Օրվա լրահոսը
Հայաստանում ազատությունից զրկված անձանց կեսից ավելին կալանքի տակ է, ինչը միջազգային չափանիշների տեսանկյունից անթույլատրելի է. Անահիտ Մանասյան
Ազգային ժողովը քննարկում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2024 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ու զեկույցը
Աշխատաժողովում քննարկվել են ընտրություններին ուղղված հիբրիդային սպառնալիքները
Այսօրվա աշխատաժողովը անդրադառնում է ժողովրդավարության ամբողջականությանը սպառնացող ամենահրատապ մարտահրավերներից մեկին՝ ընտրություններին սպառնացող հիբրիդային սպառնալիքներին: «Շվեդիան հաստատակամ է իր հանձնառության մեջ՝ պահպանելու ազատ ու արդար ընտրություններ», նշել է դեսպան Պատրիկ Սվենսոնը՝ Ֆոլքե Բեռնադոտ Ակադեմիայի (ՖԲԱ) և ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի համատեղ կազմակերպած՝ «Ընտրություններին ուղղված հիբրիդային սպառնալիքները» աշխատաժողովի ընթացքում։ Թվով 51 ներկայացուցիչներ պետական կառույցներից, այդ թվում՝ ընտրական
Պապիկյանը և ՄԹ զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդը քննարկել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությունը
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում հանդիպել է Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարար Լյուկ Փոլարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համագործակցությանը նոր թափ հաղորդել՝ երկու երկրներում պաշտպանության հարցերով կցորդներ նշանակելով: Անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային
23-ամյա վարորդը մեքենան վարում էր անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակներ
23-ամյա վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Երբեմն պարզապես պետք է մի կաթիլ ջուր ու մի բուռ գույն, որ երեխայի ներսում արթնանա մեծագույն երազանքը. Լուսինե Բարխուդարյան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի սրահներում կցուցադրվեն տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները՝ ջրի վրա նկարչությունից մինչև դասական տեխնիկաներ, որոնք արտացոլում են մանկական երևակայությունը, զգայական հուզումները և ազատ ստեղծագործելու խիզախությունը
Փաշինյանը և Գերտ Յան Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը բոլոր ուղղություններով: Վարչապետն ընդգծել է, որ ԵՄ հետ համագործակցությունը կառուցվում է փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և գործընկերության հիմքի վրա,
Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում
Հայաստանի թիմն արծաթե մեդալ է նվաճել քիմիայի Մենդելեևյան 59-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է մայիսի 5-13-ը Բրազիլիայի Բելու–Օրիզոնտի քաղաքում: Օլիմպիադային, որն անցկացվել է 3 փուլով՝ 2 տեսական և 1 փորձնական, մասնակցել է 40 երկրի 190 ներկայացուցիչ։ Հայաստանի թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը և
Մեր տնտեսվարողները ճիշտ են. Գեւորգ Պապոյանը` կոնյակագործների ցույցի մասին
Տնտեսվարողները Վրաստանի դեսպանատան մոտ են բողոքի ակցիա իրականացնում, որովհետեւ հասկանում են, որ խնդիրը ՀՀ կառավարության հետ չէ։
Թբիլիսին պատրաստ է հարաբերությունները սկսել մաքուր էջից. Կոբախիձեն բաց նամակ է հղել Թրամփին և ԱՄՆ փոխնախագահին
Իրակլի Կոբախիձեն նշել է, որ ավելի վաղ էլ է հրապարակային հայտարարություններ արել այդ մասին, սակայն դեռ պատասխան չի ստացել։
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով քննություն է ընթանում
«Եկել ենք այստեղ՝ տեղեկացնելու, որ բանկերում տեղի է ունեցել զեղծարարություն, երկրում առկա է կողոպուտ ու թալան»․ քաղաքացիները դիմեցին Հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկման հրավիրեցին բողոքող քաղաքացիների ներկայացուցիչներին։
