Օրվա լրահոսը
Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության
Փորձ է արվում ներկայացնել, թե իբր Լևոն Քոչարյանի մարմնի վրա առկա բռնության հետքերն առաջացել են ինքնավնասման պայմաններում. Էրիկ Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահին պարզաբանելու համար թե ինչ փուլում է գտնվում ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Քոչարյանի այն գործը, որի շրջանակներում վերջինս ունի տուժողի կարգավիճակ։ Հանրության աչքի առաջ է եղել, թե ինչպես են ոստիկանները բռնության ենթարկում Լեւոն Քոչարյանին, ընդ որում՝ քննության ընթացքում անձինք են հարցաքննվել,
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված 9 ամսական երեխան մահացել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին , ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մայիսի 7-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երեխան վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ մահացածը մարզերից մեկի բնակիչ 9 ամսական աղջնակ է։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Մերձավանի դպրոցում միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնց տարածումը կարող է թիրախավորել երեխաներին, ինչը ՄԻՊ-ն անթույլատրելի է համարում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի համատեքստում դեսպան Սոֆիանոպուլոսը հայտնել է Հունաստանի լիակատար աջակցությունը
Մայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝
ՄԻՊ Անահիտ Մանասյանը ԱԺ-ում ծեծկռտուքն անհարիր համարեց ժողովրդավարական երկրի խորհրդարանին
Անահիտ Մանասյանն անդրադարձավ պատգամավորների քննադատություններին․ Լիլիթ Գալստյանի քննադատությունների առնչությամբ ասաց՝ իր ղեկավարած ինստիտուտը քննադատում է մարդ, որի ներկայացրած քաղաքական ուժը ՄԻՊ-ի պաշտոնում քաղաքական գործչի էր առաջադրել։
Ալեն Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների եւ ապօրինի պահվող անձանց խնդրին
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահին Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր
Մեր ընտանիքներում ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դաստիարակում է բռնության քարոզով, անհանդուրժողականության ու ջունգլիների օրենքներով. Ժաննա Անդրեասյան
Դպրոցը բազմաթիվ խնդիրներ ունի, այո, բազմաթիվ խնդիրներ կան ուսուցիչների որակի, հմտությունների, ցանկացած այլ ուղղություններով։ Բայց ոչ ոք երբեք չպետք է ուսուցչի հետ վարվի այնպես, ինչպես տարածված տեսագրության մասնակիցները։ Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ։ Որոշ դեպքերում նաև՝ զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Ուշադրություն Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևան քաղաքում՝ Մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ
Ծաղկեպսակների և մեխակների գնումը վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվել է ողջ 2025 թվականի կարիքների համար՝ սգո և հիշատակի արարողությունների նպատակով. պարզաբանում
Այսինքն, հոդվածում առկա ենթադրությունը, թե գնումն իրականացվել է փետրվարի 3-ին՝ որևէ կոնկրետ միջոցառման համար, իրականությանը չի համապատասխանում:
«ՀՖՖ անվտանգության պետը բռունցքով հարվածել է խաղադաշտում հայտնված անչափահաս երկրպագուի դեմքին»
Բռունցքով հարվածում է երեխայի դեմքին: Հատկանշական է, որ երեխան արդեն իսկ «բռնված» էր և դիմադրություն ցույց չէր տալիս։
Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը չկայացավ
