստացնել հոգնած աչքերը: Հոգնած, կարմրած, ուռած եւ ասեղի պես ծակծկող աչքերի լավագույն բուժումը ծաղիկների կոկոններից կամ խոտաբույսերից պատրաստված (ջրի մեջ եռացված) հեղուկներով թրջոցներն են: Եթե օրվա ընթացքում կամ երեկոյան

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարները կհանդիպեն Բաթումիում. Sputnik

2016թ. հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարները կհանդիպեն Բաթումիում։ Այս մասին տեղեկացնում է Sputnik միջազգային լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ՊՆ նախարարների հերթական հանդիպման ընթացքում կողմերը նախատեսում են հուշագիր ստորագրել։ Ավելի վաղ ադրբեջանական Գաբալայում տեղի էր ունեցել այդ երկրների նախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը։ Առաջիկա հանդիպման մասին տեղեկացրել

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Մոսկվայում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել

Հունիսի 21-ից 23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը: Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և «Ռոսօբորոնէքսպորտ»

Կստեղծվի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի:

Վլադիմիր Կարապետյան. «Նախագահականը պետք է ներկայացնի լրացուցիչ տեղեկություններ եռակողմ հանդիպման մասին». «Չորրորդ իշխանություն»

Հասարակությունն էլ իր հերթին չի կարող չհետաքրքրվել, թե ինչպես եղավ այդ մերձեցումը, կողմերից որ մեկը եւ ինչ ճանապարհ անցավ, որ հնարավոր եղավ խոսել դիրքորոշումներում մերձեցման մասին։

Ինքներդ էլ կարող եք օճառ պատրաստել

Այսօր ժամանակակից օճառի արդյունաբերությունն արտադրում է անասելի մեծ քանակությամբ մեղրի կամ մեղվաբուծական այլ մթերքների պարունակությամբ օճառներ, որոնք հենց այդպես էլ անվանվում են՝ մեղրաօճառ: Մեղրաօճառը, ինչպես նաեւ լվացվելու մեղրաջուրը կարելի է պատրաստել ինքնուրույն, տնային պայմաններում։ Վերցնել 1 մանկական օճառ, քերել մանր քերիչով, վրան լցնել մի քիչ ջուր եւ տաքացնել ջրային բաղնիքի վրա, մինչեւ օճառի լիակատար լուծվելը։

Հունգարական ավիաընկերությունն աննախադեպ ցածր գներ է սահմանել Քութայիսիի օդանավակայանի ուղևորների համար. Грузия Online

Քութայիսի-Սալոնիկի չվերթի ուղևորները Վրաստանից Հունաստան կարող են հասնել ընդամենը 15 եվրոյով, իսկ Քութայիսիից Միլան չվերթի արժեքը կկազմի 30 եվրո։

Ապօրինի շինարարության օրինականացում

Երևան քաղաքի կենտրոնում շարունակվում է քաղաքաշինական «բեսպրեդելն» ու ապօրինի՝ մարդու իրավունքները խախտող շինարարական ծրագրերի իրականացումը։ Նալբանդյան 106/1 հասցեում չորս տարի առաջ ապօրինաբար սկսված շինարարության ծրագրի հաստատումից ի վեր՝ տեղում արդեն ավելի քան ութ հարկ բարձրության շենք է կառուցվել։ Վերջերս շրջակա շենքերի բնակիչներն, ովքեր շուրջ հինգ անգամ հանդիպել էին այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի

«Ոստան հայոց» ռոք խմբի կեսն ազատամարտիկներ են. «168 ժամ»

Ի՞նչ սրտով նվագես, երբ տղերք են գնում-զոհվում։ Ավելի լավ է՝ գնաս իրենց կողքը կանգնես, ինչն արել եմ:

