Օրվա լրահոսը
Մհեր Գրիգորյանը և Գերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման հետ կապված հարցեր
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։ Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ
Անդրանիկ Թեւանյան. «Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը, հայերի հետ համեմատությամբ, մեղմ ասած, ոչ համադրելի մասնակցություն ունի ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում»
Միակ զորախումբը, որ սխալ թույլ տվեց մարշի ժամանակ, ադրբեջանական զորախումբն էր՝ իրենց, այսպես կոչված, «սպեցնազը»: Քայլելու ժամանակ մի հոգի ձեռքից գցեց ավտոմատը եւ ամբողջ շարքերը խախտվեցին: Եվ այդ զորախումբը միայն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է նաեւ մեզ պարտության մատնեց:
Կոլեգաներդ, ինչպես և ժամանակին դու, չեն հասկանում, որ իշխանության հետ լավ լինելը չի ապահովագրում նրանց պաշտոնանկումից. Մհեր Մկրտչյանը՝ Էմին Թորոսյանին
Կոլեգաներիդ լռությունը նրա համար է, Էմին ջան, որ նաև հիշես, թե ինչու ես լուռ եղել ինքդ
Դատարանը որոշել է ՀՀ-ից հօգուտ վստահորդիս բռնագանձել 1.5 մլն դրամ՝ որպես արդարացվածին պատճառված բարոյական վնասի հատուցում․ փաստաբան
Փաստաբան Զորայր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հրապարակվեց հերթական վճիռը, որով Երևանի քաղաքացիական դատարանը որոշել է Հայաստանի Հանրապետությունից հօգուտ վստահորդիս բռնագանձել 1.500.000 ՀՀ դրամ գումար՝ որպես արդարացվածին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման գումար: Նույնական հայցադիմումների ներկայացումն ու դրանց բավարարումը (թեկուզ մասնակի) անհրաժեշտություն է, հաշվի առնելով ազատության իրավունքի սահմանափակումների տարածվածությունն ու այս իրավունքի հանդեպ քրեական արդարադատությանը
«Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել կնոջ պատռված արգանդը. երեխան ծնվել է ճակատի 5սմ երկարությամբ խորը վնասվածքով»
Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 2450 գրամ քաշով 48 սմ հասակով աղջիկ` ճակատի ձախ շրջանում 5սմ երկարությամբ խորը վնասվածքով: Ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը` վնասելով որովայնը:
«Վարչապետի դեպքում նման պոռթկումները կարող են լինել հազարից մեկ, բայց ձեր նշած պերսոնաժի դեպքում դա նորմա էր»․ Արման Եղոյանը՝ Նիկոլ Փաշինյանի և «Շմայսի» համեմատության մասին
Դիմելով լրագրողներին՝ Արման Եղոյանը սկսեց քննադատել նրանց հնչեցված հարցի կապակցությամբ․ «Ինձ շատ մտահոգում է, որ մամուլի ազատությամբ աշխարհում 34-րդ տեղը զբաղեցնող պետությունում իմ դիմաց հիմա յոթ լրագրող է կանգնած և յոթի մոտ նույն հարցն է։ Նորմալ իրավիճակում սովորական ազատ լրատվամիջոցներով երկրում ամեն լրագրողի մտքում մի հարց բնականորեն կարող էր ծագել։ Հնարավոր չէ, որ յոթ լրագրողի մտքում առավոտյան նույն հարցը ծագի»։
Քրեակատարողական ծառայության աշխատակիցը թմրամիջոց է տեղափոխել ՔԿՀ՝ դատապարտյալներին փոխանցելու համար
Որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:
ՀՀ-ին կվերադարձվի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,7 միլիոն դոլար արժեքով հողամասը. դատախազության հայցը բավարարվել է
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մայիսի 8-ի վճռով բավարարվել է. դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 2 միլիոն 686 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 1 միլիարդ 44 միլիոն 444 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի (այլ)» նպատակային
«Համրիչը քաշում եմ, որ գամ քաշեմ քո շեֆերի սանձերը եւ անընդհատ քաշելու եմ շեֆերիդ սանձերը»․ Հայկ Կոնջորյանը պատասխանեց Արմենուհի Կյուրեղյանին եւ Թագուհի Թովմասյանին
«Ոչ կրթվելը, ոչ նորաձեւությունը Ձեզ չի սպառնում։ Դուք «Ժիգուլի» եք եւ մնալու եք «Ժիգուլի»
«Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում». ՀՀ 100-ից ավելի թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրը
Այս տարի ևս մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, իսկ մայիսի 18-ին՝ թանգարանի հիմնական ցուցադրության ժամերին:
Նման գործողություններ հնարավոր են միայն, եթե ունեն մաքսանենգության մասին հստակ տեղեկություն. Հայկ Շահնազարյանը՝ վրացի սահմանապահների գործողությունների մասին
Գայանե Պողոսյանի խոսքով՝ իրենց հասած տեղեկություններով, վրացի սահմանապահները ոչ բոլոր արտահանող ընկերությունների մեքենաներն են պահում սահմանին. կան հեշտ ու հանգիստ սահման անցնողներ
Մարտունու մարզադաշտը վերադարձվեց համայնքին. դատախազություն
Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադաշտի 6,5 հա հողամասի նկատմամբ գրանցվել է համայնքի սեփականության իրավունքը, վարձակալության իրավունք ունեցող անձը ծանուցվել էր վարձակալության պայմանագրի լուծման մասին, միջոցներ էին ձեռնարկվում հողամասում գտնվող 5 շինությունների նկատմամբ անձի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու ուղղությամբ: 2025 թվականի մայիսի
ՔՊ-ական Արմեն Փամբուխչյանի հայրը՝ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել եւ 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից․ Թագուհի Թովմասյանը՝ իշխանավորների կոռուպցիայի մասին
Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ Մեղրիում արած հայտարարությանը, թե Մեղրիի գյուղերը ջուր չունեն, քանի որ հաճախ Երևանում ատամները լվանալու համար ծորակները բաց են թողնում քաղաքացիները։
Սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Ուշադրություն Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևան քաղաքում՝ Մայիսի 13-ի ցերեկը, 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետն ու տեղակալը, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողների օգտին գործողություն կատարելու համար, տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենից ու նույն ընկերության աշխատակցից կաշառք են ստացել: Մասնավորապես՝ պարզվել է, որ Վարդենիսի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից սուբվենցիոն ծրագրերով
ՊԵԿ-ը շուրջ 3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք է բացահայտել
Արտադրել են նաև զինվորական համազգեստի նմանվող հագուստներ, որոնք, ըստ ձեռքբերված նախնական տվյալների, վաճառվել են հիմնականում որսորդական խանութներին:
UNICEF-ը կդադարեցնի գործունեությունն Ադրբեջանում
Region monitor. ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Իրինա Մազուրը հայտնել է, որ կազմակերպության գրասենյակը Ադրբեջանում փուլային եղանակով կփակի իր գործունեությունը առաջիկա ամիսներին։
Ադրբեջանում նախատեսվում է համաներում: Իմ կարծիքով՝ Թոֆիգ Յագուբլուին խոստացել են՝ անունն ընդգրկել համաներման ցուցակում, եթե դադարեցնի հացադուլը. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Օրեր առաջ հայտնի դարձավ, որ քառասուն օր հացադուլի մեջ մնալուց հետո ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ, քաղբանտարկյալ Թոֆիգ Յագուբլուն դադարեցրել է հացադուլը։ Ընտանիքի հաղորդմամբ, նա արդեն ինքնուրույն չէր կարողանում տեղաշարժվել և հիշողության կորուստներ էր ունենում։
«Չի բացառվում՝ ԿԲ նախագահը միտումնավոր ապակողմնորոշում է մարդկանց․ կան կոռուպցիոն տարրեր»․ ֆինանսական զեղծարարության զոհերը շարունակում են պայքարը
Նա ասաց, որ կան քաղաքացիներ, որոնցից գողացել են 8 մլն, 10 մլն, 12 մլն, 20 մլն դրամ, 53 հազար դոլար, թվերը չափազանց մեծ են։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է
Ավելի քան երկու տասնամյակ գործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2024-2025 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից` «Մայրենի» (գրավոր, թեստ) – 03.06.2025 թ. «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) – 06.06.2025 թ. Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար – քննաշրջանի ընթացքում Մայրենի
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի Պապ Լեո XIV-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Սրբություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հռոմի Սրբազան Քահանայապետ ընտրվելու կապակցությամբ: Լիահույս եմ, որ Ձեր աստվածահաճո առաքելությունն իր նպաստը կբերի ողջ աշխարհում խաղաղության, արդարության և հանդուրժողականության հաստատմանը: Վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը պատմական ամուր կապերի, նույնակունք