Կոռուպցիան Ադրբեջանի զորահավաքային գործընթացում. «Գեղարդ հիմնադրամ»
Ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ եթե քաղաքացիների համոզմունքները հակասում են բանակում ծառայությանը, ապա, օրենքով նախատեսված, որոշ դեպքերում թույլատրվում է այլընտրանքային ծառայություն։
Արծվիկ Մինասյանն ասում է՝ անընդհատ մի՛ տվեք նախկին նախագահների անունները, մի՛ ասեք հանցագործ են, դրանով թուլացնում եք պետությունը: 7 տարի շարունակ ինչ ասես՝ չեք ասել ՀՀ ղեկավարին. Արայիկ Հարությունյան
Մի նախկին նախագահ կար, այս դեպքում կասեր՝ «յաաա, իրո՞ք»
ՔՊ-ական պատգամավորի նախագիծը, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվում 15-20 մլն վճարելով՝ ավելի քիչ ծառայեն, հարցեր է առաջացնում. Շիրազ Խաչատրյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը ՔՊ-ական պատգամավորի այն նախագիծը, որ զինապարտներին հնարավորություն է ընձեռվում 15-20 մլն վճարելով՝ ավելի քիչ ծառայեն (կամ փաստացի չծառայեն), բազմաթիվ հարցեր է առաջացնում ու լրիվ տեղավորվում է իշխանականների՝ բանակում քայքայիչ մեխանիզմներ ներդնելու հերթական քայլերի տրամաբանության մեջ: Փաստացի, իշխանական պատգամավորը փող ունեցող ընտանիքների երեխաներին շատ ավելի թեթև ծառայության ուղարկելու
Կարևոր թեմա է եղել նաև Հայաստանի միանալը Հնդկաստանի նախաձեռնությամբ ձևավորված «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին»
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու պետությունների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ընդգծել բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման և օրակարգի հարստացման անհրաժեշտությունը։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Հայաստանի կողմից իրականացվող ռազմավարական բնապահպանական առաջնահերթություններն ու նախաձեռնությունները, մասնավորապես՝ կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ
Դագաղներ չկային պատերազմից հետո. Կարինե Պետրոսովա. ԱրցախTV
Բացառիկ հումորով օժտված աղջիկը, որ բլոկադայի օրերին իր մեմերով, կատակներով, դիպուկ խոսքով ծիծաղ էր պարգևում հայրենակիցներին, հիմա հայրենիքի մասին ջերմ հուշերով արցախցիներին տուն է տանում
«Եթե կառավարությունն ի վիճակի լիներ, մինչեւ հիմա կլուծեր այս խնդիրը». Հայկ Շահնազարյան
«Առաջիկայում չեմ բացառում, որ ես այցելեմ Վրաստան, և տեղում ևս մեկ անգամ քննարկենք հարցը, որովհետև ի տարբերություն մյուս ապրանքների, որոնց դեպքում մենք հաջողությամբ հարցը լուծել ենք (տեքստիլի մասին արդեն ասացի, ալյումինի մասին, ծաղիկի մասին), այո՛, կոնյակի, սպիրտի հարցը շարունակում է չկարգավորված մնալ: Այո՛, խնդիրը կա, ու կարծում եմ՝ մեր տնտեսվարողներն այստեղ ճիշտ են»,- ասել է նախարարը:
Աբրահամը քաջաբար զոհվեց Վարանգաթաղի բարձունքի ազատագրման ժամանակ
Ապառաժ/ ՀՅԴ Հայաստան. Մայիսի 12-ը Աբրահամ Բարնջյանի ծննդյան օրն է։ «Ես գնում եմ, բայց դուք չմտածեք, որ չեք գալու, դուք էլ եք մեզ միանալու»։ Աբրահամ Բարնջյանը ծնվել է 1993 թվականին Արագածոտնի մարզի Արտենի գյուղում։ 2020 թվականի սեպտեմբերի վերջին, Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերին, միացել է ՀՅԴ Կամավորական շարժում հ/կ-ին և մեկնել Արցախ։ Քաջաբար զոհվել
Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Եվրոպական միության և ԵԱՏՄ-ի միջև. Պապոյանը՝ ԱՄԷ դեսպանին
Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր էմիրաթական «Royal Investment Bureau» ընկերության ղեկավար կազմը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ձևավորված սերտ տնտեսական