ԵՄ-ն մանդատ կտա Ադրբեջանին՝ համագործակցության համաձայնագիր ստորագրելու համար. «ՌԻԱ»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Մամեդգուլիևը հայտարարել է, որ 2016թ. հոկտեմբերին Եվրամիությունը մանդատ կշնորհի Ադրբեջանին՝ ռազմավարական համագործակցության համար նոր համաձայնագիր ստորագրելու նպատակով բանակցություններ սկսելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՌԻԱ» լրատվական գործակալությունը։ Ադրբեջանի արտաքին գերատեսչության փոխնախարարի խոսքերով՝ 2016թ. երկրորդ կեսին Եվրամիությունում նախատեսված են Ադրբեջանի հարցով ԵՄ ենթահանձնաժողովների նիստեր. «Մենք նախատեսում ենք նաև շարունակել Եվրամիության

Ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ հիշեցնում են՝ մեզ նյարդայնացնելու համար. «Չորրորդ իշխանություն»

Սանկտ Պետերբուրգում խնդրի փուլային կարգավորման վերաբերյալ ոչ մի համաձայնագիր էլ ձեռք չի բերվել, որովհետեւ այդ համաձայնագիրը ձեռք է բերվել շատ ավելի վաղուց։

Կառավարության դիմաց ցույց անող տարեց կնոջ համար շտապօգնություն կանչեցին (Տեսանյութ)

«Կաշառակերության դեմ եք պայքարում, պարոն վարչապետ: Կաշառակերությունը այ էս ա՝ փողով տղուս առել են»

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է

Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի Հայաստանի Հանրապետություն կատարելիք պետական այցի շրջանակներում կազմակերպվող արարողակարգային միջոցառումների ժամանակ, հասարակական կարգի պահպանման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումների շրջանակներում, ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը Երևան, Գյումրի և Էջմիածին քաղաքների առանձին փողոցներում: ք. Երևան Հունիսի 22-ին ժամը 10-ից փակ են Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների առանձին ուղղություններ: Երթևեկելի

Բրիտանիան քվեարկում է. Բոլոր մանրամասները բրիտանական հանրաքվեի մասին. BBC

2016թ. հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայի և Ջիբրալթարի բնակչությունը պետք է որոշի առաջիկա տասնամյակների զարգացման վեկտորը՝ պատասխանելով համաժողովրդական հանրաքվեի դրված հարցին. «Պե՞տք է արդյոք Մեծ Բրիտանիան շարունակի անդամակցել Եվրամիությանը, թե՞ պետք է դուրս գա դրա կազմից»։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։ Վերը նշված բովանդակությամբ հանրաքվե անցկացնելու հարցը Բրիտանիայի ներքաղաքական օրակարգում հայտնվեց, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ

Բնակչության թվաքանակը պաշտոնական թվերով նվազել է մոտ 200 հազարով. Գագիկ Մակարյան. «Ժողովուրդ»

Բայց ամենակարեւոր ցուցանիշը՝ Հայաստանի բնակչության վերաբերյալ, որ ԱՎԾ-ն վերջերս հրապարակել էր, այն է՝ եթե նախկինում խոսում էինք 3 մլն 100 հազար պաշտոնական բնակչի մասին, ապա հիմա այդ թիվը կազմում է 2.9 մլն, գուցե մի փոքր ավել։

Ղազախստանի խորհրդարանը հավանության է արժանացրել դեղորայքների մասով ՀՀ-ի միացումը ԵՏՄ-ի շուկային. «ՏԱՍՍ»

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները հավանության են արժանացրել դեղորայքի և բժշկական արտադրությունների մասով ՀՀ-ի միացումը ԵՏՄ-ի ընդհանուր շուկային։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Այս որոշումը մեկնաբանել են Ղազախստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարարությունից՝ հայտնելով, որ այսպիսով ԵՏՄ անդամ պետությունների տարածքում դեղորայքի և բժշկական արտադրությունների մասով սահմանվում են միասնական սկզբունքներ և օրենքներ։ Տեղեկացնենք, որ դեղորայքի

Գերմանացի վերլուծաբան. Սանկտ Պետերբուրգի հանդիպումն ավարտվեց ամենանվազագույն արդյունքներով. «168 ժամ»

