Օրվա լրահոսը
Ակնոցներ` ցմահ դատապարտյալներին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի համագործակցության արդյունքում կնքված պայմանագրի շրջանակներում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում շահագործման հանձնվեց դատապարտյալների համար նախատեսված մարզասրահը: Բացմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը, պատվիրակ Լորանս Կուտյուր-Գանյոն, քրեակատարողական վարչության և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը: Նույն
Մայրաքաղաքի բարեկարգված բակերում այս տարի կտեղադրվի շուրջ 200 մանկական խաղ և մարզական գույք
Բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում մայրաքաղաքում տրվել է վարչական շրջաններին մանկական խաղերի ու մարզական գույքի տրամադրման մեկնարկը: Աշխատանքների ընթացքին հետևել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով ծրագրի մանրամասները՝ պատասխանատուները նշել են, որ դրանք կբաշխվեն ըստ վարչական շրջանների և կտեղադրվեն բարեկարգված բակերում: «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում միայն այս տարի շուրջ 200 մանկական
Սողոմոն Թեհլերյանի որդի. Ես չեմ հիշում, որ հայրս երբևէ թեկուզ մեկ վատ բառ ասեր թուրքերի մասին. The Independent
Բրիտանական հանրահայտ The Independent-ը հոդված է հրապարակել հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի որդու՝ Սողոմոն կրտսերի վերաբերյալ, որը հոր մասին հիշողություններ է պատմել և ուշագրավ մի շարք հայտարարություններ արել։ Սողոմոն կրտսերը, որն արդեն 86 տարեկան է, ապրում է ԱՄՆ-ում և ասել է, որ Թալեաթ Փաշայի սպանության մասին հորից առաջին անգամ լսել է, երբ տասը տարեկան էր։ Հայ
ՄՕԿ-ը Ռուսաստանին ամբողջապես չզրկեց օլիմպիական խաղերից
Միջազգային օլիմպիական կոմիտեի եւ առաջատար մարզական ֆեդերացիաների ղեկավար կազմերը երեկ Լոզանում կայացած ՄՕԿ-ի վեհաժողովում միաձայն հավանություն տվեցին թեթեւաթլետիկական ֆեդերացիաների ասոցիացիայի՝ Ռուսաստանի թեթեւ աթլետիկայի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու որոշմանը: Դա անսպասելի չէր, քանի որ ավելի վաղ ՄՕԿ-ի գործկոմը լիակատար հարգում, ողջունում եւ աջակցում է այդ մարզական կազմակերպության դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը
«20-րդ դարի հանցագործությունների մեղսակցությունից դուրս գալու ուխտագնացություն». Հրանուշ Խառատյանը՝ Հռոմի պապի այցելության մասին (Տեսանյութ)
Վարդան Դեւրիկյանի կարծիքով՝ Հռոմի պապը խաղաղության ուղերձը կբերի
Վիճաբանություն հանգստյան գոտում. կողմերից մեկը կաթսայով հարվածել է մյուսի դեմքին
Հունիսի 21-ին, ժամը 15.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի կտրած պատռած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1967 թ. ծնված Վարդան Մ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13-ի սահմաններում, Ենոքավան գյուղում գտնվող հանգստյան գոտու դարպասների առջև Վիգեն կամ Վահագ անունով անձը վիճաբանել է իր
Կարելի է նաև թշնամու ձեռքը սեղմել. ՀՀԿ պատգամավոր (Տեսանյութ). «Ա1+»
Պուտին- Սարգսյան – Ալիեւ եռակողմ հանդիպումը կողմերին ժամանակավոր խաղաղություն կտա, կարծում է ԱԺ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանը ու հավելում, որ խոսքը կարճ ժամանակի մասին է. «Ես համոզված եմ, որ Ադրբեջանը ցանկացած հնարավորության դեպքում կփորձի խախտել հրադադարի ռեժիմը»: Գագիկ Մելիքյանի համոզմամբ՝ Ադրբեջանի թիկունքում հստակ կանգնած է Թուրքիան: Ինչ վերաբերում է Սարգսյան- Ալիեւ ձեռքսեղմմանը նա ասաց. «Դա