Հակակոռուպցիոն դատարանում Սեյրան Օհանյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց գործով այսօր նշանակված դատական նիստը չկայացավ դատախազ Գորիկ Հովակիմյանի՝ արձակուրդում գտնվելու պատճառով։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Լսի, ես քեզ ինչ եմ ասում, արա Լեւոն», «Ձուկ գողցող», «Ո՞ւր թռավ Լեւոն Քոչարյանը, փոքրիկ իշխանը»․ հերթական ծեծկռտուքն ԱԺ-ում
«Տղա ջան, ասացի, բոլոր էդ հարցերիդ պատասխանները կգնաս հորդ կհարցնես»,- Լեւոն Քոչարյանին ասաց Արթուր Հովհաննիսյանը
Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան
«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ԼՂՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի հոդվածը Մեր առօրյա խնդիրները ժամանակ ու ցանկություն չեն թողնում նախկինում ունեցած մեր հաջողությունների և ձախողումների մասին լուրջ մտորումների ու վերլուծությունների համար, մինչդեռ այսօրվա բացթողումների պատճառների մեծ մասը պետք է փնտրել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, կիսատ մնացած գործընթացների և հնարավոր, բայց չկայացած զարգացումների
Հայաստանի և Լյուքսեմբուրգի նախարարներն անդրադարձել են միջազգային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա՝ աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավյե Բետելի հետ։ Հայաստանի և Լյուքսեմբուրգի նախարարներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, որոնք տեղի են ունենում ներկա՝ աշխարհաքաղաքական անորոշումների պայմաններում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Քաղաքացիական
«Ես շատ վատ տպավորությամբ եմ դուրս գալիս այս նիստից, որովհետեւ խախտվում են իմ դատավարական իրավունքները»․ Էդգար Ղազարյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասաց․ «Ես վկայի հարցաքննությունը գնահատում եմ դրական, որովհետեւ վկան տվեց մի քանի կարեւոր պարզաբանումներ»։
2025թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է ծնելիության ամենացածր մակարդակը վերջին 100 տարիների ընթացքում. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը 2025թ․ առաջին եռամսյակում արձանագրվել է ծնելիության ամենացածր մակարդակը վերջին 100 տարիների ընթացքում։
ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը կարծում է, որ ընդդիմադիրները նախանձում են Աննա Հակոբյանին
«3000 տալիս էիք դասատուին, մի բուռում էլ՝ եղ ու կարագ, որ գային ցույցի»։
Պահանջում ենք անհապաղ ապահովել Լիլիթ Աղեկյանի կապը իր նախընտրած պաշտպանի հետ. հայտարարություն
«Իրավապահ մարմինների» անվան տակ հանդես եկող բանդաների ընդգծված հակամարդկային վարվելակերպը քաղաքացիների հետ շփման ընթացքում ցուցադրում է գործող ռեժիմի արժեքների ամբողջ ներկապնակը։
Խուլիգանը չի կարող կրթության ջատագով լինել
Ի՞նչ ծագումնաբանություն ունեն գերմաներեն «Bildung» եւ ռուսերեն «образование» բառերը Հնարավոր չէ, որ մարդը Ազգային ժողովի դահլիճում իրեն պահի խուլիգանի պես, իսկ այնուհետեւ գնա ինչ-որ մի այլ դահլիճ եւ քարոզի, թե որքան կարեւոր է կրթվելը: Այդ դեպքում պարզ չէ, թե ինչի համար է պետք կրթվել: Եթե խոսքը միայն գիտելիքներ ձեռք բերելու մասին է, ապա վաղը կամ
Պապիկյանը և Բորիս Պիստորիուսը քննարկել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԳԴՀ համագործակցության զարգացման հեռանկարները
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԳԴՀ համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել գործակցության ներկա մակարդակը և այն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի: ՀՀ պաշտպանության նախարարություն
Արսեն Թորոսյան. Փաստը մնում է այն, որ ԱԺ կողմից ընդունված օրենքը գրեթե չի գործում