«Պետք է շուտափույթ հստակեցնել նախագահների հերթական հանդիպման ժամկետները»,- այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ գնահատելով Սանկտ Պետերբուրգում կայացած ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված եռակողմ Սարգսյան-Պուտին-Ալիև գագաթաժողովի արդյունքները։ Գերմանացի վերլուծաբանը նշեց, որ հանդիպումն ուշագրավ էր այն տեսանկյունից, որ Ռուսաստանը, որը փորձում էր հակամարտության գոտում իր գերիշխող դիրքերը հաստատել ապրիլյան քառօրյա

Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց թիմային 6-րդ տեղը

Բուխարեստում ավարտվեց հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին Հայաստանը մասնակցեց ինը մարզիկով: Մեր ըմբիշներից միայն 60 կգ քաշային Գեւորգ Խումարյանին հաջողվեց մեդալ նվաճել: Նա արժանացավ բրոնզի: Թիմային պայքարում Հայաստանի երիտասարդական հավաքականը զբաղեցրեց 6-րդ տեղը: Առաջնությանը մասնակցում էր 30-ից ավելի երկիր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ֆրանսիան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում է փորձում կազմակերպել. «Հրապարակ»

Սանկտ Պետերբուրգում վստահության ամրապնդման միջոցառումների մասին համաձայնություն ձե՞ռք է բերվել։ Եռակողմ հայտարարության մեջ կոնկրետացված է միայն դիտորդների թվաքանակի ավելացման վերաբերյալ պայմանավորվածությունը, բայց նաեւ ակնարկ կա «այլ հարցերի» վերաբերյալ համաձայնության գալու պատրաստակամության մասին։ Այս իմաստով պետերբուրգյան քննարկումները կարելի՞ է համարել «միջանկյալ»՝ Վիեննայից հետո եւ Փարիզից առաջ։ Նման ենթադրությունը, կարծես, գոյության իրավունք ունի։ Դա է հուշում Ֆրանսիայի

«Santa Fe»-ի սեփականատերը ծառերը պահպանում է, բայց արմատները՝ կտրատում

Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը վերջին տարիների Երեւանի գրեթե բոլոր քաղաքապետերը խոստացել են` վերջ կանաչ տարածքների հաշվին շինարարությանը: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի օրոք անգամ ավագանու որոշմամբ հաստատվել են Երեւանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման եւ օգտագործման կանոնները: Համաձայն դրանց` կանաչ տարածքների վարձակալները պարտավոր են դրանք պահպանել ու խնամել: Օպերայի հրապարակին հարող «Santa Fe» սրճարանի սեփականատերը

Եվրո 2016-ի փլեյ օֆֆի զույգերը

Երեկ ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարը: Հայտնի են դարձել ոչ միայն այն 16 ազգային հավաքականները, որոնք շարունակում են պայքարը, այլեւ փլեյ օֆֆի զույգերը: Հանդիպումները կայանալու են հունիսի 25-ին, 26-ին եւ 27-ին: Միմյանց հետ խաղալու են. Հունիսի 25-ին՝ Շվեյցարիա-Լեհաստան, Ուելս-Հյուսիսային Իռլանդիա, Խորվաթիա-Պորտուգալիա: Հունիսի 26-ին՝ Ֆրանսիա-Իռլանդիա, Գերմանիա-Սլովակիա, Հունգարիա-Բելգիա: Հունիսի 27-ին՝ Իտալիա-Իսպանիա, Անգլիա-Իսլանդիա: Այս փուլից

Ռուդիկ Հյուսնունց. Ադրբեջանի այդ անհեթեթությունները մենք չենք պատրաստվում մեկնաբանել. «Ժողովուրդ»

Երեկ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային կարգավորման շուրջ, ըստ որի՝ պետք է Ադրբեջանին հանձնվեն 5, ապա եւս 2 շրջաններ։ Մեկնաբանում է ԼՂՀ ԱԺ պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցը: – Պարոն Հյուսնունց, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930