«Ժամանակակից Թուրքիան վերածվում է Օսմանյան Թուրքիայի». Հ. Նաղդալյան
Հունիսի 22-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում քննարկման դրվեց ` « Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» թեմայով զեկույցը, որի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես եկավ ելույթով` խստագույնս դատապարտելով Թուրքիայում տիրող ժողովրդավարական իրավիճակը: Շնորհակալություն հայտնելով համազեկուցողներ Գոդսքեսենին և Վուցկովիչին, զեկույցի վրա կատարած զգալի աշխատանքի և դրա համապարփակ բնույթի համար`Հերմինե Նաղդալյանը իր
«Այս կյանքում ամեն ինչ հնարավոր է»
24 տարվա ընդմիջումից հետո դիրիժոր Արա Մարկոսյանը կկանգնի օպերային թատրոնի դիրիժորական վահանակի առջեւ Մշակութային որեւէ գործչի, նույնիսկ ճանաչված, ներկայացնելիս հաճախ բավական է նշել նրա դասախոսի անունը, ասել է թե՝ ում ղեկավարությամբ է կրթվել: Կային ժամանակներ, երբ դիրիժոր Արա Մարկոսյանի մասին խոսելիս, որպես օրենք, հնչեցնում էին երաժշտի երկու պրոֆեսորների անունները: Նրանք են՝ հայ դիրիժորական արվեստի իսկապես
Գագիկ Մինասյանը հնարավոր պատերազմի մասին. «Միշտ պետք է պատրաստ լինել վատագույնի»
ԼՂՀ հարցը կդառնա՞ Հայաստանում հերթական իշխանափոխության առիթ
Ամատունի Վիրաբյան. Նժդեհը ստիպված էր հարաբերվում գերմանական իշխանությունների հետ (Տեսանյութ)
Ամատունի Վիրաբյանը համարում է, որ ռուսները այս խնդրին նայում են սեւ եւ սպիտակ գույներով
Եվրոպայի առաջնությունում ուժեղագույնները տարանջատվում են
Ֆրանսիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 2016 թ. առաջնությունում աստիճանաբար տարանջատվում են մասնակից 24 ազգային հավաքականներից այն թիմերը, որոնք պայքարը կշարունակեն փլեյ-օֆֆում եւ նրանք, ովքեր լքում են մրցաշարը: Խմբային պայքարը դեռ չի ավարտվել, բայց հայտնի են հաջորդ փուլ անցած երկրների անունները, որոնց թիվը դեռ շատանալու է: Դրանք են Ֆրանսիան, Շվեյցարիան, Ուելսը, Անգլիան, Գերմանիան, Լեհաստանը, Իսպանիան Խորվաթիան, Իտալիան
Մեսսին գերազանցեց Բատիստուտայի ռեկորդը. The Mirror
Աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լեո Մեսսին «Կոպա Ամերիկա» մրցաշարի կիսաեզրափակիչ խաղի 32-րդ րոպեին գրավեց ամերիկացիների դարպասը, այդպիսով 55-րդ գոլը խփելով Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական The MIrror-ը։ Ամերիկացիների դարպասը խփած գոլի շնորհիվ Լեո Մեսսին գերազանցեց արգենտինացի մեկ այլ լեգենդար ֆուտբոլիստի՝ Գաբրիել Բատիստուտայի ռեկորդը, որին հաջողվել էր 54 գոլի հեղինակ դառնալ անցկացրած
Ինչո՞ւ էր Սանկտ-Պետերբուրգում այդքան ուրախ Ալիեւն, ըստ Գագիկ Մինասյանի (Տեսանյութ)
ՀՀԿ-ական գործչի կարծիքով Հայաստանն ունի եւ շահելու եւ կորցնելու հնարավորություն
Մալխաս Ամոյանը վերջին վայրկյանին պարտվեց ադրբեջանցուն
Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Այսօր Հայաստանից պայքարի մեջ մտել են չորս ըմբիշներ, որոնցից երկուսն արդեն պարտություն են կրել: Հատկապես ցավալի էր մեկնարկային գոտեմարտում բացարձակ առավելությամբ հաղթած 66 կգ Մալխաս Ամոյանի պարտությունը ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին: Մեր ըմբիշը շատ արագ 6-0 հաշվով առավելություն ձեռք բերելով, ըստ երեւույթին ժամանակից շուտ հավատաց հաղթանակին ու համեմատաբար