«Կարո՞ղ է մեր քննչական մարմիններն ու դատախազությունը իրենց դատարանի դեր են վերապահում»․ Արսեն Թորոսյան
«Ջայլամային տրամաբանությունը, որ մենք մեր գլուխները մտցնում ենք հողի մեջ եւ ասում ենք՝ ամեն ինչ լավ է, պետք է փոխվի»․
Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին
Ucom-ի թիմը մայիսի 12-ին կրկին միացել է Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքները: Ucom-ի աջակցությամբ Վայոց Ձորի մարզում 10 000 ծառ է տնկվելու, որից շուրջ 2000-ը մեկ օրվա ընթացքում տնկեցին ընկերության աշխատակիցները FPWC-ի մասնագետների ուղղորդմամբ։ Աշխատանքն իրականացվել է Արենի համայնքի Գնիշիկ բնակավայրի գեղատեսիլ լեռներում։
Հիմք ընդունելով մշակույթի վարչության պետի հիմնազուրկ զեկուցագիրը քաղաքապետին, աշխատանքային պայմանագրի միակողմանի խզմամբ դադարեցվում է գործունեությունս Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում. Էմին Թորոսյան
Պատանի հանդիսատեսի թատրոնը ներկայացրել է տնօրեն Էմին Թորոսյանի հայտարարությունը. Վերջին շրջանում առցանց, տպագիր, սոցիալական տեղեկատվական տարբեր միջոցներով Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի և իմ պաշտոնավարության հարցի հետ կապված շատ անդրադարձեր եղան: Պարտավորված եմ զգում տեղեկացնել բոլոր սրտացավ մարդկանց. Երևանի քաղաքապետարանից ստացած որոշումն առ այն, որ այսօրվանից՝ 2025 թվականի մայիսի 13-ից, հիմք ընդունելով մշակույթի վարչության պետ Գոշ
Իրավիճակի աբսուրդայնութիւնը հասկանալու համար բաւական է հայեացք գցել Ատրպէյճանի Սահմանադրութեանը, որը հողային պահանջներ է ներկայացնում ոչ միայն Հայաստանին, այլեւ Իրանին, Վրաստանին, Ռուսաստանին, գուցէ նաեւ Թուրքիային. Գէորգ Ղուկասեան. «Հորիզոն»
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարինութիւնն ու ատրպէյճանական պահանջի իրական շարժառիթը. Ամենեւին պատահական չէ, որ Ատրպէյճանը, այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագրի նախագծի համաձայնեցման մասին յայտարարութեան մէջ հենց շեշտեց իր առանցքային նախապայմաններից մէկը՝ ՀՀ Սահմանադրութեան փոփոխութիւնը, որն ըստ Պաքուի, Ատրպէյճանի նկատմամբ պարունակում է տարածքային հավակնութիւններ։ Ատրպէյճանի բոլոր մակարդակների պաշտօնական ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում այս պահանջը շարունակ կրկնելու։ Հայաստանի
«Հիմա մենք ի՞նչ, պետք է բավարարվենք, որ Արմեն Ավետիսյանը մի շենք ուներ, այդ շենքը հանձնեց ու վե՞րջ»․ Սերգեյ Բագրատյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի
Նա առաջարկում է՝ քննել Արմեն Ավետիսյանի հանցագործությունների հետեւանքները, որոնք միլիոնավոր դոլարների վնաս են հասցրել պետությանը։ Սերգեյ Բագրատյանն ասաց նաեւ՝ եթե այս գործը ներկայումս չի քննվում, ինքը հաղորդում կներկայացնի հանցագործության մասին եւ վստահեցրեց, որ հարյուրավոր մարդիկ կվերադառնան, ցուցմունք կտան, թե ի՞նչ դժբախտություններ է այդ պաշտոնյան պարգեւել իրենց։
«Երեւանէն հնչած պետական յայտարարութինները ետդարձ կատարած էին Համահայկական հռչակագիրի բանաձեւած կէտերէն»
«Նկատելի է պետական ուղերձներուն մէջ Ցեղասպանութեան խնդրին ներհայաստանեան սահմանում տալու քաղաքականութիւնը։»
«Մարտի 1»-ի գործն իմ ուշադրության կենտրոնում է․ Արթուր Նահապետյան
«Խոստում ու հավաստիացում որեւէ վարույթով ես չեմ պատրաստվում այս ամբիոնից տալ»
«Ռուբինյանի գործողություններում առկա են ենթադրյալ հանցագործության հատկանիշներ». Էդգար Ղազարյանը հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին
«Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ միայն ինձ ընդունելության չարժանացնելու դեպքի առիթով, այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Ռուբեն Ռուբինյանի գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրվող ենթադրյալ հանցագործության հատկանիշներ, այն է անձի հանդեպ խտրականության ցուցաբերում`

















