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Առավոտյան գնում եմ աշխատանքի, ինչպես բոլորը շատ դանդաղ, քանի որ խցանում է։ Մեկ էլ տեսնում եմ մի հնարամիտ ԲՄՎ-ի վարորդ հանդիպակացով իջնում է, վերցնում եմ հեռախոսս, որպեսզի մոտ 5 տարի առաջ մեր կողմից ընդունած օրենքի համաձայն հեռախոսի հատուկ ծրագրով ֆիքսեմ խախտումը և ուղարկեմ ոստիկանություն։ Նկարում
Հրազդան գետից դուրս է բերվել ինքնասպանություն գործած քաղաքացու դին
Մայիսի 13-ին, ժամը 22։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին նետվել է Հրազդան գետը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների
«Արցախը սկսվում է ճառագայթներից. հորս վերնաշապիկը ճառագայթից կախված հորիզոն է». արցախցի պոետ
Բոլորովին վերջերս ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Հայ կրթական եւ մշակութային միության (հիմնադրամ) Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ (Գյումրու գրասենյակի պատասխանատու՝ Արա Նախշքարյան) եւ աջակցությամբ, ՀԱՄԱԶԳԱՅԻՆ Հայ կրթական եւ մշակութային միության կենտրոնական վարչության բարձր հովանու ներքո, տպագրվեց Ռոբերտ Եսայանի «Արյան համաստեղություն» գիրքը։ Ներկայացնում ենք գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Մարտիրոսյանի գրախոսականը՝ ժողովածուի մասին։ «ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ԽՈՐԱՆՆ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՌԻ» «Իսկ ինքնությունս
Արին Բերդի փողոցում հրդեհը մարվել է
Մայիսի 14-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական
Զինված ուժերին հարված հասցնող իշխանությունը ուզում է համոզել, որ բանակի մարտունակության, համալրվածության, զորակոչի սպառնալից վիճակի հիմքում պարզապես ֆինանսներն են. Տիգրան Աբրահամյան
Այն իշխանությունը, որը հայրենիքի պաշտպանության առաքելությունը նախ հավասարեցնում է սովորական մասնագիտական զբաղվածությանը, ծառայությունը վերածում զուտ աշխատանքի, իսկ հետո հերոս հռչակում ոչ թե կյանքը հայրենիքի համար զոհաբերման պատրաստ ծառայողին, այլ պարզապես հարկ վճարողին, զարմանում է, թե ինչո՞ւ են մարդիկ խուսափում ծառայությունից, ինչո՞ւ են մարդիկ երկմտում ընտրելու զինվորականի մասնագիտությունը կամ ինչո՞ւ են կադրային սպաներն ու պայմանագրայինները զորացրվում:
«Հայաստանը և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին». Ուիթքոֆ
Սթիվ Ուիթքոֆ. Շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական կարգավորմանը
Շինարարությունը կատարվել է առանց սպասելու տարիներ շարունակ ընթացող դատական գործընթացների ավարտին. ՍԴ դիմումից
Անդրանիկ Մանուկյանի գործի քննությունը Սահմանադրական դատարանը իր՝ մայիսի վեցի աշխատակարգային որոշմամբ նշանակել է 2025 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 11:00-ին: Այն հիմնավորել է. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից» պատճառաբանությամբ: Նշված գործն ունի մի շարք նյութական եւ ընթացակարգային նորմերի կոպիտ խախտումներ, որոնք, ցավոք, անտեսվել են Առաջին ատյանի դատարանից մինչեւ Վճռաբեկ դատարան, ավելին՝ արդար դատաքննության իրավունքի առումով՝ նաեւ
Թե՞ հիմա մոդան այն է, որ թողեք ոմանք վնգստան, թե կերա՜ն, թալանեցին, որ իրենց թալանածն անձեռնմխելի պահեն. Նիկոլ Փաշինյան
Փոխարինե՛նք մոդան նորակերտ պետականությամբ։
«Էդգար Ղազարյանը թիրախավորել է ՍԴ դատավորներին ու նպատակ է հետապնդել ՍԴ նկատմամբ վստահությունը խաթարել»․ ՍԴ աշխատակազմի ղեկավար
«Այս պահին մտքիս մի օրինակ է գալիս՝ Էդգար Ղազարյանն ասել է՝ ՍԴ դատավորը չի ամուսնանում հավանաբար այն պատճառով, որ վախենում է իր զավակներին կխժռի կամ կուտի»։


















