Դոպինգային սկանդալներ. քաղաքականությո՞ւն, թե՞ մաքուր սպորտ
Թեթեւ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ մարզաձեւի Ռուսաստանի հավաքականը հեռացվել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերից: Այս որոշումը դեռ պատք է հաստատվի կամ մերժվի այսօր կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում: Ընդորում, արտասահմանյան որոշ լրատվամիջոցներ վստահեցնում են, որ ՄՕԿ-ի օրակարգում քննարկվելու է նաեւ Ռուսաստանին ընդհանրապես օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկելու հարցը: Ռուսաստանն այս ամենը որակում է որպես իր
Ամատունի Վիրաբյան. «Հռոմի պապի արխիվներում մեզ հետաքրքրում են Ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը» (Տեսանյութ)
«Խնդիրն այն է, որ նրանք կա՛մ լատիներեն են, կա՛մ ֆրանսերեն եւ թարգմանության խնդիրներ կան»
Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական իշխանությունները ցայտնոտի մեջ են. Независимая Газета
Հոդվածագրի տեղեկություններով՝ ապրիլյան դեպքերի հետևանքով շատերը լքեցին Հայաստանը, իսկ հողեր պետք են այնքան ժամանակ, քանի դեռ կան մարդիկ, որոնք ապրում են դրա վրա։
«Ապրիլյան պատերազմը եւս դառնալու է հետաքննության առարկա».-Ստյոպա Սաֆարյան
Ըստ Սաֆարյանի` այդ մասին է վկայում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը
Ծնունդդ շնորհավոր, Մաեստրո, հանճարե՛ղ ծնունդդ….
Անդրադարձ 14 տարի անց Այս ահազանգը տպագրվել է «Առավոտ» օրաթերթում 2002թ. հունվարի 19-ին: Հրապարակումից մեկ օր առաջ Արամ Աբրահամյանը իր հոգեպահուստից վճարեց եւ միացնել տվեց արվեստանոցի «լույսը»: Մեկ օր անց ԱԺ պատգամավոր, «Հրազդանի» Աշոտ Աղաբաբյանը տասը տարով կանխավճարեց արվեստանոցի էլեկտրաէներգիան, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Պոետի վերադարձը» ֆիլմի համար չտեսնված մինիմալ գներով պատվիրեց Ջիվանու արձանը եւ նրան
Հովիկ Աբրահամյան. Հայաստանն առաջատարն է ԱՊՀ երկրների շարքում տնտեսության ազատության և գործարարությամբ զբաղվելու ցուցանիշներով
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մասնակցել է «ՏՏ արտապատվիրում և ներդրումներ» խորագրով տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գիտաժողովին: Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրի, բավարար ենթակառուցվածքների առկայությունը, արտահանման ընդլայնման ներուժ ունեցող ոլորտների զարգացումն ու այդ ոլորտներում առկա մրցակցային առավելություններն այն հիմնական գործոններն են, որոնք Հայաստանը գրավիչ և հետաքրքիր են դարձնում ներդրողների համար:
15-ամյա աղջիկը չափահաս տղամարդկանց մեղադրում է իր նկատմամբ բռնի սեռական գործողություններ կատարելու մեջ
Քննությունը կպարզի՝ բռնություն եղե՞լ է
Աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու վերաբերյալ քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ
2015 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղու թիվ 5/7 հասցեի դիմաց գտնվող կամրջի մոտեցման հենապատի բետոնի ամրացման համար մետաղյա վահանները հաշվելու ընթացքում շինարարության բանվոր Ռազմիկ Ա.-ն կանգնել է բետոնին հենված վահանի վրա, որի ժամանակ հողի շերտը պոկվել, թափվել է նրա վրա, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ ՀՀ
Ադրբեջանցիների պահանջով հանվել են Իգդիրի հայերեն ցուցանակները. «Հաբերլեր»
