Օրվա լրահոսը
«Ժիրայր Սեֆիլյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է». Գեւորգ Սաֆարյան
«Նրանք, որոնք պայքարում են հանուն արդարության, հայտնվում են ճաղերի հետեւում»,- Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման վերաբերյալ լրագրողի հարցին նիստից հետո ասաց Գեւորգ Սաֆարյանը: Հիշեցնենք, որ այսօր դատարանը շարունակում էր Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործի քննությունը: Հիշեցնենք նաեւ, որ Շուշիի
Երևանում հանդիպել են Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը
Հունիսի 22-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: Նախարար Նալբանդյանն իր գործընկերոջը ներկայացրեց Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթաժողովի արդյունքները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի
ՏՀՏ ոլորտում 3-4 հազար որակյալ կադրերի պակաս կա
«Մեր հիմնական նպատակը որակյալ կրթությունն է: Մինչև մեր հանրակրթական հաստատություններում մենք այդ որակյալ կրթությունը չստանանք, խոսել որակի մասին անիմաստ է: Քանի որ այսօր մեր հաստատված աշխատատեղերից պահանջարկը շատ ավելին է, քան կրթական հաստատությունները կարողանում են առաջարկել»,- այսօր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի՝ Սինոփսիս Արմենիա ընկերության գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ այցելության ժամանակ ասաց Սինոփսիս Արմենիայի
Արցախի վարչապետը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և «Էյ Թի Փի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) բարեգործական ծրագրի փոխտնօրեն Արթուր Հարությունյանին: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը` ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության շուրջ հայությանը համախմբելու ուղղությամբ: Հանդիպմանը հյուրերը
Ոստիկանները բերման ենթարկեցին Սեֆիլյանին սատարող կանանց. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Միջադեպ դատարանի բակում` Սեֆիլյանի դատական նիստի ժամանակ
Մեր խնդիրն է ամրապնդել գիտություն-կրթություն-բիզնես կապը. Լևոն Մկրտչյան
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Սինոփսիս Արմենիա ընկերության գիտաարտադրական կենտրոն և ուսումնական դեպարտամենտ: Նախարարը շրջայց է կատարել ուսումնական դեպարտամենտում, որտեղ այդ պահին ընթանում էր բակալավրական կուրսում սովորողների դասապրոցեսը: Սինոփսիս Արմենիայի ուսումնական դեպարտամենտում հիմնականում ընդգրկված են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ԵՊՀ-ի և այլ բուհերի ՏՏ ոլորտի մասնագիտություններով սովորող ուսանողներ: Նրանք բուհին զուգահեռ մրցութային
Էդվարդ Նալբանդյան. Սանկտ-Պետերբուրգում որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Իր մտքի գոհարներով հայտնի Ադրբեջանի նախագահականի պաշտոնյա Նովրուզ Մամեդովը հանդես է եկել պետերբուրգյան հանդիպման վերաբերյալ մեկնաբանություններով։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ Էդվարդ Նալբանդյան. Այդ պաշտոնյան՝ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Վերջին հանդիպման ժամանակ նա ներկա է գտնվել միայն աշխատանքային ճաշին, որի
Պայթյուն Վարդենիսում
Հունիսի 22-ին, ժամը 16.48-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով մահացել է քաղաքացի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 15.00-ի սահմաններում Սաշա Գրիգորյան փողոցի տներից մեկին կից ավտոտնակում հայտնաբերվել է 1984 թ. ծնված Գ. Շ.-ի դին: Փրկարարները քաղաքացու դին մոտեցրել են շտապօգնության
Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել
Ժիրայր Սեֆիլյանին կալանավորել-չկալանավորելու դատական նիստը դռնփակ է
2015-ին Ադրբեջանին մատակարարված ռուսաստանյան սպառազինության քանակը. razm.info
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հրապարակվել է 2015 թ. Ռուսաստանի՝ Ադրբեջանին մատակարարած սպառազինության ցանկի, այդ թվում՝ տանկերի, հետևակի մարտական մեքենաների (ՀՄՄ) և խոշոր տրամաչափի հրետանային միջոցների հայտարարագիրը: Հարկ ենք համարում շեշտել, որ սրանք ոչ թե նոր պայմանագրեր են, այլ նախկինում կնքված պայմանագրերով արտադրված զենքի փոխանցումներ: Ըստ Ռեգիստրի՝ 2015-ի ընթացքում Ռուսաստանն Ադրբեջանին փոխանցել է 25 միավոր տանկ, 30 միավոր ՀՄՄ և 12