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Բոլոր 16 հայցադիմումները դատարանի կողմից ընդունվել են վարույթ, գտնվում են քննության փուլում: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, պատասխանող Գ.Ղ.-ի կողմից
Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացմանը
Մայիսի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման պաշտոնական արարողությանը: Հանդիպման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները քննարկելու են ՄԱԿ-ի խաղաղապահության առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման նպատակով նախատեսվող խաղաղապահության գործընթացի բարեփոխման առաջնահերթությունները: Նախարարական հանդիպման մասնակիցները կներկայացնեն ՄԱԿ-ի շրջանակում միջազգային կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված իրենց հանձնառությունները: ՀՀ պաշտպանության նախարարություն
«Երեք բնակարան ունեմ, չորրորդն էլ առնելու եմ»․ Թագուհի Թովմասյանը՝ Հայկ Կոնջորյանի հայտարարությունների առիթով
Լրագրողները հիշեցրին՝ Հայկ Կոնջորյանն ասում է՝ Թագուհի Թովմասյանն այդ բնակարանը ձեռք է բերել մինչև պատգամավոր դառնալը, Թագուհի Թովմասյանն ի պատասխան ասաց․ «Այո, ոչ թե ձեր նման մանդատ եմ ստացել, իշխանության եկել, հետո տների տեր դարձել։ Ես կայացած եմ եղել մինչև պատգամավոր դառնալը»։
ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ
2025 թվականի տարեկան զեկույցում USCIRF-ն առաջարկել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտն Ադրբեջանը ներառի հատուկ հսկողության ցուցակում՝ կրոնական ազատության լուրջ խախտումների համար։
Պարոն Թորոսյան, երբ ազատազրկվում էին ընդդիմադիր գործիչներ՝ Դուք լռել եք։ Իսկ հիմա, երբ կալանավորվում է Ձեզ ծանոթ բժիշկը՝ հանկարծ հարց է առաջանում՝ արդյոք խափանման միջոցի համաչափությունը պահպանվե՞լ է. Արսեն Բաբայան
Այսօր ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ նիստի ընթացքում հրապարակային հարց է ուղղել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝ արդյո՞ք իրավաչափ է, որ բժիշկն, ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի վարձատրության համար, կալանավորվել է՝ այն պարագայում, երբ տվյալ հոդվածով պատիժը սկսվում է տուգանքից։ Բարձրացված խնդիրը, ըստ էության, հիմնավոր է՝
«Ձեր կուսակցության մի տեղակալը նախկին ՀՀԿ է, մի տեղակալը նախկին ԲՀԿ»․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ականներին
«Ասեք՝ թող չխանգարեն էլի, ասեք՝ թող չզզվեցնեն էլի»,-նիստը նախագահող Հակոբ Արշակյանին դիմեց Արթուր Խաչատրյանը։
2026 թ. Հայաստանը կհյուրընկալի «Մշակութային ուղիներ» 15-րդ խորհրդակցական համաժողովը
Աստղիկ Մարաբյանն ընտրվել է ԵԽ «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի վարչության անդամ
Ջրասուզակը Լուսաղբյուրի «Սմավերդի» կոչվող լճից դուրս է բերել քաղաքացու դին
Մայիսի 13-ին, ժամը 09։49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը
Ավելի քան մեկ ժամ սպասեցնելուց հետո Վրաստանի դեսպանը ընդունեց ցուցարարներին
Տպավորություն ունեի՝ խնդրից տեղյակ չէր, խոստացավ ընթացք տալ. ցուցարար
Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման հետ կապված հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ
Անդրանիկ Թեւանյան. «Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը, հայերի հետ համեմատությամբ, մեղմ ասած, ոչ համադրելի մասնակցություն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում»
Միակ զորախումբը, որ սխալ թույլ տվեց մարշի ժամանակ, ադրբեջանական զորախումբն էր՝ իրենց, այսպես կոչված, «սպեցնազը»: Քայլելու ժամանակ մի հոգի ձեռքից գցեց ավտոմատը եւ ամբողջ շարքերը խախտվեցին: Եվ այդ զորախումբը միայն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է նաեւ մեզ պարտության մատնեց:


















