Հայ-թուրքական սահմանի Իգդիրի Թուզլուջա շրջանի հայատառ ցուցանակները, որոնք տեղադրվել էին շրջանի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, հանվել են այդ վայրերում բնակվող ադրբեջանցիների պահանջով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։ Թուզլուջա շրջանի մուտքի կամարին 4 լեզվով գրված թուրքերեն, քրդերեն և անգլերեն նույնաբովանդակ արտահայտությունների կողքին գրված էին նաև «Բարի եկաք» և «Ցտեսություն» արտահայտությունները։ Այս փաստը դուր
Կարճ ժամանակում կանխեք կնճիռների գոյացումը
Մեղրի պարունակությամբ քսուքներն օգտագործում են ոչ միայն կանայք, այլ նաեւ տղամարդիկ։ Եթե սափրվելուց հետո օգտագործում են նման քսուք, ապա մաշկը դառնում է ավելի փափուկ, առաձգական եւ ուշ է ծերանում։ Մեղրն ունի հակամանրէային, արյունահոսությունը դադարեցնող ազդեցություն, ինչը շատ կարեւոր է դեմքի մաշկի խնամքի դեպքում, հատկապես սափրվելուց հետո։ Մեղրաջուր՝ դեմքի մաշկի համար. 1 ճաշի գդալ մեղրի համար
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԱԽ նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գևորգյանին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը շնորհավորել է Արմեն Գևորգյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ա. Հարությունյանը բարձր է գնահատել Ա. Գևորգյանի արհեստավարժությունը և համոզմունք հայտնել, որ տարիների ընթացքում տարբեր բարձր պաշտոններում նրա ձեռք բերած գիտելիքներն ու փորձը լավագույնս կնպաստեն ինչպես
Ավետիք Իշխանյան. Ժիրայր Սեֆիլյանի գործը սարքովի է, շինծու եւ կեղծ (Տեսանյութ)
Ավետիք Իշխանյանը վստահ է, որ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Հաջիև. Հայաստանի գործողությունները հակասում են բանակցությունների տրամաբանությանն ու էությանը. APA.az
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի արտահայտած մտքերին, որոնք հնչել էին 2016թ. հունիսի 20-ին ՌԴ հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած հանդիպումից հետո։ Այս մասին տեղեկացնում է APA.az լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ Նալբանդյանը մեղադրել էր Ադրբեջանին բանակցային գործընթացում ոչ կառուցողական
Ջերմուկում հայաստանցի վեց գրոսմայստերներ առաջատարների տասնյակում են
Ջերմուկ առողջարանային քաղաքում ընթացող գրոսմայստեր Կարեն Ասրյանի 9-րդ հուշամրցաշարում, որին մասնակցում են յոթ երկրների 62 շախմատիստներ, վեցերորդ տուրից հետո միանձնյա առաջատարի դերն ստանձնել է բելառուսցի Անդրեյ Ժիգալկոն՝ 5,0 միավորով: Նրանից կես քայլ ետ են մնում միանգամից յոթ գրոսմայստերներ, որոնցից վեցը ներկայացնում են Հայաստանը: Նրանք մրցաշարային աղյուսակում դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. Կիրիլ Ստուպակ, Զավեն Անդրիասյան, Վլադիսլավ
ՀՀ ոստիկանության օտարերկրյա գրանտներով ստացած գույքը
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ներկայացնել ՀՀ պետական մարմինների կողմից ստացված օտարերկրյա դրամաշնորհների մասին շարքը: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ ոստիկանության կողմից 2005-2015թթ.-ին ստացված դրամաշնորհներին: «Գրանտակեր չենք» Նախ և առաջ նշենք, որ ոստիկանությունը բոլոր հնարավոր միջոցներով հետաձգում էր տեղեկատվության տրամադրումը: Այսպես, եթե տարբեր նախարարություններից դրամաշնորհների մասին տեղեկատվությունը կարողանում էինք ստանալ ամենաշատը մեկ ամիս ժամկետում, ապա ոստիկանության


















