Հայկ Խանումյանին առևանգելու գործով մեղադրյալը կալանավորված է
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված ՀՀ Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված Էրիկ Ռադիոնի Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար: ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ` բավարարվել է մեղադրյալ Է.Ռ.Պողոսյանի նկատմամբ երկու ամիս ժամկետով
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Հունիսի 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավ արևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ը էապես չի փոխվի, 27-ին կբարձրանա 2-3
«Գործը կարել են». Արմեն Մարտիրոսյանը` Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության մասին (Տեսանյութ)
«Ցանկացած մարդու կարելի է ահաբեկել, կաշառք տալ եւ համապատասխան ցուցմունքը ստանալ»,-ասում է «Ժառանգության» փոխնախագահը
Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից
Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնց ընթացքում յուրօրինակ հաշվետվությամբ ներկայացվում են նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների ձեռք բերած գիտելիքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող ավագ խմբերի դպրոցահասակ բոլոր երեխաները հանդեսների ավարտին քաղաքապետարանի կողմից ստանում են ուսումնական իրենց առաջին նվերները. դպրոցական պայուսակներ՝ 13 անուն անհրաժեշտ դպրոցական պարագաներով, այդ թվում` գրենական
ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կենտրոնական գրասենյակ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր այցելել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության կենտրոնական գրասենյակ և հանդիպել կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ։ Հանդիպմանը նաև մասնակցել են ԱՄՆ դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, նույն բաժնի քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը և ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանը, կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։ Վարդան Օսկանյանը հյուրերին ներկայացրել
Այս տարի նախատեսվում է կրկնապատկել ծիրանի արտահանման ծավալները
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է «Սպայկա» ընկերություն` թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման գործընթացի կազմակերպման աշխատանքները դիտարկելու նպատակով: «Այս տարի բնակլիմայական պայմաններից ելնելով ծիրանը շուտ է հասունացել, և արտահանման աշխատանքներն ավելի վաղ են սկսվել: Եթե անցած տարվա հունիսի 22-ի դրությամբ արտահանվել էր 2710 տոննա ծիրան, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում արդեն արտահանվել է 5675 տոննա:
Գոռոզ, իրեն սուլթան երեւակայող Էրդողանը ներողություն չի՞ խնդրի
Ռուսաստանը ցանկանում է վերականգնել Թուրքիայի հետ հարաբերությունները` առաջին հերթին «Թուրքական հոսք» գազատարի նախագծի իրագործումը կասկածի տակ չդնելու համար՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցում նկատեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը` անդրադառնալով Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ ճանապարհային քարտեզի հրապարակմանը, ռուս-թուրքական լարված հարաբերություններին, ՌԴ-ի ներկայացրած պահանջներին: «Փաստորեն, երկու երկրները ներկայումս խստապես ցանկանում են հարաբերությունների կարգավորում, սակայն, ինչպես հայտնի է,
Գայանե Առուստամյանի գործով նոր ապացույցներ կներկայացվեն
2016 թ. հունիսի 21-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ ոստիկանության՝ ընդդեմ Գայանե Առուստամյանի՝ վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Գայանե Առուստամյանը՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր Գ. Առուստամյանի ներկայացուցչի՝
Գյումրու քաղաքապետարանը դատի կտա Ջիվանու ու Շերամի արձանները ջարդուխուրդ արած վարորդին (Տեսանյութ, ֆոտոշարք)
Մարտի 13-ին 64-ամյա Վարդգես Երեմյանը իր «Օպել» մակնիշի մեքենայով բախվել էր Գյումրու կենտրոնական զբոսայգու՝ «Գորկու սադի» դիմաց գտնվող Ջիվանու ու Շերամի արձաններին ՝ջարդուխուրդ անելով դրանք: Գյումրու քաղաքապետարանն էլ վերանորոգման համար արձանները հանձնել էր հեղինակին՝ քանդակագործ Արտուշ Պապոյանին: Այսօր քանդակագործի արհեստանոցից տեղափոխեցին ու տեղադրեցին աշուղների վերանորոգված արձանները: Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե
Կմնա ձեր խղճի վրա. Ղազախստանի դեսպանը՝ Նազարբաեւի նկարները Հառիճ գյուղից աղբամանը նետելու մասին
Ես կարծում եմ, այն, ինչ արվեց այստեղ, այնքան էլ իմաստուն որոշում չէր, որովհետեւ մենք երբեք չենք միջնորդել այդ փողոցը Նազարբաեւի անունով կոչելու համար եւ չենք էլ միջնորդի հակառակ որոշման համար:
«Մեր տեղեկություններով` մայիսի 20-ին նման միջադեպ չի եղել, որ ձերբակալվեն ինքնաձիգերով մարդիկ». Անդրիաս Ղուկասյան
«Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը դառնալու է իմիջային կորուստ»,-ասում է նա:
Ավտոմեքենան ընկել է գետը. հայտնաբերվել է վարորդի դին
Հունիսի 22-ին, ժամը 15.23-ից դեպքի վայրում աշխատել են հատուկ ջրափրկարարական ջոկատից և Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկներ: Փրկարարները Դեբեդավան գյուղի մոտակայքում հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Մ.-ի դին: Ժամը 15.51-ին դին դուրս է բերվել գետից: *** Հունիսի 21-ին, ժամը 06.34-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի
Բունդեսթագի բանաձեւի ընդունումը մեծ օգուտներ կարող է պարգեւել Հայաստանին
Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի` հիշաչար բնավորությամբ եւ փառասիրությամբ հայտնի Էրդողանը Բունդեսթագի որոշումն ընկալում է որպես «անձնական վիրավորանք»: – Պարոն Գաբրիելյան, հունիսի 2-ին գերմանական Բունդեսթագը պատմական որոշում ընդունեց: Բանաձեւով ոչ միայն ճանաչվեց Հայոց ցեղասպանությունը, այլեւ Եվրոպայի առաջատար երկիրը, որն Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան Թուրքիայի գլխավոր դաշնակիցն էր, ընդունեց իր պատասխանատվությունը կատարվածի համար: Ձեր կարծիքով՝ որպես Թուրքիայի
Որդեկորույս ծնողներին մոտեցավ նախագահականում մի հանդիպման մասնակցող դատական հոգեբան Էլդա Գրինը (Տեսանյութ). «Ա1+»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չնայած օրերս մերժել է բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մոր բողոքը, սակայն մայրը դեռ արդարություն է փնտրում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ Արթուր Ղազարյանը ինքնասպանություն է գործել, սակայն մայրը նշում է՝ որդու դին խոշտանգված է եղել: «Պռոշները ներսից կպած, մատները կապտած, գլխին ուռուցք ուներ: Ուղեղը զեղված է եղել եւ ես նկարներն ունեմ»:
«Թուրքիան մինչև այժմ ունի պարետային ժամի օրենքներ». ԵԽԽՎ-ում քննադատում են Թուրքիային
Ինչպես արդեն տեղեկացրել ենք այսօր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստին քննարկվեց «Ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը Թուրքիայում» զեկույցը: Այն ներկայացրին հեղինակներ՝ Նորվեգիայի պատգամավոր Ինգեբյորգ Գոդսկեսենի և Սերբիայի պատգամավոր Նատաշա Վուցկովիչը: Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակներն իրենց մտահոգությունները հայտնեցին Թուրքիայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության ոլորտում գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ: Օրինակ` հոլանդացի պատգամավոր Փիթեր Օմցիգը (լուսանկարում) հայտարարեց. «Թուրքիան,
«Լիսկաների» արսենալները դատարկեք». Չուգասզյանը` Սեֆիլյանի տանը զենք փնտրելու մասին
«Բանտարկությամբ Սեֆիլյանին չեն կոտրելու»,-ասում է Գարեգին Չուգասզյանը
Սերժ Սարգսյանը մեկնել է Արցախ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
81-ամյա կնոջը տանից դուրս են արել, բայց ծերանոց էլ չեն թողնում
Ասում են` կխայտառակվենք Մալաթիա-Սեբաստիա համայնքի Օհանովի 32 շենքին կից ավտոտնակ. սա 81-ամյա Էմմա Բադալյանի հասցեն է: 20 տարի Հանրապետության հրապարակին հարող տարածքում ապրելուց հետո տիկին Էմման օր ծերության հայտնվել է անմարդկային պայմաններում: Արդեն տասը տարի մեծահասակ այս կինն ամառ-ձմեռ այդ ավտոտնակում է ապրում: Երեք երեխա ունի՝ երկու դուստր, մեկ որդի, սակայն նրանցից որեւէ մեկը մորը


















































